«Սեբաստացի Մուրադ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 4568121 խմբագրումը, որի հեղինակն է՝ 37.186.86.236 (քննարկում) մասնակիցը
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 27.
Սրբազան գործով ապրող իր քաջազունների հետ նա կազմակերպում էր «սուրի ու սովի» մղձավանջում ապրող հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը։ Խորունկ տառապանքներ է ապրել Սեբաստացի Մուրադը հայերի զանգվածային տեղահանությունների, գերեվարումների համար թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես։ Իր զինակից [[Կայծակ Առաքել]]ի հետ փրկել է շատերի, հատկապես որբ երեխաների կյանքը։
 
== Վաղ կենսագրություն ==
Ծնվել է [[Սեբաստիա]]յի [[Կովտուն]] գյուղում՝ [[1874]] թվականին։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվում են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանում է նրանցից մեկին, իսկ մյուսները փախչում են։ Պատանին ստիպված լքում է հարազատ օրրանը, որպեսզի չընկնի օսմանյան կայսրության զնդանը, և սկսում է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում։ Այստեղ հանդիպում ու մտերմանում է հայ վրիժառուների հետ, մասնակցում նրանց հավաքներին։ Սակայն այստեղ էլ սկսում են հետապնդել նրան, որովհետև տեսնելով, թե ինչպես է թուրք ոստիկանը փողոցում ծեծում մի հայի, հարձակվում ու ինքն է ծեծում ոստիկանին։ Հայոց պատրիարքի միջնորդությամբ նավ է նստում և մեկնում [[Եգիպտոս]], այնտեղից՝ [[Աթենք]], հետո՝ [[Թիֆլիս]]։ Բայց Երկիր գնալու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Թիֆլիսից 7 օրվա ընթացքում ոտքով հասնում է [[Կարս]], ապա՝ [[Բասեն]]։
 
== Սասունի ապստամբությունը ==
 
1903 թ. հավաքվում է մի խումբ, որը պետք է զենք տեղափոխեր [[Սասուն]]։ Մուրադը մտնում է «Մրրիկ» կոչվող այդ խմբի մեջ։ Լավ զինված 23 ֆիդայիներ գիշերով անցնում են թուրքական սահմանն ու ուղղություն վերցնում դեպի Սասնո լեռները։ Նոյեմբերյան մի ձյունախառն առավոտ հասնելով լեռների ստորոտին, ֆիդայիները ծնկաչոք համբուրում են այն հողը, որի սրբազան կանչը հանգիստ չէր տալիս իրենց։ Հասնելով [[Գելիգուզան]], նրանք խոնարհվում են [[Աղբյուր Սերոբ]]ի շիրիմին ու գնում հանդիպելու [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկին]]։
Տող 36.
Թուրքիայի բոլոր ճանապարհներով զորքեր էին մոտենում Սասունին։ Սկսվում են ինքնապաշտպանական կռիվները, որի ընթացքում պատմության մեջ հերոսական էջեր են գրում [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկը]], [[Գևորգ Չաուշ]]ը, [[Մշեցի Սմբատ]]ը, [[Հրայր Դժոխք]]ը, [[Կայծակ Առաքել]]ը, Սեբաստացի Մուրադն ու շատ ուրիշներ։ Գելիգուզանի մոտերքում նրանք ցիրուցան են անում հակառակորդին, որտեղ, սակայն զարկվում է Հրայրը։
 
Հաջորդ օրը թուրքերն օգնական ուժեր են ստանում, որոնք գիշերով պաշարում են գյուղը։ Հերոսաբար մասնակցելով Սասունի 1904 թ. ապստամբությանը որպես նրա ղեկավարներից մեկը, Մուրադն անվանի մյուս ֆիդայիների հետ անցնում է պարսկական սահմանը՝ դեպի Կովկաս։ Մինչ այդ, հավատարիմ մնալով ավանդույթին, Մուրադը մյուս ազատամարտիկների օրինակով [[Սուրբ Թադևոսի վանք|սբ.Թադեի վանքվանքի]]ի պատերին թողնում է իր հուշագրությունը.
 
«Անցանք մենք ընդ հուր և ընդ ջուր, իսկ ես կ'ըսեմ նաև ընդ արիւն և նորէն կ'երթանք դէպի հուր և արիւն…»։
 
== Հայ-թաթարական կռիվներ ==
 
Այս խոսքերը Մուրադի իմաստուն կանխատեսումն էր, որովհետև [[Արևելյան Հայաստան]]ում նրան դարձյալ հրի միջով անցնող կյանք էր սպասում։ Առաջնորդելով ձիավոր հայդուկների խումբը, Մուրադը հասնում է [[Վաղարշապատ]]։ Այդ օրերին թուրք, քուրդ ու թաթար բաշիբոզուկները ավերում էին հայկական գյուղերը, սրի քաշում բնակիչներին։ Մուրադը մեկնում է Նախիջևան և դառնում տեղի ինքնապաշտպանության ղեկավարը։ Թաթարական խաժամուժը կոտորվելով ետ է քաշվում և վրիժառու Մուրադի ահից թաքնվում իր որջերում։
Տող 48.
Զանգեզուրում ավարտելով իրենց գործը, ֆիդայիները պատրաստվում են վերադառնալ Երկիր, որտեղ իրավիճակը գնալով վատանում էր։
 
