«Սերգեյ Վարդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 33.
 
== Կենսագրություն ==
1969 թվականին ավարտել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցը, 1974 թվականին՝ [[Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան|Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանհամալսարանի]]ի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է նույն համալսարանի հոգեբանության ամբիոնում, այնուհետև՝ «Պիոներ կանչ» («Կանչ») թերթի, «Պիոներ» («Աղբյուր»), «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրություններում, [[Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ|Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտինստիտուտում]]ում: 1991-2002 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահը, 1990-1991 թվականներին և [[2009]] թվականից գիտաշխատող է [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտինստիտուտում]]ում: [[Հայաստանի գրողների միություն|Հայաստանի գրողների]] և [[Հայաստանի ժուռնալիստների միություն|ժուռնալիստների միությունմիությունների]]ների անդամ է։ 1980 թվականին արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակին։ 1978 թվականին «[[Պիոներ կանչ (եռօրյա թերթ)|Պիոներ կանչ»]]» թերթի, իսկ 1982 թվականին «Պիոներ» ամսագրի, «Հայրենիքի ձայն» և «Ավանգարդ» թերթերի միջոցով նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում, որին մասնակցել են [[Հայաստան]]ի, Վրաստանի, [[Ադրբեջան]]ի, [[Լեռնային Ղարաբաղ]]ի, [[Նախիջևան]]ի, Աբխազիայի և Ռուսաստանի [[Կրասնոդարի երկրամաս]]ի հայկական դպրոցների աշակերտները։ Նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» (1981) և «Թագավորի երազները» (2003) ժողովածուները, որոնցից ընտրված հեքիաթները «Փրկված հեքիաթներ» վերնագրով լույս են տեսել Երևանում անգլերեն («The salvaged tales», 2007) և գերմաներեն («Gerettete Marchen», 2009)։ Հայաստանի 12 մայրաքաղաքներին նվիրված նրա «Հայոց մայրաքաղաքները» գիրքը (1985) նոր նյութերով հարստացված «Հայաստանի մայրաքաղաքները» վերնագրով վերահրատարակվել է 1995 թվականին և արժանացել [[Թեքեյան մշակութային միություն|«Թեքեյան» մշակութային միության]] «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին։ Գրքից որոշ հատվածներ լույս են տեսել նաև ֆրանսերեն և ռուսերեն։
 
Նրա մանկական պատմվածքների «Արևածաղիկը» գիրքը [[1989]] թվականին տպագրվել է Երևանում, իսկ 1994 թվականին արևմտահայերենով՝ [[Ստամբուլ]]ում: Նրա պատմվածքները ընդգրկված են «Մայրենիի» 4-րդ և 5-րդ դասարանների դասագրքերում, բեմադրվել են սփյուռքի հայկական թատրոններում։ Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ազգագրության, բանահյուսության հարցեր արծարծող նրա հոդվածները թարգմանվել են [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[իսպաներեն]], [[ռուսերեն]], [[սլովակերեն]], [[թուրքերեն]] և [[գերմաներեն]]:
Տող 39.
Սերգեյ Վարդանյանը դեռևս 1970-ական թվականներից զբաղվում է [[ԽՍՀՄ]]-ում սփռված հայության ազգապահպանության հարցերով։ Նա բազմիցս շրջագայել է Աբխազիայի, Ռուսաստանի Կրասնոդարի ու [[Ստավրոպոլի երկրամաս]]երի, Ուկրաինայի, [[Ղրիմ]]ի հայաբնակ գյուղերով և քաղաքներով։ ԽՍՀՄ-ում սփռված հայության, այդ թվում՝ համշենահայության, մասին նա բազմաթիվ հոդվածներ է գրել։ [[Համշենահայեր|Համշենցի հայերի]] մասին նրա առաջին հոդվածը լույս է տեսել դեռևս 1979 թվականին։ 1982 թվականին «Գարուն» ամսագրում հրապարակված նրա «Համշենցիները` ծանոթ և անծանոթ» հոդվածը Հայաստան բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության, [[Ռուսաստան]]ի և [[Վրաստան]]ի համապատասխան նախարարություններում քննարկվելով, որոշվել է՝ հայկական դպրոցներն ուսուցիչներով ապահովելու նպատակով Կրասնոդարի երկրամասի, [[Ռոստովի մարզ]]ի և Աբխազիայի հայկական դպրոցների շրջանավարտ-ներին Հայաստանի մանկավարժական բուհերում [[1983]] թվականից սկսած տարեկան 30-ից ավելի արտամրցութային տեղեր հատկացնել։
 
Սերգեյ Վարդանյանը 1984 թվականին [[Ղազախստան]]ում, [[Ուզբեկստան]]ում, [[Ղրղզստան]]ում և Ռուսաստանում հայտնաբերել է իսլամադավան համշենահայերի բնակավայրեր, կազմակերպել փոխադարձ այցելություններ, իսկ վերջին տարիներս նա քանիցս եղել է Թուրքիայի [[Արդվինի նահանգ]]ի Խոփայի և Բորչքայի գավառներում, գտել 20-ից ավելի հայախոս գյուղեր։ Նա ուսումնասիրություններ է կատարում նաև [[Ռիզեի նահանգ|ՌիզեՌիզեի]]ի և [[Էրզրումի նահանգ]]ների համշենցիների գյուղերում։
 
Թուրքիայի, Ռուսաստանի և [[Միջին Ասիա]]յի կրոնափոխ համշենահայերի մասին նրա ուսումնասիրությունները հրատարակվել են հայրենի և արտերկրի մամուլում, 1989 թվականին իր կազմած «Ձայն համշենական» ժողովածուի երրորդ հատորում, ինչպես նաև 2009 թվականին Երևանի պետհամալսարանի հրատարակած նրա «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ)» (428 էջ) մենագրությունում։
Տող 50.
Որպես խմբագիր՝ 2009 թվականին արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, [[ՀՀ սփյուռքի նախարարություն|ՀՀ սփյուռքի նախարարության]] և Հայաստանի ժուռնալիստների միության բարձրագույն մրցանակին, 2010-ին՝ Ռուսաստանի հայերի միության հիմնադրման 10-ամյակին նվիրված մեդալին։
 
Իր գիտական, մշակութային և հասարակական գործունեության համար նա 2012 թվականին արժանացել է նաև [[Երևանի քաղաքապետ]]ի Ոսկե մեդալին, [[ՀՀ մշակույթի նախարարություն|ՀՀ մշակույթի նախարարության]] Ոսկե մեդալին, [[ՀՀ սփյուռքի նախարարություն|ՀՀ սփյուռքի նախարարության]] «Վիլյամ Սարոյան» մեդալին և Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» Ոսկե հուշամեդալին, 2013 թվականին՝ [[Հովհաննես Թումանյանի թանգարան (Երևան)|Հովհաննես Թումանյանի թանգարանթանգարանի]]ի մրցանակի, 2015 թվականին՝ Հայաստանի Գրողների միության ,,Գրական վաստակի համար,, մեդալին:
 
== Արտաքին հղումներ ==
* «Հայկական համառոտ հանրագիտարան», հ. 4, Երևան, 2003, էջ 621:
* «Ով ով է, հայեր, կենսագրական հանրագիտարան», հ. 2, Երևան, 2007, էջ 544:
* «Հայ գրատպություն և գրքարվեստ, հանրագիտարան», Երևան, 2015, էջ 650, 1014:
 
{{DEFAULTSORT:Վարդանյան, Սերգեյ}}