«Ոսկերչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 16.
Հայ արծաթագործների մեծ վարպետությունն են հավաստում կանացի գլխարկի զարդի, ինչպես նաև գոտու, մասնատուփի, ապարանջանի բազմազան տեսակները, սևադման և փորագրման եղանակնեով ստեղծված ծխախոտատուփի տարբերակները։ [[Սովետական Հայաստան]]ում [[Վասպուրական]]ի ոսկերչության ավանդույթները շարունակել է Վ․ Հացագործյանը, որի աշխատանքները մանրարուրք եղանակի բացառիկ նմուշներ են։ Նրա ստեղծագործական փորձն ու հմտությունը շարունակում է որդին՝ Գ․ Հացագործյանը, որը ստեղծում է արծաթյա՝ ցանցկեն-հյուսածո աշխատանքներ (մրգի սկահակ «Վասպուրական», կանացի զարդերի համալիր «[[Հասմիկ]]»)։ Ոսկերիչ-արծաթագործ Ն․ Դույումջյանը թանկարժեք քարերի կիրառմամբ և տարբեր եղանակների զուգորդումով հասել է մեծ ինքնատիպության, որը հայտնի է «գույումջյանական ոճ» անունով։ Հայկական ոսկերչության արվեստի ավանդույթների կիրառման փայլուն օրինակ է ժ․ Չուլոյանի էջմիածնի վանքի Վեհարանում գտնվող ոսկյա մեծաչափ խաչը (1970-ական թվականերին), որը զարդարված է թանկարժեք քարերով ու ամրացված է մարմարյա տախտակի վրա։ Այն մանրարուրք եղանակով ներկայացնում է հայկական խաչքարերի զարդանկարային ոճը։ 19-20-րդ դարերում հայ արծաթագործների ոճով զարդեր և կենցաղային այլ առարկաներ է պատրաստել անվանի վարպետ Ա․ Բերբերյանը։ [[Ազգային ավանդույթներ]]ի հնարամիտ կիրառմամբ Հ․ Փիլիպոսյանը հասնում է մեծ արտահայտչականության։
 
Սովետական Հայաստանի ոսկերիչ-արծաթագործները էլ ավելի են զարգացնում հին վարպետների ավանդույթները և ստեղծում նոր ինքնատիպ գործեր։ Նրանց լավագույն աշխատանքները ցուցադրվել են համաշխարհային ցուցահանդեսում, արժանացել բարձր պարգեների։ Երևանի ոսկերչական գործարանը արտադրում է թանկարժեք և հասարակ քարերով զարդարված ոսկե մատանու, ականջօղի, ապարանջանի, վզնոցի բազմազան տեսակներ։ Սփյուռքահայ գաղթավայրերում ներդրում ունեն ոսկերչության ասպարեզում։ասպարեզում
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=631}}