«Սերունդ (ֆիզիկա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (29) oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 36.
Ըստ [[Ստանդարտ մոդել]]ի՝ սերունդները երեքն են։ Ամեն սերնդում կա երկու [[լեպտոն]] և երկու [[քվարկ]]։ Այդ երկու լեպտոնը ըստ [[էլեկտրական լիցք]]ի կարող են դասվել երկու խմբում՝ -1 լիցքով (ինչպես էլեկտրոնը) և էլեկտրաչեզոք (նեյտրինո), երկու քվարկները դասվում են ըստ -{{frac|1|3}} լիցքի («ներքև»-տիպ) և մեկը՝ ըստ +{{frac|2|3}} լիցքի («վերև»-տիպ)։
 
== Ընդհանուր բնութագրեր ==
Ավելի բարձր սերունդի յուրաքանչյուր անդամն ունի ավելի մեծ զանգված, քան նախորդ սերնդի համապատասխան մասնիկը, բացառությամբ [[նեյտրինո]]ների (որոնց փոքր, սակայն ոչ զրոյական զանգվածը ճշգրիտ չափված չէ)։ Օրինակ, առաջին սերնդի [[էլեկտրոն]]ն ունի ընդամենը 0.511 ՄէՎV/c<sup>2</sup> զանգված, երկրորդ սերնդի [[մյուոն]]ը՝ 106 ՄէՎ/c<sup>2</sup>, իսկ երրորդ սերնդի [[տաու (մասնիկ)|տաուն]]՝ 1777 ՄէՎ/c{{sup|2}} կամ 1.77 ԳէՎ/c<sup>2</sup> զանգված (գրեթե կրկնակի ծանր [[պրոտոն]]ից)։ Զանգվածների այս հիեարխիայի պատճառով ավելի բարձր սերնդի մասնիկների տրոհվում են առաջին սերնդի մասնիկների, ինչը բացատրում է, թե ինչու առօրյա նյութը ([[ատոմ]]ները) կազմված է առաջին սերնդի մասնիկներից։ Էլեկտրոնները պտտվում են [[պրոտոն]]ներից և [[նեյտրոն]]ներից կազմված [[Ատոմի միջուկ|նուկլոնի]] շուրջը։ Պրոտոնը և նեյտրոնը բաղկացած են վերև և ներքև քվարկներից։ [[Լիցքավորված մասնիկներ]]ի երկրորդ և երրորդ սերունդը սովորական նյութում չկա, և հնարավոր է տեսնել միայն խիստ մեծ էներգիայով միջավայրերում, օրինակ՝ [[տիեզերական ճառագայթներ]]ում կամ [[մասնիկների արագացուցիչ]]ներում։
''Սերունդ'' տերմինը 1976 թ. առաջարկել է Ջեյմ Հարարին (անգլ. [[:en:Haim Harari|Haim Harari]]) Դեզ Հոուչեսի Ֆիզիկայի դպրոցում (ֆր. [[:fr:École de Physique des Houches|École de Physique des Houches]])<ref>
{{cite book
Տող 59.
 
== Չորրորդ սերունդ ==
Չորրորդ և հաջորդ սերունդների գոյությունը հավանական չի թվում։ Դրանց հնարավորության դեմ են հանդես գալիս [[էլեկտրաթույլ փոխազդեցություն|էլեկտրաթույլ փոխազդեցության]] դիտարկումներին վերաբերող որոշ չափումներ։ «Թեթև» նեյտրինո (45 ԳէՎ/c<sup>2</sup>-ից փոքր զանգվածով) ունեցող չորրորդ սերնդի գոյությունը բացառվել է [[Z բոզոն]]ի [[տրոհման լայնություն|տրոհման լայնության]] չափումներով, որոնք իրականացվել են [[ՑԵՌՆ]]ի [[Մեծ էլեկտրոն-պոզիտրոնային բախիչ]]ի միջոցով<ref>
{{cite journal
|author=D. Decamp ''et al''. (ALEPH experiment)
Տող 80.
Ըստ ՑԵՌՆի և Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանի հետազոտողների վիճակագրական վերլուծությունների՝ ֆերմիոնների հաջորդ սերնդի գոյությունը կարելի է բացառել մոտ 99.99999% <!-- (5.3 sigma) էս ի՞նչ էր --> հավանականությամբ։ Հետազոտողները ի մի են բերել արագացուցիչներով և բազմաթիվ չափումներով ամփոփված տվյալները։ Ամենակարևոր տվյալները ստացվել էին [[Հիգսի բոզոն]]ի հայտնաբերումից։ [[Ստանդարտ մոդելում]] Հիգսի բոզոնն է զանգված տալիս բոլոր մասնիկներին։ Քանի որ արագացուցիչներով փորձերում ուղղակիորեն չեն դիտվել այլ ֆերմիոններ, դրանք պիտի որ լինեն ավելի ծանր, քան մինչև հիմա հայտնաբերված ֆերմիոնները։ Ուստի այդ ֆերմիոնները ավելի ուժեղ պետք է փոխազդեն Հիգսի մասնիկի հետ։ Այս փոխազդեցությունը պետք է ձևափոխի Հիգսի մասնիկի հատկությունները, այնպես որ այդ մասնիկը նկատելի չի լինի<ref>[http://phys.org/news/2012-12-particles-suffice-nature.html ''12 matter particles suffice in nature''] Dec 13, 2012 Phys.Org</ref>։
 
== Հղումներ ==
{{reflist}}