«Սիմֆոնիա № 11 (Շոստակովիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Կաղապարի ավելացում
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
Ռուս կոմպոզիտոր [[Դմիտրի Շոստակովիչ]]ի '''11-րդ սիմֆոնիան''' գրվել է [[1957]] թվականին։ Սիմֆոնիան ներկայացնում է 1905 թվականի [[Ռուսական Հեղափոխություն]]ը։ Այն գրված է սոլ մինորում և ունի 4 մաս։ Առաջին անգամ ներկայացվել է [[1957]] թվականի [[հոկտեմբերի 30]]-ին՝ [[Մոսկվայի Կոնսերվատորիա]]յի մեծ դահլիճում՝ Խորհրդային Միության Սիմֆոնիկ Նվագախմբի և Նաթան Ռախլինի կատարմամբ։
 
== Համառոտ Պատմություն ==
 
1956 թվականին Շոստակովիչը պատվեր է ստանում գրել մի սիմֆոնիա Հոկտեմբերյան Հեղափոխության 40 ամյակը նշելու համար։ Շոստակովիչը գրում է 4 մասանի այս սիմֆոնիան որը հիմնականում հիմնված է ռուսական ազգային երաժշտության էլեմենտների վրա։ Սիմֆոնիայի հիմնական թեմաները վերցված են ռուսական ազգային երաժշտությունից։
 
Այս ստեղծագործությունը մեծ սեր է վայելել ռուս ժողովրդի կողմից։ Այն միանգամից դարձել է շատ հայտնի ստեղծագործություն։ Իր ծավալով, մեծությամբ և կառուցվածքով սիմֆոնիան նման է նույն կոմպոզիտորի [[Սիմֆոնիա № 9 (Շոստակովիչ)|7-րդ սիմֆոնիային]]: Այս երկու ստեղծագործությունները համարվում են ժողովրդական սիմֆոնիաներ։
Սիմֆոնիան նաև ստացել է [[Լենինի անվան մրցանակ]]ը։
 
== Կառուցվածք ==
 
Սիմֆոնիան կազմված է իրար առանց դադարի հաջորդող 4 մասից։ Դրանք են՝
 
=== Ադաջիո - Պալատի Հրապարակը ===
Մասը տևում է մոտավորապես 15 րոպե։ Այն շատ հանդարտ է և բավական դանդաղ։ Հիմնական թեման նվագում են լարայինները։ Փողային տարբեր գործիքներ ունեն սոլո պարտիաներ։ Շեփորի սոլո պարտիան կարծես թե լսվում է հեռվից և խորհրդանշում է գալիք վտանգը։ Այս մասը ունի շատ սպառնալի մթնոլորտ։
 
=== Ալլեգրո - Հունվարի Ինը ===
 
Այս երկրորդ մասը ունի երկու հիմնական թեմա։ Առաջին մասը հավանաբար նկարագրում է 1905 թվականի հունվարի 22ը և Սանկտ Պետերբուրգ քաղաքը։ Այս նոր թեման շատ մեծ զգացմունք է պարունակում իր մեջ։ Այն արագ է և մոլեգնած։ Առաջին թեմայի վերջում նորից լսվում է առաջին մասի թեման։ Այնուհետև սկսվում է երկրորդ մասի երկրորդ թեման։ Արկրորդ թեման ավելի մոլեգնած է։ Այն սկսում է լարայինների ֆուգատոյով այնուհետև միանում են նաև փողային գործիքները։ Տուբան կատարում է գլիսսանդոներ։ Վերջում նաև միանում են հարվածային գործիքները և մթնոլորտը ավելի լարված է դառնում։ Հարվածային գործիքները կատարում են հարվածներ, որոնք համընկնում են թեմայի կուլմինացիաների հետ։ Երկրորդ թեման ավելի լարված է։ Երկրորդ մասը տևում է 18 րոպե։
 
=== Ադաջիո - Հավիտենական Հիշատակ ===
 
Այս 3-րդ մասի հիմնական թեման նվագում են ալտերը։ Թեման վերցված է հեղափոխական մի երգից։ Այս մասը կազմված է երեք մասից՝ առաջին մասը հանդարտ է։ Այնուհետև ևս մեկ անգամ հնչում է երկրորդ մասի երկրորդ թեման և նորից ալտերի կատարմամբ նվագվում է 3-րդ մասի առաջին թեման։ Այս մասը տևում է մոտ 11 րոպե։
 
=== Ալլեգրո նոն տրոպո - Ահազանգ ===
 
Այս մասը սկսում է ռազմական քայլերգով։ Այնուհետև անգլիական եղջրափողը կատարում է սոլո պարտիա։ Նույն քայլերգը նվագում են նաև լարայինները միանալով մյուս գործիքներին։ Բաս կլառնետի սոլոյից նորից զգացվում է վտանգի մոտեցումը։ Մասի վերջում լսվում է մեծ զանգի ձայնը (ահազանգ)։ Մեծ զանգը լսվում է սոլ մինորում, իսկ նվագախումբը նվագում է սոլ մաժորում։