«Սաղմոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Սաղմոսների բովանդակությունը: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
[[Պատկեր:Psalms scroll.PNG|thumb]]
 
Սաղմոսարանի եբրայական և հունական անվանումները պայմանավորված են՝ եբրայականը նրանց բովանդակության հիմնական ներքին բնույթով՝ իբրև [[Աստված]] փառաբանող երգեր, իսկ հունականը՝ այդ երգերի կատարման արտաքին եղանակով, այսինքն՝ լարային նվագարանի ընկերակցությամբ։ Հեղինակները։ Սուրբգրային ավանդության մեջ Սաղմոսարանը կոչվում է «Գիրք սաղմոսաց [[Դավիթ (Իսրայելի արքա)|Դավթի»]]»։ Դավթի անունը հիշատակված է 73 սաղմոսների խորագրերում և հատկապես ժողովածուի առաջին գրքում, որն այդ պատճառով կոչվում է «Դավթյան մեծ ժողովածու»։ Ընդ որում՝ 13 անգամ նշված է նրա կյանքի որևէ իրադարձություն։ Դավիթը միայն թագավոր ու քաջարի զինվոր չէր, այլև աստվածաշնորհ երգիչ, բանաստեղծ և երաժշտական գործիքներ հնարող։ [[Սուրբ Գիրք]]ը նրան է վերագրում պաշտամունքի կազմակերպման և ծիսական երգեցողության երախտիքը։ Թեև, անկասկած, Դավիթն է ժողովածուի գլխավոր հեղինակը և կազմողը, այնուամենայնիվ նրա անվամբ այն կոչելը փոխանունություն է (մետոնիմիա), այսինքն՝ մասով ամբողջը կոչելու երևույթ։ Խորագրերը հիշատակում են նաև մյուս հեղինակների անունները՝ [[Մովսես]], [[Սողոմոն]], Ասափ, Եման, Եթան, Իդիթուն, Կորխի որդիներ։ Սաղմոսների զգալի մասն անանուն է։ Սակայն անկախ հեղինակների թվից ու զանազան ժամանակներում կազմված լինելուց, սաղմոսները նույնական են ծագումով և աղբյուրով. ըստ քրիստոնեական ուսմունքի հեղինակներին ներշնչողը Սուրբ Հոգին է։ [[Եպիփան Կիպրացի]]ն Դավթին նմանեցնում է թանաքի մեջ թաթախված գրչի, որ «թացեալ
և ներկեալ է շնորհօք Հոգւոյն Սրբոյ»։
 
Տող 34.
Վստահության սաղմոսները (3, 4, 9բ, 15, 22, 26, 61,120, 130, նաև 90) պաղատական աղոթքների խթանն են և արտահայտում են խաղաղություն, ուրախություն, ապահովություն, խոստովանում իրենց հավատը, երգում Աստծո հետ իրենց բարեկամության մասին։
 
Գոհության սաղմոսներում (9ա, 9բ, 29, 31, 33, 39.2–12, 40, 91, 114, 115, 137) արտահայտվում է մարդու երախտագիտությունն առ Աստված՝ իր խնդրածը ստանալու համար։
=== Ուսուցողական սաղմոսներ ===
Թեև ուսուցողական-խրատական տարրը հատուկ է բազմաթիվ սաղմոսների, սակայն լիիրավորեն այս խմբի մեջ են մտնում 1, 36, 48, 72, 111, 118, 126, 132, նաև 127 և 139 Ս-ները, որտեղ օգտագործված են զանազան գրական ժանրեր՝ քարոզ, խորհրդածություն բարոյականության շուրջ, պատմ. դաս ևն։ Առանձնակի գեղեցկությամբ է շարադրված օրենքի թեման (1, 18.8–15, 118), արդարների երջանկությունն ու չարերի կործանումը (1, 36, 72)։
Տող 45.
քանիցս վկայակոչել է այդ սաղմոսներից՝ ի հաստատումն և ի վկայություն իր մեսիական առաքելության։ Ընդհանրապես Նոր կտակարանում հինկտակարանային 283 մեջբերումներից 116-ը քաղված են Սաղմոսարանից։ Առաջին և երկրորդ սաղմոսները բովանդակ ժողովածուի ներածությունն են, ընդ որում, առաջինը բարոյական, ուսուցողական բնույթ ունի, իսկ երկրորդը՝ մեսիական։
 
== Սաղմոսները ժամանակի մեջ ==
Հայաստանյայց առաքելական եկեղեցին, ինչպես նաև բոլոր քույր եկեղեցիները, առանձնահատուկ նախասիրություն ունեն սաղմոսների նկատմամբ։ Հայոց ծիսարանը և մասնավորապես Ժամագիրքը հիմնականում սաղմոսներից է կազմված։ Հայ հոգևոր երգերը, շարականները, գանձերը, տաղերը, ինչպես նաև [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]], [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]] և այլոց աղոթքները նրանցից են ներշնչված ու հարասված։ Սաղմոսարանը հայերի ամենասիրելի ու գործածական գիրքն է եղել դարերի ընթացքում՝ Նոր կտակարանից հետո։ Հին դպրոցներում Սաղմոսարանը օգտագործել են իբրև դասագիրք։ Ղազար Փարպեցին վկայում է, որ Սուրբ Գրքի թարգմանությունից հետո մեծերն ու փոքրերը սովորել ու ամենուր զվարճացել են «սաղմոսներ ու կցուրդներ» ասելով։ Իսկ ըստ [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեցու]], եթե ուրիշ ազգերը «գրքով են երգում սաղմոսները», ապա հայերը «անգիր են
ասում»։ Հայոց վանքերում պարտադիր է եղել առնվազն Նոր կտակարանի (մանավանդ՝ Ավետարանների) և Սաղմոսարանի անգիր իմանալը։ Ս-ները սերնդե–սերունդ հրեաների և քրիստոնյաների աստվածապաշտական կյանքի առանցքն են հանդիսացել և այդպիսին են ցայսօր։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սաղմոս» էջից