«Նաթան Ամիրխանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 32.
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]], [[Աբրահամ Ամիրխանյան]]ի ընտանիքում։ Փոքր հասակից տեղափոխվել է [[Թավրիզ]], ապա [[Թիֆլիս]]: Երաժշտական կրթությունը կատարելագործել է [[Հելսինկիի կոնսերվատորիա]]յում: 1897 թվականին մեկնել է [[Մյունխեն]], սովորել տեղի երաժշտական ակադեմիայում։ Ուսումն ավարտելուց հետո համերգներ է տվել եվրոպական մի շարք քաղաքներում։ Ապա մեկնել է [[Օդեսա]], որտեղ աշխատել է որպես [[երգեհոն]]ահար և երաժշտության պրոֆեսոր։ Եղել է Օդեսայի օպերայի փոխդիրիժորը։ Օդեսայից մեկնելով [[Բաքու]], ստեղծել է հայկական երգչախումբ և համերգներ է տվել։ Այնուհետև մեկնել է [[Բուլղարիա]], ծնողների մոտ, նշանակվել [[Սոֆիա]]յի օպերայի նվագախմբի ղեկավար։
 
1912 թվականին անցել է [[ԱՄՆ]], [[Բոստոն]]ում ղեկավարել է 360 հոգուց բաղկացած մի երգչախումբ։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]<nowiki/>ի նախօրյակին վերադարձել է Բուլղարիա, ղեկավարել Սոֆիայի օպերայի նվագախումբը։ Այս շրջանում գրել է իր գլուխգործոց «Իվանքո» [[օպերա]]ն բուլղարական պատմական կյանքից վերցրած, որը 1932-1933 թատերաշրջանում մեծ հաջողությամբ բեմադրվել է [[Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոն|Սոֆիայի պետական օպերայում]]: Ունի տարբեր բնույթի բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում [[Խրիստո Բոտև]]ի մի շարք բանաստեղծությունների եղանակավորումը։ Գրել է «Հաջի Դիմիտր» [[բալետ]]ը և մի այլ օպերա «Ռալիցա» վերնագրով, դարձյալ բուլղարական կյանքից։<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1973|page=էջ 84}}</ref>
 
== Ծանոթագրություններ ==