«Սասանյան Պարսկաստան»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (→‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ)
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
'''Սասանյան Պարսկաստան''' ({{lang-fa|ساسانیان}}), պարսկական պետություն ներկայիս [[Իրաք]]ի և [[Իրան]]ի տարածքում [[224]]-[[651]] թվականներին։ Հիմնադրել են [[Սասանյաններ]]ը՝ [[Պարթևստան]]ում տեղի ունեցած [[Սասանյան հեղաշրջում Պարսկաստանում և Մեծ Հայքի թագավորությունը|հեղաշրջման]] հետևանքով։ Կործանվել է [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբական արշավանքների]] հետևանքով։ Իրենք Սասանյաններն անվանում էին իրենց տերությունը ''Էրանշահր'' ([[Պատկեր:Eranshahr.svg|75px]] - Eranshahr) «[[Պարսիկներ|իրանցիների]] ([[արիացիներ]]ի) պետություն»։
 
Թագավորության հիմնադիրը [[Արտաշիր Պապական|Արտաշիր I ՊապականՊապականն]]ն էր ([[226]]-[[239]]/241), որը 211/212 թվականին նվաճել է Պարսքը, ապա հարևան տարածքները։ [[221]] թվականին պատերազմ է սկսել պարթևաց արքա Արտավան V-ի դեմ՝ [[Պարսկաստան]]ում գերիշխանության համար և [[224]] թվականի ապրիլին Որմզդական (Հորմիզդական) դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարտության մատնել նրան, 226 թվականին հռչակվել է արքայից արքա։ Սասանյաններն իրենց համարել են [[Աքեմենյաններ]]ի հաջորդները և նպատակ են ունեցել վերականգնել հին պարսկական աշխարհակալությունը, սկզբից ևեթ անհաշտ դիրք են բռնել [[Հայաստան]]ի նկատմամբ։ Հայ [[Արշակունիներ]]ն իրենց հերթին նրանց համարել են դինաստիական հակառակորդներ։ Ըստ [[Ագաթանգեղոս]]ի` Հայոց արքա [[Խոսրով Ա Մեծ|Խոսրով ՄեծՄեծը]]ը Արտավան V-ի պարտությունից հետո բազմիցս արշավել է Սասանյանների դեմ և շուրջ տասը տարի պայքարել պարթև Արշակունիների տիրապետությունը վերականգնելու համար։
 
== Սասանյանների պետության թագավորներ ==
 
=== Արտաշիր I Պապական ===
Արտաշիր I Պապականը նվաճել է (228) [[Մարաստան]]ը, [[Համադան]]ը։ [[229 թվական]]ին փորձել է նվաճել [[Ատրպատական]]ն ու Հայաստանը, սակայն անհաջողության է մատնվել։ [[232]] թվականին պատերազմ է սկսվել Սասանյանների պետության և [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] միջև, որը փոփոխակի հաջողություններով ավարտվել է [[233]] թվականին։ [[Միջագետք]]ը, որի համար է հիմնականում մղվել պայքարը, մնացել է Հռոմեական կայսրությանը։ Այդ պատերազմում Հռոմը դաշնակցել է Հայաստանի հետ։
Նրա օրոք կատարվել է «[[Ավեստա]]յի» առաջին կանոնավորումը։ III դարի վերջը և IV դարի սկիզբը Սասանյանների պետության ներքին ժամանակավոր թուլության և Հռոմի դեմ անհաջող պատերազմների ժամանակաշրջան էր հռոմեական կայսր [[Կարոս]]ի արշավանքը [[282]] թվականին, Սասանյանների պետության համար ոչ ձեռնտու պայմանագրերը՝ 283 և 298 թվականներին, ըստ որի Սասանյանների պետությունը Հռոմին է զիջել Մեծ Հայքի [[Ծոփք]], [[Աղձնիք]], [[Կորդուք]], [[Մոկք]] նահանգները, Անգեղ տուն գավառը և այլն։ Սասանյանների պետությունից անջատվել են արևելյան մի շարք մարզեր։
 
[[Պատկեր:Shapur I Coin 4.jpg|100px|մինի|աջից]]
[[Պատկեր:Shapur I Coin 3.jpg|100px|մինի|աջից]]
Սասանյանների պետության և Հռոմի միջև պայքարը շարունակվել է Շապուհ I-ի (241/243-[[272]]) օրոք։ Շապուհ I արշավել է Միջագետք, ասպատակել [[Կապադովկիա]]ն և [[Կիլիկիա]]ն։ 243 թվականին Հռոմեական զորքերը վերագրավել են [[Խառան]]ը, [[Մծբին]]ը, Միջագետքը։ [[245]] թվականին հաշտություն է կնքվել կողմերի միջև։ 252/253 թվականին Շապուհ I-ը գրավել է Հայաստանը, սակայն նրա մահից հետո Հայաստանը դարձյալ անկախացել է։
III դարում Սասանյանների պետության մեջ դեռևս պահպանվել են որոշ ինքնավար «թագավորություններ» (Սակաստան, [[Կրման]], Մարվ և այլն), ինչպես նաև ինքնավար քաղաքներ (պոլիսի տիպի)։ Այդ երկրամասերի կառավարիչները, որոնք Արշակունիների ժամանակ գրեթե անկախ թագավորներ էին, թեև պահպանել են իրենց բարձր տիտղոսները, իրականում դարձել են բարձրաստիճան պաշտոնյաներ և համարվել Սասանյանների «գործակալները»։ Առաջին Սասանյանների արտաքին քաղաքական հաջողություններն ամրապնդել են իրենց պետությունը և հանգեցրել կենտրոնական իշխանության ուժեղացմանը։ Սասանյան տիրակալներն իրենց անվանել են (սկսած Շապուհ I-ից) [[Իրան]]ի և ոչ Իրանի (Էրան և անէրան) շահընշահ (արքայից արքա), իսկ Սասանյանների պետությունը ՝ էրանշահր (արիների թագավորություն)։ Սասանյանները հենվել են պարսկական քրմության վրա։ [[Զրադաշտականություն]]ը դարձել է պետական կրոն, իսկ զրադաշտական հռգևորականությունը՝ երկրի գլխավոր քաղաքական և տնտեսական ուժերից մեկը։
 
274 658

edits