«Լևոն Տեր-Մելիքսեթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
մեկ հոդվածում մեկ ոչ ազատ պատկեր
չNo edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
{{unreferenced}}
[[Պատկեր:Levon.jpg|մինի|ձախիցաջից|Լևոն Ստեփանի Տեր-Մելիքսեթյան]]
'''Լևոն Ստեփանի Տեր-ՄելիքսեթյանըՄելիքսեթյան''' (մականուն՝ '''Բրսեի Լևոն''') ([[1887]]–[[1937]]) հայ ազգային ազատագրական շարժման գործիչ էր։գործիչ։
 
'''Լևոն Ստեփանի Տեր-Մելիքսեթյանը''' (մականուն՝ Բրսեի Լևոն) ([[1887]]–[[1937]]) հայ ազգային ազատագրական շարժման գործիչ էր։
[[Պատկեր:Levon.jpg|մինի|ձախից|Լևոն Ստեփանի Տեր-Մելիքսեթյան]]
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1887]] թ. Բաշգյառնի գյուղում (այժմ [[Գառնի (գյուղ)|Գառնի]])։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան|Էջմիածնի Գևորգյան Հայոց Հոգևոր ճեմարանում]]։ Անդամակցել է [[Հայ Հեղափոխական Դաշնակցություն|Հայ Հեղափոխական Դաշնակցությանը]]։ 1909-1911 թթ. Պարսկական հեղափոխության ժամանակ [[Նիկոլ Դուման]]ի խմբում մասնակցել է [[Թավրիզ]]ի պաշտպանությանը։ Թավրիզից անցել է [[Սալմաստ]], ապա [[Վան]] և հետո [[Բայազետ]]։ [[1914]] թ. մասնակցել է [[Դրո]]յի կողմից կամավորական գումարտակ կազմակերպելու գործին, նրա կազմում հանդիսացել է վաշտի հրամանատար, հետագայում դարձել խմբապետ [[Յապոն]]ի օգնականը, անցել Արևմտյան Հայաստան և կռվել մեր դարավոր թշնամու դեմ։ Ունենալով առաջադեմ հայացքներ, զբաղվել է հասարակական քաղաքական գործունեությամբ, եղել է գլավա, հեծյալ հարյուրակի հրամանատար (հարյուրապետ)։ Որպես հեծյալ զորախմբի հրամանատար տարբեր տարիների մարտնչել է թուրքերի դեմ, մասնակցել 1916-1917 թթ. հայերի ինքնապաշտպանական գործողություններին, [[1918]] թ. [[Բաշ-Ապարանի ճակատամարտ]]ին։ Լինելով ազգային ազատագրական պայքարի նվիրյալ՝ աչքի է ընկել առանձնահատուկ խիզախությամբ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենիքի Փրկության Կոմիտեի ստեղծմանը, [[1921]] թ. Փետրվարյան հակախորհրդային ապստամբությանը։ 1921 թ. Փետրվարի 18-ին նա իր հարյուրակով հարձակվել Երևանի բերդի վրա և ազատել զինակիցներին։ Ապստամբության պարտությունից հետո նահանջել է [[Զանգեզուր]], այնուհետև անցել [[Իրան]], որտեղ նրան ձերբակալում են։ [[1922]] թ. փախնում է բանտից, վերադառնում Հայաստան։ 1922 թ. Օգոստոսի 24-ին Հայաստանի ՉԿ-ի կոլեգիայի կողմից, հակասովետական գործունեություն ծավալելու համար, ազատազրկվել է հինգ տարով և ուղարկվել համակենտրոնացման ճամբար, որտեղ անցկացրել է երեք տարի։ Հետագայում՝ ԳՔՎ(ГПУ)-ի կողմից [[1930]] թ. ձերբակալվել է և բանտարկվել [[Մետեխի բանտ]]ում, որը սովետական ժամանակաշրջանում ծառայել է որպես քաղաքական բանտ։ ՀԽՍՀ ՆԳԺԿ եռյակի [[1937]] թ. դեկտեմբերի 28-ի որոշմամբ, որպես «ընդհատակյա հակահեղափոխական դաշնակցական կազմակերպության անդամ», դատապարտվել է բարձրագույն պատժի՝ գնդակահարության։ Կնոջը՝ Արփենիկ Մելիքսեթյանին, իր երեխաների՝ Հերիքնազի, Մաքսիմի, Հռիփսիկի, Կալիպսեի հետ միասին ԽՍՀՄ ՊԱՄ-ին կից հատուկ խորհրդակցության [[1949]] թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ, որպես դաշնակի ընտանիքի անդամների, արտաքսել են Ալթայի երկրամաս։
 
{{DEFAULTSORT:Տեր-Մելիքսեթյան, Լևոն}}