«Սիմեոն Լեհացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"Zamość_-_kamienice_ormiańskie.JPG" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Jcb մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/Files uploaded by Arshak27:
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 8.
'''Սիմեոն Լեհացի''' (1584-1639), 17-րդ դարի նշանավոր [[հայ]] մատենագիր, «Ուղեգրություն»<ref>Ձեռագիրը՝ Լվովի Հին համալսարանի հայերեն թիւ 58 ձեռագիրը։ Ներկայումս գտնւում է Վարշաւայում՝ Լեհաստանի Ազգային գրադարանում (Akc. 10761)</ref> երկի հեղինակ, որտեղ ամփոփված են երիտասարդական տարիներին [[Իտալիա]]յի, [[Հայաստան]]ի և [[Պաղեստին]]ի [[Քրիստոնեություն|քրիստոնեական]] սրբավայրեր կատարած ուխտի տպավորություններն ու խոհերը։ «Ուղեգրությունը» հայոց միջնադարյան գրականության այդ ժանրի լավագույն երկն է։ Երկը հայտնաբերել է անվանի հայագետ [[Ներսես Ակինյան]]ը [[Լվով]]ի արխիվներում պրպտումների ընթացքում և հրատարակել «[[Հանդես ամսօրյա]]»-ում 1932-1935 թթ., ապա՝ 1936-ին, առանձին հատորով (Ազգային մատենադարան, հտ. ՃԽԱ)։<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=283&media=15&mediaPg=0&mediaZoo=400&captn=6989&wrpg=0&aupg=0 Հ. Ներսէս Վ. Ակինեան, Սիմէոն դպրի Լեհացւոյ ուղեգրութիւն, տարեգրութիւն եւ յիշատակարանք, Վիեննա: Մխիթարեան տպարան, 1936 (Ազգային մատենադարան, ՃԽԱ)]</ref>։ [[Արշակ Մադոյան]]ի [[աշխարհաբար]] թարգմանությամբ լույս է տեսել 1997 թ.։<ref>Սիմեոն Լեհացի, Ուղեգրություն։ Թարգմանությունը, առաջաբանը եւ ծանոթագրությւնները Ա. Մադոյանի / Խմբ.՝ Վ. Ներսիսյան. Երևան։ «Նաիրի», 1997 (Միջնադարյան հայկական ուղեգրություններ երկու գրքով. Գիրք Ա):</ref>
 
== Կյանքի վաղ շրջանը ==
 
16-րդ դարում [[Լեհաստան]]ն ուներ հայկական մեծ գաղթօջախ, որը ձևավորվել էր դեռ [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունյաց թագավորության]] [[Անի]] մայրաքաղաքի կործանումից հետո քաղաքացիների մեծ մասի գաղթի պատճառով դեպի Լեհաստան։ Ժամանակի ընթացքում այն հետզհետե ավելի էր ստվարացել։ Սիմեոնի հայրը՝ մահտեսի Մարտիրոսը և մայրը՝ Դոլվաթ խաթունը, հավանաբար 1580-ականներին, իրենց ազգականների հետ Լեհաստանի [[Զամոսցա]] (կամ լեհ.՝ Զամոշչ) նորաշեն գյուղաքաղաքն էին գաղթել Կաֆայից ([[Թեոդոսիա]])։ Մարտիրոսն ու Դոլվաթն ունենում են երկու որդի՝ Հովհաննես ու Սիմեոն, և երկու դուստր՝ Ջուհար և Հռիփսիմե։ Հովհաննեսը մահանում է վաղ տարիքում։
Սիմեոնը ծնվել է նույն Զամոշչ քաղաքում 1584 թվականին։ Նա երկու տարեկան էր, երբ մայրը մահացավ, և քույրերից Ջուհարն է, որ մայրական խնամք է տարել փոքրիկ Սիմեոնի նկատմամբ։ Թեև հայրը՝ մահտեսի Մարտիրոսն աղքատ է եղել, սակայն հոգ է տարել որդու կրթության մասին, և Սիմեոնը սովորել է տեղի հայկական վարժարանում՝ աշակերտելով տաղերգու և գրիչ Հակոբ Թոխաթեցուն։
1605 թվականին մահանում է Սիմեոնի հայրը, երբ արդեն երկու քույրերն էլ ամուսնացած էին։ Ուստի հայրական ունեցվածքը՝ տունը և ստացվածքները, ժառանգում է ինքը։
Սակայն հայրենի ժառանգության տնտեսությունը չի հետաքրքրում Սիմեոնին, քանզի նա սիրում էր գիտությամբ զբաղվել և գրքեր հավաքել։ Նույնիսկ երկար ճամփորդությունների ժամանակ մեկ ճամպրուկ զբաղեցնում էին միայն գրքերը։ Հորից մնացած տունն ու տնտեսությունը տալով վարձով, ինքը մեկնում է [[Լվով]]:
 
