«Սկյութներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:Սկյութական իրեր.png|մինի]]
[[Պատկեր:BlackSea-1.A2003105.1035.250m.jpg|մինի]]
'''Սկյութներ''' (հուն․ Zxvdai), Հյուսիսային Մերձ[[Սևծովյան տարածաշրջան|սևծովսևծովյան]]յան շրջաններում բնակվող ազգակից հնագույն ցեղերի ընդհանուր անվանումը։
 
Պատկանել են [[հնդեվրոպական|հնդեվրոպական ընտանիքընտանիքի]]ի հյուսիսիրանական խմբին։ Ցեղակից են եղել [[կիմերներ]]ին, [[սակեր]]ին, [[սարմատներ]]ին, [[մազքութներ]]ին։ Սկյութականի պատմության շատ հարցեր դեռևս չեն պարզաբանված կամ վիճաբանական են գիտության մեջ։ Գրավոր աղբյուրներում սկյութները հիշատակվում են [[Մ.թ.ա. 8-րդ դար|մ․թ․ա․ 8]]—[[Մ.թ.ա. 7-րդ դար|7]]-րդ դարերի սահմանագծին։ [[Հերոդոտոս]]ը [[Դնեպր]]ի ու Դոնի միջտափաստանային շրջաններում բնակվող ցեղերին անվանում է թագավորական սկյութներ, որոնք գերիշխել են մյուսներին, ստորին Դնեպրի աջափնյակում և տափաստանային [[Ղրիմ]]ում բնակվող ցեղերին՝ վաչկատուն (հովվական) '''սկյութներ''', Ինգուլի և Դնեպրի միջև բնակվող ցեղերին՝ երկրագործ սկյութներ, հյուսիսային Բուգի ավազանում (հատկապես [[Օլվիա]] քաղաքի մերձակայքում) բնակվող ցեղերին՝ [[կալլիպիդներ]] կամ հելլենացած սկյութներ, նրանցից հյուսիս բնակվող ցեղերին՝ ալագոններ, իսկ ավելի հյուսիս բնակվող [[ցեղ]]երին՝ հերկող սկյութներ։
 
Շրջակա ստրկատիրական քաղաքների ու երկրների հետ քաղաքական և առևտրական կապերը, հաճախակի ձեռնարկվող կողոպտչական արշավանքներն ու հարկագանձումները խթանել են դասակարգերի առաջացման ընթացքը սկյութական հասարակության մեջ։ Սկյութական ցեղերի միությունն աստիճանաբար ձեռք է բերել ստրկատիրական պետության բնորոշ գծեր՝ թագավորի գլխավորությամբ, որի իշխանությունը եղել է ժառանգական և Աստվածացվել է։ Տեղի է ունեցել ռազմական, ավագանու, զինվորական և քրմական դասերի բաժանում։ Կառավարման ոլորտում զգալի դեր են ունեցել ցեղային միության ավագանու խորհուրդը և [[աշխարհաժողով]]ը։
 
== Սկյութների ==
Քաղաքական միավորմանը նպաստել են մ․թ․ա․ 6 դ․ [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան]] [[Իրան]]ի դեմ նրանց մղած պատերազմները։ Մ․թ․ա․ 4 դ․ 1-ին կեսին [[Աթեոս թագավոր]]ն իր գահի շուրջ միավորել է գրեթե ամբողջ Սկյութիան՝ [[Ազովի ծով]]ից մինչև [[Դանուբ]]։