«Կլավդիոս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ Միապետ}}
'''Տիբերիոս Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկուս''' (լատիներեն՝ Tiberius Claudius Caesar Augustus Germanicus, մ.թ.ա 10 թ. օգոստոսի 1 - 54 թ. հոկտեմբերի 13), ծնունդով՝ Տիբերիոս Կլավդիոս Դրուզոս (Tiberius Claudius Drusus), հռոմեական կայսր Հուլիոսների-Կլավդիոսների հարստությունից (41-54 թթ.), [[Տիբերիոս]] կայսեր զարմիկը և Կալիգուլայի հորեղբայրը։ 41 թ. կայսր է հռչակվել զորքի կողմից այն հանգամանքի բերումով, որ Կալիգուլայի սպանությունից հետո նա Հուլիոսների-Կլավդիոսների տոհմի միակ չափահաս շառավիղն էր։ Երիտասարդ տարիքից Կլավդիոսը քիչ էր ներգրավված հասարակական-քաղաքական գործունեության մեջ, քանի որ ընտանիքում կասկածում էին նրա մտավոր ընդունակությունների վրա։ Բացի դրանից նա կաղում և կակազում էր։ Այդ պատճառով նրան հանգիստ թողեցին՝ թույլ տալով զբաղվել այն բանով, ինչը նրա սրտով էր։ Դրա շնորհիվ ԿլավդիոսԿլավդիոսը մասնագիտցավմասնագիտացավ պատմագիտության բնագավառում՝ գրելով մի շարք աշխատություններ, այդ թվում Կարթագենի և էտրուսկների պատմության վերաբերյալ, որոնք ցավոք մեզ չեն հասել։
 
Հիսուն տարեկանում դառնալով կայսր՝ Կլավվդիոսը լուրջ մոտեցավ իր պարտականություններին՝ ձգտելով դրանք կատարել ամենայն բարեխղճությամբ։ Նրա գլխավոր ձեռքբերումը կարելի է համարել Բրիտանիայի նվաճումը (մ.թ. 43 թ.), գործողություն, որը չէր հաջողվել անգամ [[Հուլիոս Կեսար]]ին։ Բացի դրանից, Կլավդիոսի օրոք հռոմեական նահանգներ դարձան [[Մավրիտանիա]]ն (41–42 թթ.), [[Լիկիա]]ն (43 թ.) և [[Թրակիա]]ն (46 թ.)։ Կլավդիոսի իշխանության օրոք սկսվեց ձևավորվել կայսերական վարչական ապարատը, կայսրին կից ստեղծվեց խորհուրդ, որում պաշտոնները նա վստահեց իր ազատարձակներին։ Կլավդիոսն իրականացնում էր հռոմեական քաղաքացիության իրավունքի աստիճանական ընդլայնման քաղաքականություն, նրա օրոք հռոմեական սենատի կազմում ընդգրկվեցին գաղիացիները։ Միևնույն ժամանակ նա ուժեղացրեց վերահսկողությունը հռոմեական պրովինցիաների ֆինանսների և կուսակալների առօրյա գործունեության վրա։
Անանուն մասնակից