«Սերգեյ Աղաջանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
1937 թ.-ին ընտանիքը տեղափոխվել է [[Թեհրան]], որտեղ էլ Սերգեյ Աղաջանյանը տեղի «Քյուշեշ-Դավթյան» հայկական դպրոցում ստացել է նախնական կրթություն։ Հայտնի երաժիշտ [[Աշոտ Պատմագրյան|Աշոտ Պատմագրյանի]] առաջարկով 1949 թ.-ին Աղաջանյանը ընդունվել և ավարտել է Թեհրանի պետական կոնսերվատորիան՝ Սերգեյ Խուցիևի ջութակի դասարանը։ 1950 թ.-ին հանդես է եկել մենահամերգով և առաջինը Թեհրանում կատարել է [[Արամ Խաչատրյան]]ի ջութակի կոնցերտը։ Հետագայում Վենյավսկու գործերով հանդես է եկել Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբում որպես մենակատար։
 
1953 թ.-ին Աղաջանյանը տեղափոխվել է իր հայրենիք՝ Հայաստան։ Երևանում նա ընդունվել և ավարտել է [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա|Կոմիտասի անվան կոնսերվատորիան]]՝ նախ պրոֆեսոր Շամշյանի ջութակի դասարանը (1952 թ.), այնուհետև՝ պրոֆեսոր [[Էդուարդ Միրզոյան (կոմպոզիտոր)|Էդվարդ Միրզոյանի]] կոմպոզիացիայիկոմպոզիցիայի դասարանը (1975 թ.)։
 
1975 թ.-ին Աղաջանյանը դարձել է [[Հայաստանի կոմպոզիտորների միություն|Հայաստանի կոմպոզիտորների միության]] անդամ։
 
1964 թ.-ին Աղաջանյանը հրավիրվել է [[Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան|Երևանի պոլիտեխնիկակնպոլիտեխնիկական ինստիտուտ]], որպես ինստիտուտի կամերային նվագախումբինվագախմբի ղեկավար։ Այդ նվագախումբը եղել է իր տեսակի մեջ առաջինը և միակը։ 30 տարվա ընթացքում նվագախումբընվագախումբն Աղաջանյանի գլխավորությամբ արժանացել է 5 ոսկե մեդալի և բազմաթիվ պատվավոր մրցանակների։
 
1983 թ.-ին ստացել է դոցենտի, 1987 թ.-ին՝ պրոֆեսորի կոչում։ 1985 թ.-ին Աղաջանյանը ստացել է Հայաստանի վաստակավոր գործիչի կոչում։ 1999 թ.-ին Սանկտ-Պետերբուրգում Աղաջանյանի՝ թավջութակի համար գրված «Մենախոսություն» սոնատ-ֆանտազիան արժանացել է Պրակոֆևի անվան 3-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակի։