«Ոսկերչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 4973582 խմբագրումը, որի հեղինակն է՝ 81.16.9.186 (քննարկում) մասնակիցը
Հետ է շրջվում 4973580 խմբագրումը, որի հեղինակն է՝ 81.16.9.186 (քննարկում) մասնակիցը
Տող 5.
 
Միջին դարերում մանրարուրք, ընդելուզման, սեվադման եղանակներով թանկարժեք մետաղների և քարերի մշակման փորձը շարունակվել է Մերձավոր և [[Միջին Արևելք]]ում, [[Հյուսիսային Աֆրիկա]]յում։ Առանձնապես ճոխ ոսկերչական կերտվածքները բնորոշ են միջնադարյան [[Հնդկաստան]]ի դեկորատիվ-կիրառական արվեստին, ուր շատ վաղ տարածվել է ալմաստի նիստավորման արվեստը։ [[Չինաստան]]ի միջին դարերի վարպետները բացի թանկարժեք մետաղներից մշակել են տարբեր նյութեր (մարջան, նեֆրիտ, սաթ)՝ աշխատելով ընդգծել ոչ այնքան լույսի արտացոլումը, որքան այս կամ այն քարի գույնը կամ ֆակտուրան։ ոսկերչության առարկաներ են հայտնաբերվել [[Ամերիկա]]յի հին մշակույթի պեղումներից։ Դրանք պատրաստված են ձուլման և դրվագման եղանակներով՝ զարդարված փիրուզյա, քվարցի, ագատի և այլ քարերով։ Բյուզանդական ոսկերչության մեջ գերակշռել է ձևերի պատրանքային ապա- նյութականացման միտումը։ Ռոմանական և գոթական ոսկերչության մեջ (ուր օգտագործվել են նաև փայտի հազվագյուտ տեսակներ և վանակն) շքեղ գունահարաբերումները զուգորդվել են կոմպոզիցիայի զուսպ կառուցիկությանը՝ որոշ դեպքերում կրկնելով եկեղեցական ճարտ․ ձևևրը։ [[Վերածնունդ|Վերածննդի]] և մաներիզմի իտալացի վարպետները՝ Պ․ Լեոնին, Բ․ Չելլինին և ուրիշներ, ստեղծել են ռելիեֆ պատկերներով արծաթյա անոթներ, որոնցում թանկարժեք նյութերի նախնական հատկությունների փոխարեն ընդգծվել է մշակման նրբագեղությունը։
=== 17-18-րդ դարե աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա ===
17-18-րդ դարերում աճել է գեղանկարչական էֆեկտներ, արծնի, ոսկու և թանկարժեք քարերի գունային բարդ զուգորդումներ ստեղծելու ձգտումը։ 15—18-րդ դարերում եվրոպայի ոսկերչության գլուխգործոցների մեջ առանձնանում են գերմանացի վարպետներ Ցամնիցեր ընտանիքի արծաթյա գեղարվեստական աշխատանքները և Ի․ Մ․ Դինգլինգերի արծնապատ գործերը, անգլիական գեղարվեստական արծաթագործությունը։ 17-րդ դարում ֆրանսիայի ոսկերչությունը [[Եվրոպա]]յում առաջնակարգ տեղ է գրավել։ 19-րդ դարի կեսին ոսկերչական առարկաների մասսայական արտադրությունը մեքենայացվել է։ Գործածության մեջ են մտել պակաս արժեքավոր նյութեր, իսկ թանկարժեք քարերի փոխարեն օգտագործվել են վանակն, դահանակ (մալաքիտ), գունավոր ապակի, արհեստական ադամանդ։ 20-րդ դարի ոսկերչությանը, որը յուրացրել է նոր նյութեր (պլատին, պալադիում, ալյումին են), բնորոշ է ստեղծագործական ուղղությունների արտասովոր բազմազանությունը։ Զարդանախշից զուրկ «դիզայներական» ձևերին ձգտելը (որը հատուկ էր [[1920]]-ական թվականներին) գոյակցել է «մոդեռնի» արտահայտչամիջոցները կամ ժողովրդական ու միջնադարյան ավանդույթները վերածնելու միտումների հետ։ Պատմական տարբեր ոճերի նմանակող զարդանախշերին զուգընթաց 20-րդ դարի կեսերին ի հայտ են եկել արդի մշակույթին հարող կերպարային լուծումներ (օրինակ՝ տիեզերական թեմաներով ոսկերչական կոմպոզիցիաներ)։
==== Ոսկերչությունը տարածաշրջաններում ====