«Յադ Վաշեմ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
Արևմտյան պատից հետո Յադ Վաշեմը, որի մուտքն ազատ է,համարվում է զբոսաշրջիկների կողմից այցելվող երկրորդ վայրն Իսրայելում:
 
===Բառի ծագումնաբանություն===
[[Պատկեր:ISR-2015-Jerusalem-Yad Vashem-Wagon monument 01.jpg|մինի|Վագոն հուշարձանը (կամ՝ կենդանիների մեքենան)]]
Յադ Վաշեմ անվանումը ծագում է Աստվաշնչից՝ Եսայիի մարգարեության գրքի 56-րդ գլխի 5-րդ հատվածից.
[[Պատկեր:YadVashem Valley of the Communities 002.jpg|մինի|Ոչնչացված համայնքների հովիտը]]
 
===Պատմություն===
Նացիստական տիրապետության տակ գտնվող երկրներում Երկրորդ համաշխարհայինի ընթացքում հրեաների զանգվածային սպանությունները միտք հղացան հրեաների պատմական հայրենիքում հուշարձանի կառուցման մասին: Առաջին անգամ Յադ Վաշեմի գաղափարն առաջարկվեց 1942 թվականի սեպտեմբերին՝ Հրեական ազգային ֆոնդի ղեկավարների ժողովի ընթացքում՝ Մորդեխայ Շենհավիի կողմից: 1945 թվականի օգոստոսին այս ծրագիրը մանրամասն քննարկվեց [[Լոնդոն]]ում կայացած Սիոնիստական ժողովի ընթացքում:
1946 թվականի փետրվարին Յադ Վաշեմը գրասենյակ բացեց [[Երուսաղեմ]]ում ու մի մասնաճյուղ էլ՝ Թել Ավիվում:
[[Պատկեր:Eternal Flame and Concentration Camp Victims Memorial.jpg|մինի|Մշտավառ կրակը]]
 
====Նպատակներ====
Յադ Վաշեմը կրթական, հետազոտական, փաստագրական ու ոգեկոչման նպատակներ է հետապնդում: Իսրայելում ու աշխարհով մեկ կազմակերպվում են մասնագիտական զարգացման դասընթացներ ուսուցիչների համար, տարբեր ցուցահանդեսներ, ձեռք են բերվում նոր լուսանկարներ, փաստաթղթեր ու անձնական կենցաղային օգտագործման իրեր: Իսկ Վկայության էջերում ավելացվում են Հոլոքոսթի զոհերի մասին նոր տվյալներ:
Ամեն տարի գրեթե 10,000 իսրայելցի ու օտարազգի ուսուցիչներ Յադ Վաշեմում վերապատրաստման դասընթացներ են անցնում: Գործում է բազմալեզու համանուն ուեբսայթ: Յադ Վաշեմի քաղաքականությունը հետևյալն է.«Հոլոքոսթը չի կարող համեմատվել այլ իրադարձությունների հետ»: 2009 թվականին մի դոցենտ ազատվեց աշխատանքից՝ հրեաների տառապանքն Իսրայելի Անկախության պատերազմի ընթացքում պաղեստինցիների կրած տառապանքների հետ համեմատելու պատճառով:
[[Պատկեր:Yad Vashem view.JPG|մինի|Յադ Վաշեմի տեսքը]]
 
====Թանգարան====
[[Պատկեր:YadVashem- Enterance.JPG|մինի|Յադ Վաշեմի Հոլոքոսթի թանգարանը]]
Յադ Վաշեմը հանրության առջև դռները բացեց 1957 թվականին: Ցուցանմուշները ներկայացնում են Վարշավայի գետոյում հրեական դիմադրությունը, Սոբիբորի ու Տրեբլինկայի մահվան ճամբարների ապստամբություններն ու Իսրայել հասնելու համար կենդանի մնացածների պայքարը:
Նոր թանգարանը պաշտոնապես բացվեց 2005 թվականի մարտի 15-ին: Բացմանը ներկա էին 40 երկրների ղեկավար ու [[ՄԱԿ]]-ի նախկին Գլխավոր քարտուղար [[Քոֆի Անան]]ը:
 
