«Հայերենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Հայոց գիր''' կամ '''Հայոց այբուբեն''', [[հայերեն]]ի [[հնչյունաբանություն|հնչյունաբանական]] գրերի համակարգը, որը ստեղծվել է [[Մեսրոպ Մաշտոց]]ի կողմից [[հայերեն]]ի համար։ Գրերի գյուտը տեղի է ունեցել [[405]] թվականին։ [[12-րդ դար]]ից ի վեր Հայոց գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։
 
== Նախաքրիստոնեական գրային համակարգերըհամակարգեր ==
{{main|Նախաքրիստոնեական հայկական գրային համակարգեր}}
Ըստ մարդկությանը հայտնի տվյալների՝ նախաքրիստոնեական շրջանում, այսինքն՝ [[301]] թվականից առաջ, [[հայեր]]ն ունեցել են սեփական գրային համակարգեր{{փաստ}}։ Այժմ ապացուցված է [[Մեսրոպ Մաշտոց|նախամաշտոցյան]] երկու գրային համակարգերի՝ [[Սեպագիր|սեպագրերի]] և [[Մեհենագիր|մեհենագրի]] գործածումը։ Նախամաշտոցյան գրերի մասին մեզ տեղեկություններ են հասել [[Կորյուն]]ից, [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացուց]], [[Փիլոն Ալեքսանդրացի|Փիլոն Ալեքսանդրացուց (Եբրայեցուց)]], [[Հիպպողիտոս Բոստրացի|Հիպպողիտոս Բոստրացուց]], [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցուց]], [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցուց]] և այլն։
 
== Ստեղծման նախապատմությունընախապատմություն ==
[[Մեսրոպ Մաշտոց]]ը, դժվարությամբ դարձի բերելով [[Գողթն]] գավառի ժողովրդին, հասկանում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ [[հունարեն]]ով և [[ասորերեն]]ով հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել [[քրիստոնեություն]]ը. չնայած արդեն 100 տարի էր անցել [[քրիստոնեության ընդունումը Հայաստանում|քրիստոնեության ընդունումից]], ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր [[հեթանոսություն|հեթանոսական]] [[կրոն]]ն ու սովորույթները։ [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցը]] հասկանում է, որ [[քրիստոնեություն|քրիստոնեության]] դիրքերը հնարավոր է ամրապնդել միայն այն դեպքում, երբ [[եկեղեցի|եկեղեցական]] արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի ստեղծումը։ Իր մտքերով նա կիսվում է [[Սահակ Պարթև]]ի հետ, և պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես այդպես է կարծում։ Նրանք գումարում են ընդհանրական ժողով, որը միահամուռ հավանություն է տալիս հայերենի [[այբուբեն]] ստեղծելու նրանց ծրագրին։ Քաջալերելով նրանց ծրագիրը՝ [[Վռամշապուհ]] թագավորը ասում է, որ Դանիել անունով մի [[ասորիներ|ասորի]] [[եպիսկոպոս]] «հանկարծ գտել է» հայոց լեզվի նշանագրերը։ Այդ նշանագրերը [[հայագիտություն|հայագիտության]] մեջ հայտնի են [[Դանիելյան գրեր]] անունով։ Ոգևորված դրանով՝ [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցը]] սկսում է սովորեցնել այդ նշանագրերը հայոց իշխաններին, բայց շուտով պարզվում է, որ դրանք թերի են և չեն համապատասխանում հայերենի հարուստ հնչյունային համակարգին։ Այդ պատճառով էլ նա ձեռնամուխ է լինում Հայոց գրերի ստեղծմանը։
 
Ի շնորհիվ [[Հայ առաքելական եկեղեցի|Հայկական եկեղեցու]] պահպանվել է 30 հազար հայոց գրերի մասին հիշատակում (որից 25 հազարը. ամբողջովին ձեռագրեր են), [[V դար|V]]-[[XVIII դար]]ի ընթացքում ստեղծված, որոնցից շատերն են պահվում են [[Երևան]]ի [[Մատենադարան]]ում և Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Վարդապետ Մխիթարյանների մատենադարանում։
 
