«Հնդկեղեգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չ Նկար է ավելացվել
Տող 1.
[[Պատկեր:Придорожный бамбук - panoramio.jpg|մինի|312x312փքս|Հնդկեղեգ]]
'''Հնդկեղեգ''', բամբուկ (Bambusa), [[հացազգիներ]]ի ընտանիքի [[Բամբակենի|բամբակ]]անմանների ենթաընտանիքի բազմամյա, սակավադեպ միամյա [[Բույսեր|բույս]]։ [[Ցողուն]]ը ծղոտի նման է, հանգույցներով և միջհանգուցային տարածություններով, բարձրությունը հասնում է մինչև 40 մ, տրամագիծը՝ 30 սմ։ [[Տերև]]ները կարճ կոթունավոր են, ապրում են մեկ կամ մի քանի տարի։ Ցողունները գագաթնային մասում լավ ճյուղավորվում են, որի հետևանքով բույսը [[ծառ]]ի տեսք է ընդունում։ [[Ծաղիկ]]ները [[երկսեռ]] են, սովորաբար 6-[[առէջ]]քանի։ Հայտնի է հնդկեղեգի մոտ 600 տեսակ՝ տարածված առավելապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, հիմնականում՝ Հարավ-Արևելյաև [[Ասիա]]յում, [[Մալայան արշիպելագ]]ում։ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկա]]յում և [[Աֆրիկա]]յում համեմատաբար քիչ է աճում։ [[ՍՍՀՄ]]֊-ում հանդիպում են հնդկեղեգի մի քանի տեսակներ, որոնք հաճախ խիտ, անանցանելի մացառուտներ են կազմում։ Մոտ 20 տեսակ մշակվում է [[Սև ծով]]ի ափերին, գլխավորապես [[Կովկաս]]ում ([[Բաթում]])։ Հնդկեղեգի ամենուրեք ունի լայն կիրառություն։ Փայտացած խոշոր ցողուններից կառուցում են տներ, [[կամուրջ]]ներ, պատրաստում են ջրմուղի խողովակներ, կահույք, զամբյուղներ, վարագույրներ։ Երիտասարդ [[ընձյուղ]]ներն ու սերմերն օգտագործվում են սննդի մեջ։ Հնդկեղեգի որոշ տեսակների միջուկը պարունակում է քաղցր հյութ՝ հնդկեղեգնաշաքար։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հնդկեղեգ» էջից