====Պատվո պատ====
Պատվո պատը հուշարձան է՝ նվիրված 6 միլիոն հրեաների հիշատակին, ովքեր Հոլոքոսթի զոհը դարձան: Ունի երկու կոն.մեկն ունի 10 մետր բարձրություն, իսկ մյուսը փորված է ստորգետնյա ժայռի մեջ, որի հիմքը լցված է ջրով: Վերին կոնի վրա փակցված են Հոլոքոսթի զոհերի 600 նկար ու հատվածներ Վկայության էջերից:
Հարթակը շրջապատված է շրջանաձև շտեմարանով, որն ունի 2.2 միլիոն դատարկ Վկայության էջեր: 1950-ականներից սկսած՝ Յադ Վաշեմը ձեռք է բերել 110,000 տեսալսողական ու գրավոր վկայություններ Հոլոքոսթը վերապրածների մասին:
Արխիվը Յադ Վաշեմի հնագույն վարչությունն է: Մինչ ցուցահանդես կազմակերպելը՝ Յադ Վաշեմը իրեր է հավաքում: Դրանցից լավագույնները պատմական լուսանկարներն են, ինչպես նաև վերապրածներից հավաքված Վկայության էջերը: Վերջինս անձնական տեղեկատվության տվյալների բազա է հանդիսանում Հոլոքոսթի ընթացքում զոհվածների ու կենդանի մնացածների մասին: Յադ Վաշեմն ազատորեն օգտվում է Բադ Արոլսենի Միջազգային հետախուզման ծառայության (անգլ.՝ International Tracing Service) և [[Կարմիր խաչի միջազգային կոմիտե]]ի տվյալների բազաներից:
 
====Աշխարհի արդարակյաց====
Յադ Վաշեմի նպատակներից մեկն էլ ազգությամբ ոչ հրեաների հանդեպ հարգանքն է, ովքեր ռիսկի են ենթարկել իրենց կյանքը, ազատությունն ու պաշտոնը՝ Հոլոքոսթից հրեաներին փրկելու համար: Այս նպատակով, հատուկ անկախ հանձնաժողով հիմնադրվեց, որի անդամները պատմաբաններ, հանրային դեմքեր, իրավագետներ ու Հոլոքոսթը վերապրածներ են, իսկ նախագահը Բարձրագույն դատարանի պաշտոնաթող դատավոր է: Վերջիններս հետազոտում ու գնահատում են յուրաքանչյուր դեպք՝ սահմանված չափանիշներին ու կարգավորումներին համապատասխան:
Արդարակյացները հարգանքի վկայական ու շքանշան են ստանում, իսկ իրենց անունները գրվում են Աշխարհի արդարակյացների այգու պատին:
 
====Արվեստի թանգարան====
Յադ Վաշեմում է գտնվում 1933-45 թվականներին Նացիստական շրջապատման ընթացքում աշխարհում հրեաների ու այլազգի զոհերի ստեղծած արվեստի գործերի ամենամեծ հավաքածուն: Այժմ հավաքածուն ունի 10.000 նմուշ, որին տարեկան գրեթե 300 նմուշ է ավելանում, որոնք թանգարանին են նվիրաբերում վերապրածների ընտանիքները:
 
==Արտաքին հղումներ==
1.* http://yadvashem.org/<br/>
2.* http://www.k-shoa.org/?CategoryID=677
 
[[Կատեգորիա: Իսրայել]]
[[Կատեգորիա: Հրեաներ]]
[[Կատեգորիա: Իսրայելի պատմություն]]
[[Կատեգորիա: 10wikiweeks նախագծի հոդվածներ]]
25 234

edits