== Առաջին ճանապարհորդությունը ==
 
Նա վաղուց երազում էր ճանապարհորդել աշխարհում, ուխտագնացության գնալ այն սրբավայրերը, որոնց մասին լսել կամ կարդացել էր։ Մեծապես ցանկանում էր տեսնել նաև [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ը: Եվ այս վաղեմի փափագը սկսում է իրագործել 24 տարեկանում՝ 1608-1619 թվականներին ճանապարհորդելով Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի երկրներոով, այցելելով նաև Հայաստան։
Դուրս գալով [[Լվով]]ից, միանում է [[Կոստանդնուպոլիս]] մեկնող մի քարավանի։ Այնտեղից մտադիր էր անցնել [[Երուսաղեմ]]: Սակայն իր ծրագրածից ուշ հասնելով Կոստանդնուպոլիս, իմանում է, որ [[Ալեքսանդրիա]] և Երուսաղեմ գնացող նավն արդեն մեկնել է, ու ճարահատյալ վեց ամիս մնում է Բյուզանդիայի երբեմնի մայրաքաղաքում՝ ապրելով Գրիգոր պատրիարք Կեսարացու տանը։ Այստեղ ծանոթանում է Սիմեոն Մովսես Տաթևացուն (հետագայի կաթողիկոս) և Ազարիա Սասնեցուն։ Ուսում առնելով այս երեք այրերից, ստանում է դպիրի աստիճան։ Ազարիա Սասնեցու խնդրանքով նաև ընդօրինակում է [[Մխիթար Գոշ]]ի «Դատաստանագիրքն» ու «Կանոնագիրքը»:
1609 թվականի վերջերին հանդիպում է Կոստանդնուպոլիս ժամանած Մկրտիչ Խարբերդցուն, ով նպատակ ուներ այցելելու Մարմարա ու Էգեյան ծովերի ափերին հաստատված հայ գաղթականներին, և Սիմեոն Լեհացուն առաջարկում է ուղեկցել իրեն։ Նա խոստանում է, որ ետդարձին Սիմեոնին իր հետ կհասցնի մինչև [[Խարբերդ]], որը միայն 5 օրվա ճանապարհ էր հեռու [[Մուշ]]ից: Սիմեոնը համաձայնում է և Մկրտիչ Խարբերդցու հետ անցնում [[Եփեսոս]]-Մանիսա-[[Իզմիր]]-Կելիոպոլի-Թեքիրտազ-[[Նիկիա]]-Իզմիդ գծով։ Այս ճանապարհորդությունը տևում է մեկ ու կես տարի։ Սակայն վերադարձից հետո Խարբերդի ճանապարհը խիստ վտանգավոր էր դարձել՝ երկրում առկա խժդժությունների պատճառով, և Սիմեոնը հրաժարվում է Մուշ հասնելու մտքից։
 
== Այցելություն Իտալիա, Հայաստան և Եգիպտոս ==
1611 թվականի հունիսին [[Կոստանդնուպոլիս]] է գալիս ոմն Զաքարիա վարդապետ, որին [[Հռոմ]] էր ուղարկել Մելիքսեդեկ կաթողիկոսը։ Օգտվելով առիթից, Սիմեոնը միանում է նրան ու հասնում [[Վենետիկ]]: Այստեղ մի վանեցի վաճառականից իմանում է մեծ քրոջ՝ Ջուհարի մահվան բոթը, և, ինչպես գրում է իր «Ուղեգրության» մեջ, սգում է՝ որպես մոր կորուստ։ Դրանից հետո մեկնում է Հռոմ և Զաքարիա վարդապետի հետ ներկայանում Հռոմի [[Պողոս Ե պապ]]ին:
Սիմեոն Լեհացին [[Հռոմ]]ում մնում է շուրջ 9 ամիս, ապա վերադառնում Վենետիկ, այնտեղից էլ նավարկում [[Կրետե]] ու [[Իզմիր]]: 1613 թվականին շրջում է պատմական Հայաստանի և թուրքահպատակ այլ քաղաքներում՝ լինելով [[Մարզվան]]ում, [[Ամասիա (քաղաք)|ԱմասիաԱմասիայում]]յում, [[Թոխաթ]]ում, [[Սեբաստիա]]յում, [[Խարբերդ]]ում, [[Ճապաղջուր]]ում և վերջապես [[Մուշ]]ում՝ այցելելով Սուրբ Կարապետ վանքը, որից հետո վերադառնում է Կոստանդնուպոլիս։ Այստեղ մնալով մեկ տարի, ընդօրինակում է մեկ Շարակնոց։
[[1615]] թվականի ամռանը ուխտավորների հետ նավով ճանապարհվում է [[Եգիպտոս]], որի ընթացքում [[Հռոդոս]]ի մոտ հանդիպում են Խալիլ Փաշայի նավատորմիղին, ապա հարձակում կրում ծովահեններից, բայց ի վերջո բարեհաջող հասնում են [[Ալեքսանդրիա]], որտեղից Սիմեոնը մեկնում է [[Կահիրե]], ապա [[Երուսաղեմ]]:
Հետագայում ևս, ունենալով տարբեր ուղեկիցներ, շրջում է տարբեր վայրերով, որից հետո վերադառնում է [[Լվով]]: Այստեղ ևս շարունակում է կատարել ընդօրինակումներ՝ ստեղծելով [[Դավիթ Անհաղթ]]ի թղթերի, [[Կամենից տարեգիրք|Կամենիցի տարեգրի]], [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]] Ընդհանրականի և այլ ձեռագրերի օրինակներ։
 
