«Սալերի տեկտոնիկա»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (փոխարինվեց: ` → ՝ (19) oգտվելով ԱՎԲ)
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
Տասնամյակների ընթացքում այդ տեսության էությունը զգալիորեն փոխվել է։ Ժամանակակից «Սալերի տեկտոնիկա» տեսության հիմնական էությունը կայանում է հետևյալում.
 
* Երկրի վերին կարծր մասը բաղկացած է լիթոսֆերայից (կոշտ երկրակեղև և վերին մանթիայի արտաքին կոշտ զոնա) և աստենոսֆերայից (վերին մանթիայի պլաստիկ ստորին մաս)։ Մայրցամաքներն ու օվկիանոսային հատակներն իրենց համապատասխանող լիթոսֆերաներով կազմված են սալերից, որոնք «թափառում կամ լողում» են աստենոսֆերայի մակերևույթի վրա։ Սալերի տեղաշարժման հիմնական պատճառը հանդիսանում է աստենոսֆերայում կոնվեկցիոն հոսքերի առկայությունը։
* Ժամանակակից քարոլորտում առանձնացնում են 8-9 խոշոր (Ավստրալիական, Եվրասիական, Աֆրիկական, Խաղաղօվկիանոսյան և այլն) և ավելի քան երկու տասնյակ միջին և փոքր սալեր։ Փոքր սալերը տեղադրված են խոշոր սալերի միջանկյալ գոտիներում։ Բնականաբար, սեյսմիկ, տեկտոնական և մագմատիկ (հրաբխային) ակտիվությունը կենտրոնացված է սալերի՝ հատկապես կոնվերգենտ սահմաններում։
* Մագմատիզմի տեսանկյունից առանձնացվում է երկրադինամիկ 3 հիմնական խումբ՝ իրենց բնորոշ հրաբխային և պլուտոնիկ դրսևորումներով՝ 1.դիվերգենտ սահմաններ 2.կոնվերգենտ սահմաններ 3.ներսալային տիրույթներ (օվկիանոսային կամ ցամաքային)։
 
Սալերի դիվերգենտ (տարամիտման) սահմաններ։ Համապատասխանում են օվկիանոսային ընդարձակման փուլում աստենոսֆերայի դիապիրային բարձրացումներին, որոնք արտահայտված են երկար ձգվող (100-ավոր և ավելի կիլոմետրեր) հզոր միջօվկիանոսային լեռնաշղթաների տեսքով։ Օվկիանոսային կեղև-ջուր միջնորմում դիտարկվում են բազալտներ, այնուհետև ըստ խորության (շնորհիվ խոշոր կողաշարժերի)` գաբրոներ, ապա` պերիդոտիտներ։ Օվկիանոսային այս լեռնաշղթաներում է, որ ձևավորվում է օվկիանոսային կեղևը։
 
Սալերի կոնվերգենտ (զուգամիտման) սահմաններ։ Կոնվերգենցիայի իրավիճակներն արտահայտվում են հետևյալ տիպերով.
# Օվկիանոսային կեղև - օվկիանոսային կեղև զուգամիտում, որը ծնում է հիմնականում էքսպլոզիվ բնույթի մագմատիզմ (կրա-ալկալային սերիայի), երբեմն՝ էֆուզիվ (տոլեիտային սերիայի)։ Ներկայացված են անդեզիտներով ու բազալտներով, որոնք ի հայտ են գալիս մակերեսում և կազմում են կղզային շարաններ, որոնք սովորաբար կամարաձև են և կոչվում են կղզային աղեղներ։
# Օվկիանոսային կեղև – ցամաքային կեղև զուգամիտում։ Մագմատիզմն ավելի բարդ է, ներկայացված է հիմնականում անդեզիտներով ու ռիոլիտներով։ Այն զարգանում է ակտիվ ցամաքային ծայրամասի վրա և նպաստում է այստեղ լեռնային շղթայի առաջացմանը։ Ամենաբնութագրականն Անդյան կորդիլերներն են։
# Ցամաքային կեղև - ցամաքային կեղև զուգամիտում։ Այս դեպքում հրաբխականությունը բացակայում է, փոխարենը զարգանում է պլուտոնիզմը։ Այս իրավիճակում գոյանում են օրինակ՝ գրանիտները, որոնք կազմում են ցամաքային կեղևը։
# Օվկիանոսային կեղև - օվկիանոսային կեղև կամ օվկիանոսային կեղև - ցամաքային կեղև զուգամիտում, սակայն օվկիանոսային լիթոսֆերայի ընդամենը մի մասի վրաշարժով մյուս կեղևի վրա։ Այլ կերպ այս երևույթը կոչվում է օբդուկցիա։ Ի դեպ մագմատիզմը ծնվում է դիվերգենտ գոտիներում։
Մագմատիզմի ներսալային մարզեր։ Հաճախ համաշխարհային օվկիանոսում կամ էլ ցամաքների վրա կարող են դիտարկվել բազմաթիվ հրաբուխներ, որոնք մշտապես ակտիվ են և արտաքուստ որևէ կապ չունեն այս կամ այն սալի հետ։ Այստեղ մենք գործ ունենք մագմատիզմի հետ, որն ընթանում է երկու աշխարհագրորեն տարբեր միջավայրերում՝ օվկիանոսներում և մայրցամաքներում։
 
== Կղզային աղեղներ։ Ընդհանուր բնութագիրն ու մագմատիզմը։ ==
Կղզային աղեղներն իրենցից ներկայացնում են սուբդուկցիայի զոնայում առաջացած հրաբխային կղզիների շղթաներ։ Ձևավորվում են այնտեղ, որտեղ մի օվկիանոսային սալը խորասուզվում է մյուսի տակ։
Ժամանակակից կղզաղեղներն են՝ Կուրիլյան, Ալեության, Մարիանյան ու շատ այլ արքիպելագները։
 
Հին կամ ծեր աղեղներին բնորոշ է երկու մետամորֆային գոտի.
# ներքին՝ կազմված ամֆիբոլիտային ֆացիայի ապարներից (ցածր ճնշում, բարձր ջերմաստիճան)
# արտաքին՝ կազմված առավելապես կապույտ գլաուկոֆանային թերթա- քարերից (բարձր ճնշում, ցածր ջերմաստիճան)։
Ժամանակակից կղզային աղեղներն ի հայտ են եկել օլիգոցենի վերջում – միոցենի սկզբում՝ ձևավորվելով տարասեռ հիմքերի վրա։
 
275 380

edits