«Սիմֆոնիկ երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
'''Սիմֆոնիկ երաժշտության''', սիմֆոնիկ նվագախմբի կատարման համար նախատեսված երաժշտություն։ սիմֆոնիկ երաժշտության կարևորագույն ժանրերն են՝ սիմֆոնիա, նախերգանք, կոնցերա, սյուիտ, սիմֆոնիկ պոեմ, ֆանտազիա և այլն։ Սիմֆոնիկ երաժշտության են վերաբերում նաև օպերաների նվագախմբային հատվածները (սիմֆոնիկ պատկերներ, ինտերմեցցո)երգչախումբ, մեներգիչներ ներառող այնպիսի ստեղծագործությունները, որոնցում, սակայն, գերիշխում է գործիքային սկզբունքը։
 
Սիմֆոնիկ նվագախմբի տեմբրային և դինամիկ հատկանիշների հարստությունն ու բազմազանությունը, ձայնածավալի ընդարձակությունը հնարավորություն են ընձեռում ինչպես մեծ ձևերում (սիմֆոնիակոնցերտ, նախերգանք, սիմֆոնիկ պոեմ, ֆանտազիա, սյուիտ և այլն) նշանակալից, գաղափարա-զգացմունքային բովանդակության, այնպես էլ փոքր ձևերում (պար, քայլերգ, ընդհանրապես զվարճանքի, կենցաղային, կիրառական երաժշտություն) համեմատաբար սահմանափակ, գեղարվեստա-ստեղծագործական մտահղացումներ արտահայտելու համար։ Սիմֆոնիկ երաժշտության գոյացման նախադրյալներ էին XVI դ․ և XVII դ․ սկզբին գործիքային տարբեր անսամբլների (անպայման կլավեսինով և երգեհոնով) հատկացված ժանրերը՝ սյուիտ, կոնչերտո գրոսսո, դիվերտիսմենտ, առանձին գործիքների կոնցերտ(տարբեր կազմի անսամբլների նվագակցությամբ) և այլն։ Սիմֆոնիկ երաժշտության ձևավորումը վերաբերում է XVIII դ․ կեսերին, երբ նվագախմբում կլավեսինը և երգեհոնը աստիճանաբար փոխարինվել են լարային գործիքներով, ներմուծվել են փողային գործիքներ, ձևավորվել է նորմատիվ սիմֆոնիկ նվագախումբը։ Այդ պրոցեսում որոշիչ դեր են խաղացել Մանհայմի դպրոցը (Յա․ Ատամից, Ֆ․ Ռիխտեր, Յո․ Ք․Կաննաբիխ և ուրիշներ) և, հատկապես,[[Վիեննա]]կան դասական դպրոցը ([[Յոզեֆ Հայդն]], [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ]], [[Լյուդվիգ վան Բեթհովեն]])։ Հենց այդ շրջանում են ձևավորվել Սիմֆոնիկ երաժշտության կարևորագույն ժանրերը՝ սիմֆոնիա, մենակատար գործիքային կոնցերտ (նվագախմբի հետ), նախերգանք՝ որպես ինքնուրույն ժանր և այլն։ [[18]]-րդ դարի [[19]]-րդ դարի վերջի սկզբի սիմֆոնիկ երաժշտության բարձրակետը [[Լյուդվիգ վան Բեթհովեն]]ի ստեղծագործությունն է (սիմֆոնիաներ, կոնցերտներ, նախերգանքներ), որում ամբողջական և բազմակողմանի արտացոլվել են դարաշրջանի առաջադեմ գաղափարները։
[[Պատկեր:Mozart drawing Doris Stock 1789.jpg|մինի|Վոլֆթանգ Ամադեուս Մոցարտ]]
[[19]]-րդ դարի 1-ին քառորդից երաժշտության մեջ նոր՝ ռոմանտիկական ուղղության կազմավորման պայմաններում ի հայտ են եկել ծրագրային սիմֆոնիաներ, սիմֆոնիկպոեմներ, պատկերներ, ֆանտազիաներևն ([[Հեկտոր Բեռլիոզ]], [[Ֆելիքս Մենդելսոն]], [[Ֆերենց Լիստ]], [[Մարի Ֆրանկ]] և ուրիշներ, տես Ծրագրային երաժշտություն)։ Նույն ժամանակաշրջանին է վերաբերում նաև ազգային երաժշտության դպրոցների ձևավորումը, որոնցում զգալի տեղ է գրավել նաև ազգային երաժշտությունը [[Անտոնին Դվորժակ]], [[Յուրի Ավենսեն]], [[Էդվարդ Գրիգ]], [[Յան Սիբելիուս]] և ուրիշներ)։ Սիմֆոնիկ երաժշտության մեջ մեծ է [[Գուստավ Մահլեր]]ի ստեղծագործության նշանակությունը։ Սիմֆոնիկ երաժշտության բազմազան ժանրերի և ձևերի զարգացման գործում զգալի ավանդ են ներմուծել 19-րդ դարի 21-րդ դարի սկզբի ռուս կոմպոզիտորները ([[Անտոն Ռուբինշտեյն]], [[Ալեքսանդր Բորոդին]], [[Պյոտր Չայկովսկի]], [[Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով]], ավելի ուշ՝ [[Սերգեյ Ռախմանինով]],[[Վասիլի Կալիննիկով]], [[Իգոր Ստրավինսկի]] և ուրիշներ)։Սիմֆոնիկ երաժշտության զարգացման նոր փուլ է սովետական բազմազգ կոմպոզիտորների ստեղծագործությունը, որ գլխավորում էին համաշխարհային ճանաչման արժանացած կոմպոզիտորներ [[Նիկոլայ Մյասկովսկին]],[[Սերգեյ Պրոկոֆև]]ը, [[Դմիտրի Շոստակովիչ]]ը, [[Արամ Խաչատրյան]]ը։ Հայկական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ն է («Երեք արմավենի»,[[1905]], «Ղրիմի էսքիզներ», [[1903]] և [[1912]], սիմֆոնիկ 2 սյուիտ և «Դավաճանություն» սիմֆոնիկ պատկեր «Ալմաստ» օպերայից, [[1923]]—[[1924]], «Երևանյան էտյուդներ», [[1925]] և այլն)։ Ապենդիարյանի հետ միաժամանակ սիմֆոնիկ երկեր է ստեղծել Ա․ Տեր-Ղևոնդյանը («Ախթամար» սիմֆոնիկ պոեմ, [[1923]], ևն)։