== Կյանքը՝ ամուսնությունից հետո ==
1619 թվականի սեպտեմբերի 12-ին Սիմեոն Լեհացին նշանվում է Յացկո Գևորովիցի դստեր՝ Նասդուխնայի հետ և մեկ տարի անց ամուսնանում։ Հարսանիքից հետո Սիմեոնը կնոջ հետ Լվովից մեկնում է Զամոշչ և հաստատվում հայրենի տանը։ Սակայն այստեղի հայերն ամեն օր փնովում ու նախատում են Սիմեոնին, թե ինչու էր լքել Զամոշչի իր համայնքը, կամ ինչ շահեց Երուսաղեմ ու այլ վայրեր այցելելով, իսկ այժմ իրենք քահանա ունեն և նրա կարիքը չեն զգում։
[[1623]] թվականին Լվով քաղաքում ժանտախտի համաճարակ է բռնկվում, և շատերը փախչում են քաղաքից՝ ապաստանելով այլ բնակավայրերում։ Նրանցից ոմանք էլ հասնում են Զամոշչ, որոնցից մի քանիսին Սիմեոնն ընդունում է իր հարկի տակ։ Այս մարդիկ տեսնելով, թե որքան զարգացած և աշխարհ շրջած մարդ է Սիմեոնը և ինչպես է հալածվում իր համաքաղաքացիներից, խոստանում են համաճարակի հանդարտվելուց հետո միջնորդել, որպեսզի լվովցիները նրան հրավիրեն և որևէ պաշտոն հանձնարարեն։ Այդպես էլ լինում է։ Որոշ ժամանակ անց Լվովի հայերը Սիմեոնին հրավիրում են մայրաքաղաք և խնդրում ուսուցանել իրենց երեխաներին։ [[1624]] թվականին վաճառելով Զամոշչի իր հայրական տունը, կնոջ հետ հաստատվում է Լվովում, որտեղ նրան քարե տուն են հատկացնում՝ առանց վարձի, և Սիմեոնը սկսում է ուսուցչություն անել Լվովի Դպրատանը։ Սակայն մի քանի տարի անց դարձյալ Լվովում [[ժանտախտ]] է բռնկվում, և շատերի հետ Սիմեոնն ու Նասդուխնան էլ հարկադրվում են հեռանալ քաղաքից ու մի քանի ամիս ապրել Ռոհաթին գյուղաքաղաքում։ Վերադառնալով Լվով, այնտեղ են ապրում մինչև Սիմեոնի մահը՝ որտեղ վերջինս շարունակում է ուսուցչություն անել տեղի հայկական դպրոցում և զբաղվել գրչությամբ ու գրական գործունեությամբ։
 
