«Սերգեյ Աղաջանյան»–ի խմբագրումների տարբերություն

== Կենսագրություն ==
Աղաջանյանը ծնվել է Պեխլևիում 1929 թ. սեպտեմբերի 1-ին արհեստավոր Համբարձում Աղաջանյանի ընտանիքում։
1937 թ.-ին ընտանիքը տեղափոխվել է [[Թեհրան]], որտեղ էլ որ Սերգեյ Աղաջանյանը տեղի «Քյուշեշ-Դավթյան» հայկական դպրոցում ստացել է նախնական կրթություն։ Հայտնի երաժիշտ [[Աշոտ Պատմագրյան|Աշոտ Պատմագրյանի]] առաջարկով 1949 թ.-ին Աղաջանյանը ընդունվել և ավարտել է Թեհրանի պետական կոնսերվատորիան՝ Սերգեյ Խուցիևի ջութակի դասարանը։ 1950 թ.-ին հանդես է եկել մենահամերգով և առաջինը Թեհրանում կատարել է [[Արամ Խաչատրյան]]ի ջութակի կոնցերտը։ Հետագայում Վենյավսկու գործերով հանդես է եկել Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբում որպես մենակատար։
 
1953 թ.-ին Աղաջանյանը տեղափոխվել է իր հայրենիք՝ Հայաստան։ Երևանում նա ընդունվել և ավարտել է [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա|Կոմիտասի անվան կոնսերվատորիան]]՝ նախ պրոֆեսոր Շամշյանի ջութակի դասարանը (1952 թ.), այնուհետև՝ պրոֆեսոր [[Էդուարդ Միրզոյան (կոմպոզիտոր)|Էդվարդ Միրզոյանի]] կոմպոզիացիայի դասարանը (1975 թ.)։
222 031

edits