«Սոփեստություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Հոդվածը բարելավելու առաջարկ
ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
Տող 1.
{{Բարելավել|it|Sofistica}}
'''Սոփեստություն''', սոֆիզմ ({{lang-grc|σοφιστής}}, σόφισμα - հմտություն, խորամանկություն, հորինվածք), հին հունական որոշ մտածողների (Եվբուլիդես, սոփեստներ) կառուցած (նմանողությամբ մինչև այժմ էլ կառուցվող) հատուկ կարգի կշռադատություններ, որոնց մեջ առկա է թաքնված տրամաբանական սխալ, և առերևույթ բխում են կանխահայտորեն կեղծ կամ հակասական մտքեր։ Օրինակ՝ «Դու ունես այն, ինչ չես կորցրել, դու եղջյուրներ չես կորցրել, հետևաբար, դու եղջյուրներ ունես» (Եվբուլիդեսի «Եղջյուրավոր» սոփեստություն), «Ուսանողը որքան շատ է պարապում, այնքան շատ է իմանում, որքան շատ է իմանում, այնքան շատ է մոռանում, որքան շատ է մոռանում, այնքան քիչ է իմանում, հետևաբար, որքան շատ է պարապում, այնքան քիչ է իմանում», կամ՝ «․․․որքան շատ է իմանում, այնքան քիչ է իմանում» (ժամանակակից սոփեստություն)։
'''Սոփեստություն''' ({{lang-grc|σοφιστής}}) <!-- «[[умелец]], [[изобретатель]], [[мудрец]], [[знаток]] --> [[Հին Հունաստան]]ում [[Փիլիսոփայություն|փիլիսոփայական]] ուղղություն էր։
 
Հատուկ վերլուծությամբ միշտ էլ կարելի է ցույց տալ սոփեստության տրամաբանական սխալը՝ մեծ մասամբ հասկացությունների գաղտնափոխում բառերի բազմիմաստության չարաշահումով («Եղջյուրավոր» սոփեստության մեջ չկորցնելը մի դեպքում ըմբռնվում է ունեցածը չկորցնելու, մյուս դեպքում՝ առհասարակ, այդ թվում չունեցածը չկորցնելու իմաստով)։ [[Արիստոտել|Արիստոտելը]] սոփեստությունները անվանում էր կարծեցյալ ապացուցումներ և հատուկ աշխատություն է նվիրել դրանց հերքմանը։ Սոփեստությունը [[պարադոքս|պարադոքսից]], ապորիայից, [[Անտինոմիա|անտինոմիայից]] տարբերվում է նրանով, որ վերջիններիս մեջ առկա է իրական տրամաբանական դժվարություն, մինչդեռ սոփեստության մեջ տրամաբանական դժվարությունը թվացող է։
[[Կատեգորիա:Փիլիսոփայական ուղղություններ և դպրոցներ]]
 
Հաճախ սոփեստություն է կոչվում նաև այնպիսի կշռադատությունը, որի մեջ հեղինակը, համոզված լինելով իր թեզիսի կեղծության մեջ, աշխատում է դիմացինին համոզել դրա ճշմարտության մեջ, մոլորության մեջ գցել նրան՝ թաքնված տրամաբանական սխալների կանխամտածված օգտագործումով։ Բուն սոփեստությունն այդպիսի կշռադատություններից տարբերվում է նրանով, որ այն ձևակերպողը նման նպատակ ըստ էության չի հետապնդում, նա, ով մեկին ասում է՝ «Դու եղջյուրներ չես կորցրել, հետևաբար, դու եղջյուրներ ունես», չի ուզում ապացուցել, թե նա իրոք եղջյուրներ ունի, այլ ըստ էության ուզում է ապացուցել, որ դա կարելի է առերևույթ ապացուցել, փաստորեն ցուցադրում է մարդկային մտածողության ճկունությունը։ Ճիշտ է, սկզբնապես բուն սոփեստությունները ևս չարաշահում էին՝ իմաստության տպավորություն թողնելու նպատակով։ Բուն սոփեստությունների տրամաբանական ու իմաստաբանական վերլուծությունը որոշակի նշանակություն ունի լեզվի և մտածողության փոխհարաբերության, հակասությունների արմատների, հասկացությունների ճկունության, ապացուցման որոշ նրբությունների բացահայտման համար։
{{ՀՍՀ}}
 
{{Անավարտ}}
[[Կատեգորիա:Փիլիսոփայական ուղղություններ և դպրոցներ]]