«Սեյրան Խաթլամաջյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ստեղծագործական ուղի: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 19.
'''Սեյրան Հովհաննեսի Խաթլամաջյան''' ([[1937]], [[ապրիլի 20]], [[Նոր Նախիջևան]]ի մոտակա Չալթր գյուղ<ref name="ReferenceA">Սուրեն Մուրադյան, Ջերմացնող, տաք գույներով. - Սովետական Հայաստան, Եր., 1978, N. 5 , էջ 32-33, 3 վերատպ.</ref> - [[1994]], [[սեպտեմբերի 14]],[[Երևան]]<ref>«Անձինք նուիրեայք» Դրօշակ ԻԵ, տարի, թիւ 13, 6 հոկտեմբեր - 19 հոկտեմբեր 1994</ref>), հայ գեղանկարիչ, գրաֆիկ, հասարակական գործիչ<ref>Դանիել Դզնունի «Հայ կերպարվեստագետներ» 1977 թ. [[Երևան]]</ref>։ Համարվում է հայ աբստրակտ՝ վերացական, արվեստի հիմնադիրներից մեկը։<ref>Generation of the Seventies — From Friedemann Stöckert’s Collection. Essays by Tatjana Kalugina, Alexandr Borowskij and Elena Basner. Friedemann Stöckert (author). CH. Schroer, 2012, p. 260</ref>
 
== Կենսագրություն ==
* 1964 թվականին ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ը
* 1954-1959 թթ. սովորել է [[Ռոստով]]ի գեղարվեստի ուսումնարանում
* 1959 թվականին [[Մարտիրոս Սարյան]]ի խորհրդով և աջակցությամբ տեղափոխվել է [[Հայաստան]]
* 1963-1965 թթ. մասնակցել է [[ՀՀ ԳԱԱ|Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի]] կողմից Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպված բազմաթիվ ազգագրական արշավների
* 1965 թվականից II երիտասարդական մրցույթի դեփնեկիր գրաֆիկայի ոլորտում (Հայաստան), [[Հայաստանի նկարիչների միություն|Հայաստանի նկարիչների միության]] անդամ
* 1992 թվականին Խաթլամաջյանի նախաձեռնությամբ և նրա կողմից վերաձևափոխված դետալների հիման վրա ՀՀ կառավարությունը պաշտոնապես ընդունեց Հայաստանի առաջին հանրապետության նոր զինանշանը
 
Աշխատանքները գտնվում են [[Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)]], [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում, [[Տրետյակովյան պատկերասրահ]]ում ([[Մոսկվա]]), Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանում (Մոսկվա), «Նոնկոմֆորմիզմի» արվեստի թանգարանում ([[Վաշինգտոն]]) և Հայաստանի ու արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։
 
== Ստեղծագործական ուղի ==
Շարունակելով գեղանկարչության ազգային ավանդույթները (մասնավորապես՝ [[Մարտիրոս Սարյան]]ի)՝ Խաթլամաջյանը ստեղծել է հայերնի բնության տիպական գծերը ընդհանրացնող խորհրդանշական բնույթի [[բնապատկեր]]ներ («Շինուհայր», 1964, «Հեքիաթային Հայաստան» շարք 1967-ից), հոգեբանական նրբերանգներ բացահայտող դիմանկարներ («Հորս դիմանկարը», 1975, «Ալբերտ Կոստանյան», 1975)<ref>ՀՍՀ, հատոր 4, էջ 703։</ref>։ Վերացական արվեստում իր ոգեշնչման աղբյուրն էին Վասիլի Կանդինսկու և Արշիլ Գորկու ստեղծագործությունը։ Միաժամանակ մոտ էր Մարտիրոս Սարյանի (1880-1972) արվեստին, որի հետ, չնայած տարիքային մեծ տարբերության, երկար տարիներ կապված էր խորը, հոգևոր մտերմությամբ։<ref name="ReferenceA"/> Դեռ երիտասարդ տարիներից Խաթլամաճեանը ստեղծել էր իր սեփական գեղարվեստական լեզուն, որը, Սարյանի խոսքերով, հիմնված էր բարձր պրոֆեսիոնալիզմի և արվեստի պատմության խորը գիտելիքների վրա։<ref>Мартирос Сарьян, Краски южного солнца. – Комсомольская правда, 1967, 23 марта</ref> Աչքի էր ընկնում գունային զորեղ զգացողությամբ։ Սէյրան Խաթլամաճեանը արտահայտվել է թե՛ փափուկ, թափանցիկ հույզերի նրբերանգներով և թե՛ առույգ, խանդավառ գույների արարչական լեզվով իր ուրույն ասելիքը։<ref>Марина Степанян: ''Сейран Хатламаджян - зачинатель абстракционизма в армянском изобразительном искусстве'', Design Deluxe, no 4 апрель 2012, стр. 43</ref> Սէյրան Խաթլամաճեանի ձեռագիրը առաջին իսկ հայացքից ճանաչելի է։ Եվ եթե իր վաղ շրջանի բնանկարներն ու դիմանկարները մեզ տեղափոխում են խաճախ սարյանական աշխարհ, ապա իր «Հեքիաթային Հայաստան»-ում և աբստրակտ ժանրում Խաթլամաճեանը չի նմանվում ո՛չ մի նկարչի։ Չի՛ կրկնել անգամ ինքն իրեն։ 50-ական, 60-ական, 70-ական, 80-ական և 90-ական թվականների վերացական կտավներում Խաթլամաճեանը վերակերտվում է՝ արտահայտելով իր մտքի գաղափարային զարգացումը՝ թէ՛ որպես գեղանկարիչ և թե՛ որպես մտավորական, այդպիսով նորարար փուլեր առաջացնելով իր իսկ արվեստում։<ref>Մարինա Ստեփանյան, ՍԵյրան Խաթլամաճեան։ Կերպարվեստ, Եր., N. 1-2 (15-16) 2008, էջ. 40</ref>
 
== Ցուցահանդեսներ ==
* 1964 թվականից Հայաստանի Նկարիչների միության կողմից կազմակերպված ամենամյա ցուցահանդեսների մշտական մասնակից
* 1978 «Հայաստանի գույներ» և «Ութ հայ նկարիչ» ցուցահանդեսներ, «Drouant» պատկերասրահ, [[Փարիզ]]։ Նույն ցուցահանդեսները AGBU պատկերասրահում, [[Նյու Յորք]]
* 1979 Հայ գեղանկարչության ցուցահանդես Գյուլբենկյանի ֆոնդում, [[Լիսաբոն]]
* 1992 «Չորս հայ աբստրակցիոնիստ նկարիչ», [[Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան]], Երևան
* 1994 Հայկական մշակույթ և արվեստ, Բոխում, [[Գերմանիա]]
* «Աբստրակտ արվեստը Հայաստանում», Հայաստանի նկարիչների միություն, Երևան
* 1998 «Աբստրակցիաներ. հայացք ներսից», Չարլի Խաչատրյանի պատկերասրահ, Երևան
=== Անհատական ցուցահանդեսներ. ===
* 1966 [[Հայաստանի ճարտարապետների միություն]], Երևան
* 1967 «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի Սպիտակ դահլիճ, Մոսկվա
* 1967-1972 թթ. ցուցահանդեսներ Հայաստանի տարբեր քաղաքներում
* 1975 Կինեմատոգրաֆիստների միություն, Երևան
* 1982 Հայաստանի Նկարիչների միություն, Երևան
* 1983 [[Էջմիածին]], Հայաստան
* 1987 «Պունկտ» պատկերասրահ, Գդանսկ, [[Լեհաստան]]
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}