«Սարդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Անատոմիան: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 20.
== Անատոմիան ==
[[Պատկեր:Archindae characters.jpg|մինի|աջից|Սարդի անատոմիան]]
Վերջավորությունները վեց զույգ են, առաջին զույգի ( խելիցերներ ) ճանկերի վրա բացվում են թունավոր [[գեղձ]]երի ծորանները, երկրորդ զույգը (պեդիպալպոզներ ) հիմնականում շոշափելիքի [[օրգան]]ներ են (արուների պեդիպալպոզների ծայրային հատվածը վերածվել է զուգավորման օրգանի), մնացած 4 զույգ վերջավորությունները ճանկերով վերջացող քայլող [[ոտքեր|ոտք]]եր են։
 
Փորիկի առջևի մասում տեղավորված են շնչառական անցքերը, իսկ ետինում՝ ոստայնագեղձերի թմբիկները կամ [[գորտ]]ուկները (1-4 զույգ)։ Սարդերի մարմինը (երկարությունը՝ 0,7–11 սմ) կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով։ [[Աչքեր]]ը (8) տեղադրված են գլխակրծքի առջևի մասում, ոստայնագեղձերի (մոտ 100) թմբիկները՝ փորիկի խոռոչում։ Թմբիկներից յուրաքանչյուրը մի քանի անցք ունի, որոնցից արտազատված հեղուկն օդում պնդանում է ու [[թել]]ի տեսք ստանում. սարդն այն կարող է օգտագործել տարբեր նպատակներով։ Որոշ տեսակներ իրենց ձվերի համար «բարուրներ»՝ [[բոժոժ]]ներ են հյուսում, իսկ երբ փոքրիկ սարդերը դուրս են գալիս ձվից, [[սարդոստայն]]ը դառնում է նրանց բույնը։ Երբեմն սարդոստայնաթելը սանդուղքի դեր է կատարում, երբեմն էլ քամին սարդոստայնն ու նրա մեջ եղած սարդի ձագին քշում, տանում է մեկ այլ տեղ (սարդոստայնը դառնում է օդանավ)։ Բոլոր սարդերը, բացի ջրային սարդից, ապրում են ցամաքում, ապրելավայրերը շատ բազմազան են։ Հիմնականում գիշերային [[կենդանի]]ներ են։
Տող 29.
 
Լինում են նաև շատ ամուր սարդոստայնաթելեր։ [[Հարավային Ամերիկա]]յի բնակիչները ճյուղերից շրջանակ են պատրաստում, քողարկում տերևներով և գիշերը թողնում անտառում։ Առավոտյան շրջանակին ամրացված է լինում այնքան հուսալի ցանց, որով հնարավոր է ձուկ որսալ։ Այդպիսի ցանցեր հյուսում է 10 սմ երկարությամբ հսկա թավամազ [[սարդ]]ը։ Երբեմն թվում է, թե սարդոստայնը լքված է։ Իրականում սարդը թաքնվում է մոտակայքում և սպասում։ Երբ ցանցն ավար է ընկնում, նա անմիջապես իմանում է. այդ մասին նրան հաղորդում են սարդոստայնաթելի «ազդանշանային» տատանումները, քանի որ սարդոստայնաթելը ձգվում է մինչև սարդի դարանը։ Ընդունելով «ազդանշանը»՝ սարդն իսկույն նետվում է դեպի որսը, որը չի կարող ազատվել ցանցից, որովհետև դրա թելերը պատված են կպչուն նյութով։ Սարդերի վերջավորությունների (6 զույգ) 1-ին զույգի (խելիցերներ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները։
Տնային սարդի և [[խաչասարդ]]ի թույնը կարող է ճանճ սպանել։ [[Մարդ]]ու և ընտանի [[կենդանիներ]]ի համար վտանգավոր է մորմը (տարանտուլ)։ Վերջինիս խայթոցն առաջացնում է ընդհանուր թունավորում։ [[Հայաստանում]]ում հայտնի հարավռուսական մորմը հանդիպում է [[Արարատյան դաշտ]]ում. ապրում է քարերի տակ, գետնափոր բներում։ Հայտնի են նաև ուրիշ թունավոր սարդեր. օրինակ՝ չոր [[տափաստան]]ներում և [[կիսաանապատ]]ներում տարածված կարակուրտի խայթոցը կարող է [[ձի]] սպանել։ Սարդերին հատուկ են շրջապատին հարմարվելու՝ պաշտպանական [[գույն|գունգունավորման]]ավորման, ձևի նմանեցման (միմիկրիա) երևույթները։
 
== Սարդերը և մարդու առողջությունը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սարդեր» էջից