== Գրերի ստեղծման բարդությունըբարդություն ==
[[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցի]] առաջ ծառացել էին մի շարք դժվարություններ։ Նախ՝ հայերենը ուներ շատ [[բարբառ]]ներ՝ իրենց հատուկ առանձնահատկություններով։ Նա ծանոթ պիտի լիներ գոնե [[Տարոն]]ի (որտեղ ծնվել էր), [[Սյունիք]]ի ու [[Գողթն]]ի (որտեղ քարոզել էր) և [[Այրարատ]]ի (որտեղ ծառայել էր արքունիքում) [[բարբառներին]]։ Հարց էր ծագում՝ այս [[բարբառ]]ներից ո՞րը ընտրել իբրև հիմնական և նրա համար ստեղծել գրեր։ Պե՞տք էր արդյոք մյուս [[բարբառ]]ների հատուկ [[հնչյուն]]ների համար, որոնք հիմնականում բացակայում էին, ստեղծել հատուկ նշանագրեր։ Պե՞տք էր արդյոք [[ձայնավոր]]ները արտահայտել հատուկ [[տառ]]երով՝ [[հունարեն]]ի նման, թե՞ վերև դրված նշաններով՝ ինչպես [[ասորերեն]]ում։ Պետք էր գրել աջից ձա՞խ [[ասորերեն]]ի նման, թե՞ ձախից աջ՝ ինչպես [[հունարեն]]ում։ [[Տառ]]երի ձևերն ու անունները վերցնել [[հունարեն]]ից, թե՞ [[ասորերեն]]ից։ Թե՛ [[հունարեն]]ը, թե՛ [[ասորերեն]]ը ունեին երկայն և կարճ [[ձայնավոր]]ներ. արդյո՞ք հայերենն էլ ունի, և եթե այո, ի՞նչ կերպ պետք է արտահայտվեն դրանք։ Եվ վերջապես ՝ ո՞ր լեզուն ընտրել որպես [[գաղափար]] ու [[պլատֆորմ]]՝ [[հունարեն]]ը, թե՞ [[ասորերեն]]ը։ Ինչպե՞ս դասավորել այն հայերենի [[հնչյուն]]ները, որոնք չկան ո՛չ [[հունարեն]]ում, ո՛չ [[ասորերեն]]ում։ Սրանք ընդհանուր բնույթի հարցեր էին։ Գալիս էին ապա մի շարք մասնավոր և առավել դժվար բնույթի հարցեր։ [[Հույներ]]ը գրում էին ίαχωβ, αις (կարդացվում է՝ Իաքոբ, աիս)։ Պե՞տք էր արդյոք հայերեն ևս այդպես գրել (Իակովբ, աիս), թե՞ անհրաժեշտ էր ստեղծել հատուկ գիր (Յակովբ, այս)։ [[Հունարեն]]ում «հ» [[հնչյուն]]ը արտահայտելու համար գիր չկար, իսկ նրա փոխարեն օգտագործվում էր « ՛ » նշանը, որը դրվում էր [[ձայնավոր]]ի վրա։ Պե՞տք էր նրանց հետևել, թե՞ անհրաժեշտ էր այդ [[հնչյուն]]ի համար հատուկ գիր ստեղծել։ [[Հույներ]]ը չունեին «յու», «յա» [[հնչյուն]]ները, որոնք կային հայերենում։ Պե՞տք էր արդյոք այդ [[հնչյուն]]ների համար հատուկ գրեր ստեղծել, թե անհրաժեշտ էր արտահայտել իբրև [[երկհնչյուն]]ներ, և եթե այո, ապա ինչպես՝ յու, յա (հյուր, կյանք), թե՞ իւ, եա (հիւր, կեանք)։ ւ գիրը, որը [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցը]] դրեց [[հունարեն|հունական]] y-ի դիմաց, բազում թյուրիմացություններ էր ծագեցնում՝ մե՛կ իբրև [[բաղաձայն]] հնչելով, մե՛կ իբրև [[ձայնավոր]] (թիւր (կարդացվում է՝ թյուր), թիւ (կարդացվում է՝ թիվ)։ «Վ» [[հնչյուն]]ը նույնպես տագնապեցրել է [[Մեսրոպ Մաշտոց|Մեսրոպին]]՝ վազ և ավազ, վան և ավան. արդյո՞ք պետք է միակերպ գրել (վազ, բայց՝ աւազ. վան, բայց՝ աւան)։ [[Հույներ]]ը մի « ռ » ունեին. արդյոք պե՞տք էր բավականանալ մեկով, թե՞ հայերենում առկա նուրբ « ռ »-ի համար նոր գիր ստեղծել («ր»), մանավանդ, որ անգամ նույն [[բառ]]ի մեջ [[բառակազմություն|բառակազմության]] ժամանակ այս հնչյունները փոխակերպվում են (դուռ + -ունք = դրունք)։ [[Հունարեն]]ի Λ-ի դիմաց դնելով «ղ» (այս [[տառ]]ը այն ժամանակ կարդացվում էր նուրբ « լ », բայց ոչ այժմվա պես «ղ»)՝նա ստեղծեց նաև հատուկ գիր կոպիտ «լ»-ի համար (այժմյան լ-ն)։ Շրթնային, լեզվային և կոկորդային թավ [[հնչյուն]]ները պե՞տք էր արտահայտել տառակապակցություններով՝ ինչպես [[լատիներեն]]ում (ph, th, kh), թե՞ [[հունարեն]]ի պես մի տառով (այժմյան փ, թ, ք)։ [[Հունարեն]]ի χ-ի դիմաց դնելով «ք»՝ նա նպատակահարմար գտավ ստեղծել գիր նաև «խ» [[հնչյուն]]ի համար՝ այժմյան «խ» [[տառ]]ը։ Անհրաժեշտ էր նաև գտնել սկզբնափակ լեզվաշրթնային [[հնչյուն]]ները, որոնք չկային [[հունարեն]]ում, և նրանց համար ևս գրեր ստեղծել (ծ, ձ, ց, ճ, ջ, չ [[հնչյուն]]ները)։<ref>Մ. Խորենացի, Հայոց պատմություն (Ստ. Մալխասյանի թարգմանությամբ ու ծանոթագրություններով), ծանոթագրություն # 316</ref>
 
32 212

edits