«Վլադիմիր Կորոլենկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 2.
|բնագիր անուն={{lang-ru|Владимир Короленко}}
}}
'''Վլադիմիր ԴալակտիոնովիչԳալակտիոնովիչ Կորոլենկո''' ({{lang-ru|Владимир Галактионович Короленко}}, {{ԱԾ}}), ռուս գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։
 
1871-ից 1977 թվականներին սովորել է [[Պետերբուրգ]]ի տեխնոլոգիական և լեռնային ինստիտուտներում, [[Մոսկվա]]յի Պետրովյան երկրագործական ակադեմիայում։ Ալեքսանդր III-ին հավատարմության երդում տալուց հրաժարվելու համար 1881-ին աքսորվել է Ցակուտիա։ 1885-ից ապրել է Նիժնի Նովգորոդում։ Բանտում գրել է «Տարօրինակ աղջիկը» (1893, հայերեն հրատարակությունը 1904-ին) պատմվածքը, ստեղծել խիզախ և անհաշտ աքսորական-հեղափոխական աղջկա կերպար։ Սիբիրյան տպավորությունները երկար տարիներ նյութ են տվել Կորոլենկոի ստեղծագործությանը՝ «Ֆեոդոր Անապաստանը», «Չերկես» (1888), «Աթ-Դավան» (1892), «Մարուսյայի հողակտորը» (1899), «Կրակներ» (1901) ևն։ Այս և «Վոլինսկի շարքի» պատմվածքներում հանդես են գալիս «բարեկիրթ» հասարակությունից «դուրս ընկած» և նրա դեմ ծառացող ազատասեր [[թափառաշրջիկ]]ներ, տաժանակիրներ, աքսորականներ, մուրացկաններ։ «Կույր երաժիշտը» (1886, հայերեն հրտ. 1901) վիպակում հնչում է ֆիզիկական ու բարոյական ախտերը հաղթահարելու մոտիվը, որը բնորոշ է Կ-ի ողջ ստեղծագործությանը։ 1893-ին Ամերիկա կատարած ճանապարհորդությունը գրողին նյութ տվեց գեղարվեստական ու հրապարակախոսական մի շարք ստեղծագործությունների համար, որոնցից ամենանշանակալին «Անլեզու մարդը» (1895, հայերեն հրտ. 1954) վիպակն է։ 1905-ից 1921-ին Կորոլենկոն աշխատել է «Իմ ժամանակակցի պատմությունը» (1922, հայերեն հրտ. 1959) հուշագրության վրա։ Զգալի հետաքրքրություն են ներկայացնում նրա գրական-քննադատական հոդվածները [[Անտոն Չեխով]]ի, [[Նիկոլայ Գոգոլ]]ի, [[Լև Տոլստոյ]]ի և այլոց մասին։ Բարդ ու հակասական է եղել Կորոլենկոի վերաբերմունքը Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության նկատմամբ։ Նա իրեն անվանել է «անկուսակցական սոցիալիստ», չի բաժանել բոլշևիկյան կուսակցության գաղափարները, բայց ակտիվորեն հանդես է եկել հակահեղափոխության դեմ։