«Այցեքարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
== Տեսակներ ==
Պայմանականորեն կարելի է առանձնացնել այցեքարտի հետևյալ տեսակները՝ անձնական (ընտանեկան), գործնական և կորպորատվկորպորատիվ:
 
Անձնական այցեքարտը սովորաբար օգտագործվում է ընկերական ծանոթությունների ժամանակ: Այդպիսի այցեքարտի մեջ որպես կանոն նշվում է տիրոջ անունը, ազգանունը և հեռախոսահամարը: Այսպիսի այցեքարտի մեջ պաշտոնը և հասցեն կարելի է չնշել: Այն կարելի է տպել ցանկացած դիզայնով և տիրոջ անձնական նախասիորություններիննախասիրություններին համապատասխան:
 
Կորպորատիվ այցեքարտը, որպես կանոն, անուն և ազգանուն չի պարունակում: Դրանում նշվում է ընկերության մասին ինֆորմացիա, գործունեության ոլորտը, մատուցվող ծառայությունների ցանկը, կոնտակտային հեռախոսահամարները, ինտերնետային հասցեն: Սովորաբար կորպորատիվ այցեքարտն արտացոլում է ընկերության ոճը: Կրում է [[գովազդ]]ային բնույթ և օգտագործվում է ցուցահանդեսների, կոնֆերանսների, գործուղումների ժամանակ:
 
Գործնական այցեքարտն օգտագործվում է բիզնեսում, պաշտոնական հանդիպումների և բանակցությունների ժամանակ ապագա հաճախորդներին կոնտակտային տեղեկություն հաղորդելու նպատակով: Այսպիսի այցեքարտում նշվում է գործարարի անունը, ազգանունը, պաշտոնը, ինչպես նաև ընկերության անվանումը և գործունեության տեսակը: Ընդունված է սկզբում գրել անունը, հայրանունը, ապա ազգանունը: Այցեքարտի վրա նշվում է նաև ընկերության ֆիրմային ոճը և լոգոտիպը: Գործնական այցեքարտերը ունենում են խիստ դիզայն: Պետական ծառայողների և քաղաքական գործիչների այցեքարտում կարող են նշվել նաև պետական տարբերակող նշաններ, այդ թվում՝ երկրի դրոշը և զինանշանը: Գործնական այցեքարտերը պետք է պարունակեն հնարավորինս ընթերցելի տառաչափ: Խորհուրդ չի տրվում օգտագործել բարդ գեղարվեստական տառատեսակներ, շեղ կամ մուգ գրվածք:
 
== Պատմություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Այցեքարտ» էջից