«Սերգեյ Մերկուրով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1881 թ. հոկտեմբերի 26-ին (նոյեմբերի 7-ին) [[Ալեքսանդրապոլ]]ում (ներկայումս՝ Գյումրի) [[Քաղկեդոնացի հայեր|հայ քաղկեդոնացի]] գործարարի ընտանիքում։ [[Գեորգի Գյուրջիև]]ի զարմիկն է։<ref>{{cite book|last=Grossman|first=Vasily|title=An Armenian Sketchbook|year=2013|publisher=New York Review of Books|isbn=9781590176351|page=[https://books.google.am/books?id=nsSP0bOZ9lQC&pg=PA127&dq=Merkurov+greek+armenian&hl=en&sa=X&ei=daWDUsD3CorIsAS794L4CA&ved=0CDMQ6AEwAg#v=onepage&q=Merkurov%20greek%20armenian&f=false 127]|authorlink=Vasily Grossman}}</ref> 1901 թ. ավարտել է [[Թբիլիսի|ԹիֆլիսԹիֆլիսի]]ի ռեալական դպրոցը և ընդունվել [[Կիև]]ի պոլիտեխնիկ ինստիտուտ, որտեղից վտարվել է քաղաքական գործունեության համար։1902 թ. Մերկուրովը ուսումը շարունակել է Շվեյցարիայում Ցյուրիխի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, ուսանել է Ադոլֆ Մեյերի մոտ, Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում մինչև 1905 թ.։ 1905 թ. աշնանից մինչև 1907 թ. ապրել և ուսանել է Փարիզում, եղել է [[Օգյուստ Ռոդեն]]ի և բելգիացի Կ.Մանյեի աշակերտը, որը անդրադարձել է նրա աշխատանքների վրա։ 1907 թ. վերադարձել է Հայաստան՝ [[Խրիմյան Հայրիկ]]ի հետմահու դիմակը ստեղծելու նպատակով։ Հետագայում ապրել է Թիֆլիսում, Յալթայում, [[Մոսկվա]]յում, ուր հրավիրվել է Լ.Ն.Տոլստոյի հետմահու դիմակը պատրաստելու համար։ Երևանում կանգնեցված Ստեփան Շահումյանի արձանի (1931) հեղինակն է,<ref>[http://yannna.fotoplex.ru/Armenia-Yerevan-monument-memorial-statue/photo354130/ Ստեփան Շահումյանի արձանը]</ref> Լենինի ու Ստալինի մի շարք բարձրարվեստ հուշարձանների (այդ թվում՝ Երևանում) հեղինակ է։ Մոսկվայում տեղադրված Տոլստոյի, Տիմիրյազևի, Բուրդենկոյի և այլ արձանների հեղինակն է։ Մերկուրովը ժամանակակից ակադեմիական ոճի երևելի ներկայացուցիչ է։ Եղել է ազատախոհ անձնավորություն, ծանոթ է եղել Լենինի և ժամանակի շատ այլ նշանավոր գործիչների հետ։ Մահացել է 1952 թ.հունիսի 8-ին Մոսկվայում և թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր №2) 1984 թ. Գյումրիում՝ Մերկուրովի հայրական տանը բացվել է քանդակագործի թանգարանը, որին նրա կտակով փոխանցվել են մեծաթիվ արժեքավոր աշխատանքներ։ Այնտեղ են պահվում Տոլստոյի, Թումանյանի, Լենինի, Մայակովսկու մահվան դիմակները։
 
== Պատկերասրահ ==