«Սեղանի վրայի խաղաքարտերը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիրք}}
'''«Սեղանի վրա խաղաքարտերը»''' ({{lang-en|Cards on the Table}}), անգլիացի գրող [[Ագաթա Քրիստի]]ի դետեկտիվ վեպը։ Գրվել և առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում [[1936]] թվականին<ref>''The Observer'', 1 November 1936 (p. 6)</ref>։ «Սեղանի վրայի խաղաքարտերը» վեպում հանդես են գալիս Ագաթա Քրիստիի միանգամից 4 կերպարներ՝ [[Էրքյուլ Պուարո]]ն, Արիադնա Օլիվերը, սուպերինտենդանտ Բաթլը և գնդապետ Ռեյսը («[[Շագականագույն կոստյումով մարդը|Շագանակագույն կոստյումով մարդը»]]», «Մահ Նեղոսում», «[[Պսպղուն ցիանիդ]]»)։
 
== Սյուժե ==
Պարոն Շայտանան, ով շատ հարուստ և միևնույն ժամանակ շատ տարօրինակ մարդ է, հետաքրքրվում է սպանություններով և հավաքում է մարդասպանների։ Մի անգամ նա իր տուն է հրավիրում ութ մարդկանց՝ Էրքյուլ Պուարոյին, Արիադնա Օլիվերին, գնդապետ Ռեյսին, սուպերինտենդանտ Բաթլին, մայոր Դեսպարդին, բժիշկ Ռոբերտսին, Էնն Մերեդիտին և տիկին Լորիմերին։ Ընթրիքի ժամանակ նա սկսում է խոսակցություն սպանությունների մասին և ասում է, որ սպանություններից շատերը այդպես էլ չեն բացահայտվել։ Այնուհետև նրանց առաջարկում է բրիջ խաղալ։ Չորս խուզարկու մտնում են մի սենյակ, մյուս չորսը՝ ուրիշ սենյակ։ Նա նստում է բուխարու մոտ։
 
Երբ խաղը վերջանում է, մարդիկ գտնում են պարոն Շայտանին՝ սվինադաշույնը սրտի մեջ մխրճված։ Պուարոյի գլխավորությամբ չորս խուզարկուներ սկսում են հետաքննություն։ Հայտնի է, որ Շայտանին սպանել է մյուս սենյակի չորս անձանցից մեկը։
Տող 11.
== Գործող դեմքեր ==
=== Խուզարկուներ ===
* '''Էրքյուլ Պուարո''' – բելգիացի խուզարկու
* '''Արիադնա Օլիվեր''' – դետեկտիվ գրող
* '''Սուպերինտենդանտ Բաթլ''' – ոստիկան Սքոտլանդ Յարդից
* '''Գնդապետ Ռեյս''' – գաղտնի ծառայության գնդապետ
 
=== Կասկածյալներ ===
* '''Էնն Մերեդիտ'''– երիտասարդ աղջիկ, նախկին գող և մարդասպան։ Ունի իր «կմախքը պահարանում»։ Նրա պատճառով մահացել է նրա տնտեսուհին
* '''Մադամ Լորիմեր''' – խելացի այրի կին, որը սպանել է իր ամուսնուն
* '''Մայոր Դեսպարդ''' – հմայիչ մայոր, որը սիրահարված է Ռոդային
* '''Բժիշկ Ռոբերտս''' – բժիշկ [[Հարլի (փողոց)|Հարլի–սթրիթՀարլի–սթրիթից]]ից։։ Նրա բժշկական կենսագրությունը ոչ անբասիր է
 
=== Ուրիշ կերպարներ ===
* '''Ռոդա Դոուզ''' – Էննի հարուստ ընկերուհին և հարևանը
* '''Տիկին Լակսմոր''' – կին, ում ամուսինը մահացել է կասկածելի հանգամանքներում
* '''Միսս Բերջես''' – բժիշկ Ռոբերտսի հավատարիմ քարտուղար
 
=== Զոհ ===
* '''Պարոն Շայտանա''' – հազվագյուտ իրերի (այդ թվում՝ մարդասպաններ) հավաքող, շատ հարուստ և տարօրինակ։
 
== Էկրանավորում ==
Վեպն էկրանավորված է «Ագաթա Քրիստիի Պուարոն» հեռուսասերիալում [[2006]] թվականին (գլխավոր դերում՝ Դևիդ Սուշե), բայց շատ փոփոխություններով։
 
* Սուպերինտենդանտ Բաթլը սերիալում վերափոխվել է տեսուչ Ուիլերի, իսկ գնդապետ Ռեյսը՝ գնդապետ Հյուզի։
* Փոխված է բազմաթիվ կերպարների մոտ նախապատմությունը։ Շայտանան դառնում է թմրամոլ և ուզում է, որ իրեն սպանեն։ Վեպում նա ուղղակի հարուստ և էքսցենտրիկ տղամարդ է։ Բացի դրանից, նա սերիալում համասեռամոլ է, որը սիրային կապեր ունի տեսուչ Ուիլերի հետ։
* Ամբողջովին փոխված է մարդասպանի շարժառիթը։ Վեպում բժիշկ Ռոբերթսը սպանել է Շայտանին և տիկին Լորիմերին փողերի համար, իսկ ֆիլմում սպանում է միայն Շայտանին, որպեսզի նա չբացահայտի իր համասեռամոլ լինելը և այն, որ ինքը սիրային կապեր ունի տղամարդկանց, այդ թվում՝ իր հիվանդների հետ։ Անցյալում նա գործեր ուներ տիկին Քրեդոկի հետ, որը սպառնում էր բացահայտել գաղտնիքը։ Որից հետո նա կնոջը սպանում է և շարունակում հանդիպել իր ամուսնու հետ։
* Տիկին Լորիմերը մնում է կենդանի, իսկ վեպում նա մահանում է քնաբերից։ Ինչպես նաև նա դառնում է Էնն Մերեդիտի մայրը։
* Սերիալում Էնն Մերեդիտը չի մահանում, ինչպես վեպում է. նրա փոխարեն մահանում է Ռոդա Դեսպարդը, որի պատճառով ոչ թե Ռոդան է դառնում մայոր Դեսպարդի ընտրյալը, այլ Էննը։ Էննի անցյալը մաքուր է, և նա չէ մարդասպանը։
 
== Ուրիշ աշխատությունների հղումներ ==
* Մայոր Դեսպարդը հայտնվում է նաև [[«Սպիտակ ձի» առանձնատունը]] վեպում, որտեղ Ռոդան (հերոսուհիներից մեկը) հանդիսանում է նրա կինը և գլխավոր հերոսի զարմուհին։
* Էնն Մերեդիտն գիտի Պուարոյին «[[Սպանություններ այբբենական կարգով]]» գործից։
* Էնն Մերեդիտն ասում է, որ կարդացել է Արիադնա Օլիվերի «[[Մարմինը գրադարանում]]» վեպը։ Հետագայում Ագաթա Քրիստին գրում է այդպիսի վերնագրով վեպ միսս Մարփլի մասին։
* Պուարոն հիշատակում է իր հետաքննության մասին Արևելյան էքսպրեսում ([[Սպանություն «Արևելյան ճեպընթացում»]])։
 
{{Ագաթա Քրիստիի ստեղծագործություններ}}