== Գրական գործունեությունը և մահը ==
 
Սիմեոն Լեհացու առավել արժեքավոր երկասիրությունն է «Ուղեգրությունը», որն իր ձևով ու բովանդակությամբ եզակի երևույթ էր միջնադարյան գրականության մեջ ընդհանրապես։ «Ուղեգրության»՝ բավականին լավ պահպանված ձեռագիրը, որ բաղկացած է 396 էջից, պահվում է Լվովի Համալսարանի Մատենադարանում՝ մի շարք հայերեն մատյանների հետ։ Սիմեոն Լեհացուն հետաքրքրում են ոչ միայն երկրներն ու ժողովուրդները, այլև տեսարժան վայրերն ու մարդկանց կենցաղը։ Բայց, ազգությամբ լինելով հայ, նաև մեծապես հետաքրքրված էր օտար ափերում բնակություն հաստատած հայերով և նա հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում հայկական գաղթավայրերի, ինչպես նաև Հայաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի մասին, անդրադառնում Հայ եկեղեցու պատմությանը։ Նա, ինչպես 15-րդ դարի հայ ճանապարհորդ [[Մարտիրոս Երզնկացի]]ն, նկարագրում իր այցելած եկեղեցիներն ու վանքերը, ներկայացնում եպիսկոպոսներին ու այլ հոգևորականների և պատմում եկեղեցու վիճակի ու դպրոցական գործի մասին։
Սիմեոն Լեհացու հաջորդ գիրքը «Տարեգրությունն» է, որը նախորդի շարունակությունն է։ Այս մատյանում Լեհացին շարադրել է [[Լեհաստան]]ի պատմության՝ 1623-1635 թթ. կարևորագույն իրադարձությունները, մեծ տեղ հատկացնելով նաև լեհահայ համայնքին ու այնտեղ ծագած դավանաբանական խնդիրներին։ Այս աշխատության մեջ պատմում է նաև սուլթան Մուրադի՝ [[Երևան]] կատարած արշավանքի ու պարտության մասին։
Հայ եկեղեցու պատմության ուսումնասիրման համար ուշագրավ է «Վիպասանություն» երգիծական պոեմը, որը զետեղվել է [[Ղևոնդ Ալիշան]]ի հրատարակած «Կամենից. Տարեգիրք…» երկում, 1896 թվականին։ Այդ ստեղծագործությունն ուղղված է կաթողիկե գաղափարախոսության և Լեհաստանի հայկական համայնքի հոգևոր առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի դեմ։
Սիմեոն Լեհացին ընդօրինակել է բազմաթիվ ձեռագրեր, որոնցից պահպանվել են միայն 12-ը։ Պատմական մեծ արժեք ունեն նրա հիշատակարանները։ [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցու]] «Մեկնութիւն Հնգամատենին» գրքի ընդօրինակման Հիշատակարանում (1636 թ.) Սիմեոն Լեհացին նկարագրել է Մելիքսեդեկ աթոռակից կաթողիկոսի [[Լվով]] ժամանելու, Նիկոլ Թորոսովիչին առաջնորդ կարգելու և այդ ամենի հետ կապված իրադարձությունները։ Ըստ Սիմեոն Լեհացու՝ սեփական պետականոթյան բացակայության պայմաններում հայերի գլխավոր խնդիրը գոյատևումն է՝ մայրենի լեզվի, դպրոցի, Հայ առաքելական եկեղեցու ավանդույթների և ինքնուրույության պահպանմամբ։
Այս և հակակաթողիկե հայացքների համար Սիմեոն Լեհացին հալածվել է ու բանտարկվել։ Մահացել է [[1639]] թվականին Լվով քաղաքում։
 
Տող 44.
* [http://serials.flib.sci.am/openreader/Ughegrutyun_1936/book/index.html#page/1/mode/2up Հ. Ներսէս Վ. Ակինեան, Սիմէոն դպրի Լեհացւոյ ուղեգրութիւն, տարեգրութիւն եւ յիշատակարանք, Վիեննա: Մխիթարեան տպարան, 1936 (Ազգային մատենադարան, ՃԽԱ)։]
* [http://simurg.com.tr/tr-tr/urun/gezi-seyahatname/71800/polonyali-simeon-un-seyahatnamesi-1608-1619.aspx Hrant D. Andreasyan. Polonyalı Simeon'un Seyahatnamesi, 1608 - 1619, İstanbul, 1964.]
* [http://www.vostlit.info/Texts/rus/Lechaci/pred.phtml?id=823 Симеон Лехаци. Путевые заметки. Перевод с армянского, предисловие и комментарии М. О. Дарбинян, М.: Восточная литература. 1965 (Панятники письменности Востока, IX).]
* Սիմեոն Լեհացի, Ուղեգրություն, Թարգմանություն, առաջաբան և ծանոթագրություններ՝ Ա. Մադոյան, Երևան, 1997:
* [http://www.mazdapublishers.com/book/travel-accounts-of-simeon-of-poland Անգլերեն թարգմանությունը տե՛ս The Travel Accounts of Simeon of Poland. Transl. George A. Bournoutian, Mazda Pub; 2007. ISBN 1568591616.]
 
== Գրականություն ==
* [http://www.jstor.org/stable/1579844 Martiniano P. D. Roncaglia, Itinerario In Egitto di Simeone, viaggiatore polacco (I6I5-I6I6). Tradotto dall'armeno per la prima volta e annotato,- Oriens, Vol. 15 (Dec. 31, 1962), pp. 130-159.]
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
== Աղբյուրներ ==
http://www.digilib.am/digilib/?menu&wrk=283&wrpg=0&aupg=0
https://polona.pl/item/13306353/5/