«Սոփեստություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
Հատուկ վերլուծությամբ միշտ էլ կարելի է ցույց տալ սոփեստության տրամաբանական սխալը՝ մեծ մասամբ հասկացությունների գաղտնափոխում բառերի բազմիմաստության չարաշահումով («Եղջյուրավոր» սոփեստության մեջ չկորցնելը մի դեպքում ըմբռնվում է ունեցածը չկորցնելու, մյուս դեպքում՝ առհասարակ, այդ թվում չունեցածը չկորցնելու իմաստով)։ [[Արիստոտել|Արիստոտելը]] սոփեստությունները անվանում էր կարծեցյալ ապացուցումներ և հատուկ աշխատություն է նվիրել դրանց հերքմանը։ Սոփեստությունը [[պարադոքս|պարադոքսից]], ապորիայից, [[Անտինոմիա|անտինոմիայից]] տարբերվում է նրանով, որ վերջիններիս մեջ առկա է իրական տրամաբանական դժվարություն, մինչդեռ սոփեստության մեջ տրամաբանական դժվարությունը թվացող է։
 
Հաճախ սոփեստություն է կոչվում նաև այնպիսի կշռադատությունը, որի մեջ հեղինակը, համոզված լինելով իր թեզիսի կեղծության մեջ, աշխատում է դիմացինին համոզել դրա ճշմարտության մեջ, մոլորության մեջ գցել նրան՝ թաքնված տրամաբանական սխալների կանխամտածված օգտագործումով։ Բուն սոփեստությունն այդպիսի կշռադատություններից տարբերվում է նրանով, որ այն ձևակերպողը նման նպատակ ըստ էության չի հետապնդում, նա, ով մեկին ասում է՝ «Դու եղջյուրներ չես կորցրել, հետևաբար, դու եղջյուրներ ունես», չի ուզում ապացուցել, թե նա իրոք եղջյուրներ ունի, այլ ըստ էության ուզում է ապացուցել, որ դա կարելի է առերևույթ ապացուցել, փաստորեն ցուցադրում է մարդկային մտածողության ճկունությունը։ Ճիշտ է, սկզբնապես բուն սոփեստությունները ևս չարաշահում էին՝ իմաստության տպավորություն թողնելու նպատակով։ Բուն սոփեստությունների տրամաբանական ու իմաստաբանական վերլուծությունը որոշակի նշանակություն ունի լեզվի և մտածողության փոխհարաբերության, հակասությունների արմատների, հասկացությունների ճկունության, ապացուցման որոշ նրբությունների բացահայտման համար։
 
«Կույտ» սոփեստության մեջ («Մեկ հատիկը կույտ չէ, երկու հատիկը կույտ չէ․․․, n հատիկը կույտ չէ») յուրովի արտացոլված է քանակի և որակի դիալեկտիկան (որ մատնանշել է [[Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել|Գեորգ Հեգելը]])։ «Ստախոս» կշռադատությունը, որը սոփեստություն է որոշ ձևակերպումներով (օրինակ, «Մի կրետացի ասել է, որ բոլոր կրետացիների բոլոր ասածները սուտ (կեղծ) են», եթե նա ճիշտ է ասել, դրանից բխում է, որ սուտ է ասել․․․), այլ ձևակերպմամբ դառնում է պարադոքս (օրինակ, գրվում է մի դատողություն՝ «Այս դատողությունը կեղծ է» (վերաբերում է ինքն իրեն), բայց եթե այն կեղծ է, դրանից բխում է, որ ճշմարիտ է, և հակառակը)։
 
Մաթեմատիկայում և ֆիզիկայում ևս հայտնի են սոփեստություններ, որոնք օգտագործվում են ուսուցողական նպատակներով։
 
==Գրականություն==