«Ոսկերչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ոսկերչություն''', արհեստի և արվեստի տեսակ, գեղարվեստական կերտվածքների պատրաստում թանկարժեք (ոսկի, արծաթ, պլատին), ինչպես և որոշ գունավոր մետաղներից՝ հաճախ դրանք զուգակցելով մարգարտի, փիրուզի, ալմաստի, սաթի, ադամանդի, նռնաքարի, մարջանի ենի հետ։ Ոսկերչության մեշ կիրառվում են ձուլման, կռման, փորագրման, հատիկազարդման, մանրարուրք, արծնապատման, ցանցկեն, դրվագման, խածատման, դրոշմման, սևադման, ընդելուզման և այլ եղանակներ։
== Ոսկերչության պատմությունը դու գիժ եսգոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոլ ==
Ոսկերչությունը մարդկության ամենահին, լայնորեն տարածված արվեստներից մեկն է, որը մեծ տեղ ունի դեկորատիվ-կիրառական արվեստների հարուստ գանձարանում։ Ոսկյա զարդերը լրացրել են մարդկանց հագուստի համալիրները, տվել դրանց հատուկ տեսք, շքեղություն, որով դրսևորվել են կրողի սոցիալական վիճակը, ճաշակը, սոցիալ-տնտեսական պայմանները։ [[Հին Եգիպտոս]]ում զարգացման բարձր մակարդակի վրա էր ոսկերչության արվեստը։ Որպես նյութ են ծառայել գերազանցապես ոսկին, մեղեսիկը, լազուրիտը, բրոնզը, հասպիսը, օբսիդիանը, զմրուխտը, կիրառվել են դրվագման, փորագրման, «սառը արծնապատման» եղանակները։ [[Միջագետք]]ի Ոսկերչությանը հատուկ է եղել վառ բազմագունությունը, լազուրիտի հաճախակի կիրառումը, «սառը արծնապատման» եղանակը։ Մանրարուրք և հատիկազարդման եղանակներով պատրաստված բազմաթիվ առարկաներ են հայտնաբերվել [[Եգեյան մշակույթ]]ի երկրներից (հատկապես Միկենքի և [[Տրոյա]]յի պեղումներից) և էտրուրիայից, որոնք աչքի են ընկնում զուսպ գունային լուծումներով։ Դրանք ոսկյա անոթներ են՝ եզան, ծովաստղի և այլ պատկերներով։
[[Հելլենիզմ]]ի և [[Հին Հռոմ]]ի ոսկերչության մեջ կրկին ի հայտ է եկել հնչուն բազմագունությունը։ Հելլենիզմի ժամանակաշրջանում ոսկերչության մեջ լայն կիրառություն են ստացել արծաթյա գեղարվեստական առարկաները։ 3-4-րդ դարերում [[Սասանյան Իրան]]ի եսկերչության մեջ տարածվել են դրվագված, ձուլված, Փորագրված պատկերներով ոսկյա և արծաթյա առարկաները։ Վաղ իսլամական մշակույթում պերճանքի առարկաների նկատմամբ զուսպ վերաբերմունքը սկզբնական շրջանում արգելք է հանդիսացել եսկերչության զարգացմանը։ Մակայն հետզհետե Հին [[Իրան]]ի և [[հելլենիստական մշակույթ]]ի ավանդական նմանակմամբ այն հասել է զարգացման բարձր աստիճանի։