«Հնէաշխարհագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հնեաշխարհագրություն'''ը ուսումնասիրում է աշխարհագրական թաղանթի պատմական զարգացման օրինաչափ...»:
(Տարբերություն չկա)

12:24, 11 փետրվարի 2017-ի տարբերակ

Հնեաշխարհագրությունը ուսումնասիրում է աշխարհագրական թաղանթի պատմական զարգացման օրինաչափությունները, բնության ու մարդու փոխազդեցության արդյունքում բնական միջավայրի պատմությունը։

Ուսումնասիրման օբյեկտ

Հնեաշխարհագրության ուսումնասիրման օբյեկտը աշխարհագրական թաղանթն է, բայց ոչ իր ներկա վիճակով, այլ այն վիճակով, որ եղել է երկրաբանական անցյալ դարաշրջաններին ու ժամանակաշրջաններին։ Նրա հիմնական խնդիրը շրջանների բնական պայմանների փոփոխությունների պատճառների ուսումնասիրությունն է երկրաբանական զարգացման ընթացքում։

Կառուցվածք

Հնեաշխարհագրության կառուցվածքը արտահայտվում է երեք ձևով․ կոմպոնենտային, ժամանակային և տարածական։ Կոմպոնենտային կտրվածքով առանձնացնում են տարածքային միավորով օրինակ՝ Եվրոպայի հնեաշխարհագրություն, Աֆրիկայի հնեաշխարհագրություն և այլն։ Ժամանակային կտրվածքով առանձնացվում են պալեոզոյի հնեաշխարհագրություն, մեզոզոյի հնեաշխարհագրություն, անթրոպոգենի հնեաշխարհագրություն և այլն։ Կոմպոնենտային կտրվածքով առանձնացնում են հնեագեոմորֆոլոգիա, հնեակլիմայագիտություն, հնեակենսաաշխարհագրություն և այլն [1]։

Ծանոթագրություններ

  1. Լեմվել Վալեսյան, Աշխարհագրական գիտությունների մեթոդաբանական և տեսական հիմունքներ։ Դասագիրք բուհերի աշխարհագրական մասնագիտությունների համար, Երևան, 2004թ, էջ 161։