«Գևորգ Արմենյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է Թբիլիսիում 1920 թվականին։ 1934-1939 թվականներին եղել է տեղի հայկական [[Պատանի հանդիսատեսի թատրոն]]ի դերասանական կազմում։ 1937-1941 թվականինթվականներին աշխատել է Թբիլիսիի դպրոցներում։ 1941 թվականին ավարտել է երաժշտական ուսումնարանը։ 1941-1945 թվականներին մասնակցել է [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ին: 1946 թվականին տեղափոխվել է Երևան, իսկ 1948 թվականին ավարտել է [[Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան|Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան]]ը: 1948-1951 թվականներին դասավանդել է նույն ուսումնարանում։ [[1953]] թվականին ավարտել է [[Երևանի պետական կոնսերվատորիա]]ն (ղեկավար՝ [[Գևորգ Եղիազարյան]]), [[1958]] թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ Բ. Արապով)։ [[1958]] թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում։ 1958 թվականից մինչ կյանքի վերջ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1983 թվականից՝ [[պրոֆեսոր]])։ 1968-1970 թվականներին եղել է [[Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն]]ի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը։ 1950 թվականից եղել է [[Հայաստանի կոմպոզիտորների միություն|Հայաստանի կոմպոզիտորների միության]] անդամ։ 1971-1973 թվականներին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության ղեկավարը։
 
Մահացել է Երևանում 2005 թվականին։