== Ամուսնությունը ==
 
1910 թ. իր ծննդավայրի [[սբ. Նշան վանք]]ում Մուրադն ամուսնանում է ուսուցչուհի Ագապիի հետ։ Վկաներից էր [[Դանիել Վարուժան]]ը, որը տարված ու հիացած էր Մուրադի սխրանքներով։ Ամուսնության արարողության ժամանակ Մուրադը հայտարարում է.
«Ամուսնանալով չեմ հրաժարի իմ սուրբ պայքարեն:Թե հայրենիքս զիս կանչե,անո՛ր ձայնին է,որ պետք է հետևիմ»:
 
== Մեկ հայը՝ մեկ ոսկի ==
 
Այդ օրերին [[Սեբաստիա]] է հասնում [[Ադանա]]յի ջարդի լուրը։ Մուրադը հասկանում է, որ հարկավոր է զինել, նախապատրաստել ժողովրդին ընդդեմ գալիք արհավիրքի։ Նա սկսում է զենք հավաքել։ Սակայն հրապարակվում է Մուրադի ձերբակալման հրամանը մեծ գլխագնով, և նա 1915 թ. մարտ ամսին բարձրանում է սարերը։ Նրա ետևից գնում են նաև մոտիկ ընկերները։ Սկսվում են Սեբաստիայի հայերի տեղահանությունները։ Լեռների գլխից Մուրադը տեսնում է իրենց գյուղի քարավանը, կնոջն ու երեխային, որին կնքել էր Գևորգ Չաուշի անունով։ 22 զինակիցներով Սեբաստացին իջնում է Սև ծովի ափերը, [[Սամսոն]]։ Նրանք բռնագրավելով թուրքական մի առագաստանավ, հասնում են [[Բաթում]]։ Արդեն ազատագրված [[Երզնկա]]յում Մուրադը Կայծակ Առաքելի հետ զբաղվում է գերեվարված հայ որբերի ետ գնմամբ։ Նշանաբանը՝ «մեկ հայը՝ մեկ ոսկի»։
Տող 59.
- Նուիրատուներ պէտք է գտնենք, Առաքե՛լ, չտան՝ ոյժով պէտք է վերցնենք, ուրիշ ելք չկա, - ասում է Մուրադն ու սկսում հայ որբերի փրկության գործը։ Առևտուրը տարվում էր նաև Մշո դաշտի գյուղերում, Սասունի լեռներում ու կիրճերում։ Հավաքելով հարյուրավոր անտուն ու որբ երեխաներ, մուրադն ու Առաքելը նրանց հասցնում են [[Արաքս]]ի ափերը և ետ գնում, միանալու Անդրանիկին։
 
== Մահը ==
 
Ռուսաստանում հեղափոխություն էր եղել։ [[Կարմիր Բանակ]]ը մտնում է [[Բաքու]], կռվելու [[Նուրի փաշա]]յի զորքերի հետ։ Ի՞նչ է սպասվում այնտեղ ապրող հարյուրավոր հայերին։ Այս էր մտահոգում Մուրադին, և նա իր ջոկատով հասնում է Բաքու։
Տող 67.
Սա է հայդուկապետ Սեբաստացի Մուրադի անցած կյանքի ճանապարհը, որի նմանների համար է ասված՝ «Ձեզպէսներին միշտ երանի…»։
 
== Հատվածներ Սեբաստացի Մուրադի օրագրից ==
1915 թ. արյունոտ օրերին Սեբաստացի Մուրադը օրագրի ձևով գրի է առել իր մտածումներն ու զգացումները, հաճախ թուղթը ծնկի վրա դրած կամ լեռների քարերի, անձրևի կամ կիզիչ արևի տակ, բայց միշտ անբաժան իր ընկերակից հրացանից։
1915 թ., ապրիլի 7 - Ձորին մեջ ենք։ Անձրևը սաստիկ է։ Ուտելիք չկա ոչ մեզ, ոչ կենդանիներին։ Ամենեն լքված, կառավարութենեն հալածված, դավաճաններեն հետապնդված ու ծանոթներեն թաքնված, ճանապարհները հեղեղով անանցանելի…
Տող 77.
 
== Մեջբերումներ Սեբաստացի Մուրադի մասին ==
 
«Բրոնզե, ձուլածո կազմվածք… խորը, անհանգիստ, կրակ աչքեր։ Խիտ ու շատ սև մազեր, որ տալիս էին առյուծի տեսք։ Մուրադի հեծած երիվարը ուրիշ ոչ ոք չէր կարող սանձել։ Երբ նա քայլում էր, թվում էր, թե մի աշխարհ է շարժվում…»։