«Սյունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 22.
'''Սյունիներ''' կամ '''Սիսակյաններ''', նախարարական տոհմ հին և [[միջնադարյան Հայաստան]]ում։ Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] հաղորդած ավանդական պատմության, սերել են [[Սիսակ]]ից։
 
[[Մեծ Հայք]]ի թագավորության՝ «աշխարհների» (նահանգների) վարչական բաժանումից հետո, Սյունիները ձեռք են բերել [[Սյունիք (նահանգ)|ՍյունիքՍյունիքի]]ի «աշխարհակալի» պաշտոնը, որը դարձել է նրանց տոհմական իրավունքը, իսկ Սյունիքը՝ ժառանգական տիրույթը։ Սյունիների նախարարության հաստատումը վերագրվում է Հայոց ավանդական թագավոր [[Վաղարշակ]]ին, որը Սյունիներին նշանակել է Մեծ Հայքի արևելյան սահմանագլխի կուսակալ և արքունի զորքերի հրամանատար։
 
Սյունիները եղել են Մեծ Հայքի թագավորության ամենահզոր նախարարական տունը, համաձայն [[Զորանամակ]]ի՝ մարտադաշտ դուրս բերել 19 400 հեծյալ, ըստ Սահակյան Գահնամակի՝ զբաղեցրել առաջին գահը։ Ցուցաբերած ծառայությունների և սխրանքների համար, [[Արշակունիներ|արքաներից]] արժանացել են մեծամեծ պարգևների ու պատիվների, արտոնվել են՝ բազմել արծաթե գահույքին, կրել մարգարտյա վարսակալ, վարազագիր մատանի և ոսկյա մական, հագնել կարմիր կոշիկ։
Սյունիների իշխանանիստ կենտրոնը հնում եղել է [[Ծղուկք]] գավառի [[Շաղատ]] գյուղաքաղաքը, [[820]]-ական թվականներթից՝ [[Վայոց ձոր]]ի [[Եղեգիս]] գյուղաքաղաքը։
[[Պատկեր:Սյունիք նահանգ, Մեծ Հայք.gif|մինի|ձախից|[[Սյունիք նահանգ]], [[Մեծ Հայք]]]]
[[970]]-ական թվականներից Սյունիների նստավայրն է դառնում [[Կապան]]ը։ [[987]] թվականին [[Սմբատ Սյունի]]ն հիմնադրում է [[Սյունիքի թագավորություն]]ը, որի կենտրոնն էր Սյունի (այժմ՝ [[Սիսիան]]) ավանը, ապա՝ Կապանը (այժմ՝ [[Սյունիքի մարզ|ՀՀ Սյունիքի մարզմարզի]]ի կենտրոն)։ Սյունիների վաղ շրջանի պատմության վերաբերյալ տեղեկությունները սակավ են։ Հայտնի է, որ Սյունիները մասնակցել են Մեծ Հայքում [[Քրիստոնեության ընդունումը Հայաստանում|քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուն]], ի թիվս այլ մեծամեծ իշխանների, Գրիգոր Լուսավորչին ուղեկցել [[Կեսարիա]]՝ օծվելու [[կաթողիկոս]]։ Հայոց թագավոր [[Խոսրով Բ Կոտակ]]ի գահակալման տարիներին ([[330]]—[[338]]) Վաղինակ Սյունի իշխանը մասնակցել է [[Աղձնիք|Աղձնյաց]] ապստամբ բդեշխի դեմ արշավանքին, թագավորի հրամանով ամուսնացել սպանված բդեշխի դստեր հետ և կառավարել [[Աղձնիքի բդեշխություն|Աղձնյաց բդեշխությունբդեշխությունը]]ը։։ [[330]]-ական թվականների վերջին զորավարական բարձր դիրքի է հասել [[Անդովկ Սյունի]]ն։
 
== Տես նաև ==