«Սայքս-Պիկոյի համաձայնագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 37.
== Համաձայնագրի նախնական բովանդակությունը ==
[[Պատկեր:Armenian Question Encyclopedia 399.jpg|thumb|Օսմանյան Կայսրության բաժանումը ըստ Սայքս-Պիկոյի համաձայնագրի (1916)]]
Սայքս-Պիկոյի համաձայնագիրը նախատեսում էր արաբական երկրները բաժանել հինգ գոտիների (որոնց մեջ էին մտնում նաև [[Արևմտյան Հայաստան]]ի մի մասը և [[Քուրդիստան]]ը):
# «Կապույտ» գոտին, որն ընդգրկում էր Արևմտյան [[Սիրիա]]ն, [[Լիբանան]]ը, [[Կիլիկիա]]ն՝ հարավ-արևելյան [[Անատոլիա]]ն ([[Այնթապ]], [[Ուրֆա]], [[Մարդին]], [[Դիարբեքիր]] և [[Հաքյարի]]ի մարզ ([[Վանա լիճ|Վանա լճից]] հարավ)), անցնելու էր Ֆրանսիայի տիրապետության տակ։
# «Կարմիր» գոտին, որն ընդգրկում էր [[Իրաք]]ի կենտրոնական և հարավային մասը ([[Բաղդադ]]ով և [[Բասրա]]յով), ինչպես նաև պաղեստինյան նավահանգիստներ [[Հայֆա]]ն և [[Աքքա]]ն, անցնում էր Անգլիայի տիրապետության տակ։
# «Դարչնագույն» գոտին ընդգրկում էր [[Պաղեստին]]ի մնացած մասը, որտեղ հաստատվելու էր միջազգային կառավարում, որի ձևը որոշվելու էր Ռուսաստանի և մյուս դաշնակիցների հետ համաձայնություն կայացնելուց հետո։
# «А» գոտին (Արևելյան Սիրիան և [[Մոսուլ]]ի վիլայեթը) դառնում էր Ֆրանսիայի ազդեցության ոլորտ։
# «В» գոտին (Անդրհորդանանն ու Բաղդադի վիլայեթի հյուսիսային մասը) դառնում էր Անգլիայի ազդեցության ոլորտ։
Ապա «Ա» և «Բ» գոտիները իբր պետք է միավորվեին՝ որպես արաբական պետությունների ֆեդերացիա։
Տող 51.
 
Քննարկումների ընթացքում, որպես հակապայման Ռուսաստանը մասնավորապես պահանջում է իրեն հանձնել Թուրքահայաստանը, Հեքիարիի մարզը և [[Սև ծով]]ի հարավային ափի մի մասը։ Փոխզիջումների արդյունքում ստանալով Թուրքիայի բաժանման վերաբերյալ Ռուսաստանի համաձայնությունը՝ դաշնակիցները հավաստում են վերջինիս իրավունքները [[Կոստանդնուպոլիս|Կ. Պոլսի]] և նեղուցների նկատմամբ, որոնք նախատեսված էին 1915-ի [[Անգլո-ֆրանս-ռուսական համաձայնագիր (1915)|անգլո-ֆրանս-ռուսական համաձայնագրով]], ինչպես նաև նրան են խոստանում Արևմտյան Հայաստանի նահանգները ([[Էրզրում]], [[Տրապիզոն]], [[Վան]], [[Բիթլիս]]) և Քրդստանի մի մասը։
# Ռուսաստանին անցնող տարածքները (այդ թվում՝ Արևմտյան Հայաստանը) պետք է կազմեին «Դեղին» գոտին։
# Իտալիայի՝ Գերմանիային պատերազմ հայտարարելուց մեկ տարի անց Օսմանյան կայսրության քարտեզի վրա երևացին նաև «Կանաչ» գոտին (հարավ-արևմտյան Անատոլիա) և
# «C» գոտին (Անատոլիայի արևմտյան և կենտրոնական մասը), որոնք նախատեսվում էին Իտալիայի համար։