«Սելջուկյան սուլթանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Replacing Flag_of_Palaeologus_Dynasty.svg with File:Byzantine_imperial_flag,_14th_century,_square.svg (by CommonsDelinker because: File renamed: the flag was not inherently associated with the Palaiologos dyna
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 72.
[[11-րդ դար]]ում սելջուկ-թյուրքերը ապրում էին [[Չինաստան]]ից հյուսիս ընկած տարածքներում և [[Միջին Ասիա]]յում։ Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին։ Նույն դարում նրանք միավորվեցին Սելջուկի շուրջ և սկսեցին արշավանքներ կազմակերպել դեպի արևմուտք՝ [[Առաջավոր Ասիա]]։ Այսպես կտրել անցնելով երկար տարածություն թյուրքական հորդաները լցվեցին արևմուտք, շնորհիվ [[Աբբասյան խալիֆայություն|Աբբասյան խալիֆայության]] թուլացման։
 
Իրանի կողմից դարպասները բաց էին, [[արաբներ]]ը հեռացել էին, [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիան]] զավթել էր հայկական թագավորություններն ու ինքն էլ թուլացել էր և թյուրքերի առաջ ճանապարհները բաց էին։ Առաջավոր Ասիա մտած առաջին վաչկատունները օղուզներ էին, որոնք հետախուզության ու ավարառության նպատակով ներխուժեցին ժամանակի ծաղկող թագավորությունների տիրույթները։
[[Պատկեր:Gaznaly-seljuk Dandanaqan.jpg|մինի|ձախից|Դանդանականի ճակատամարտ]]
{{քաղվածք|''Թուրքեստանից եկան բազմաթիվ զորքեր, որոնց երիվարները սրընթաց էին արծիվների պես. նրանց սմբակներն ամուր էին ինչպես ապառաժ։ Նրանք սաստիկ սպառազինված էին. աղեղները լարված, նետերը միշտ սուր. երբեք չարձակեցին իրենց կոշիկների կապերը։ Հասնելով Վասպուրական գավառը՝ քաղցած ու անհագուրդ գայլերի նման հարձակվեցին քրիստոնյաների վրա...''|[[Արիստակես Լաստիվերցի]]}}