«Columba albinucha»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « Հոբալ Հոբալ (լատ.՝ Columba oenas), աղավնանմանների կարգի, աղավ...»:
(Տարբերություն չկա)

14:47, 10 փետրվարի 2017-ի տարբերակ

                                                                     Հոբալ  
      

Հոբալ (լատ.՝ Columba oenas), աղավնանմանների կարգի, աղավնիների ընտանիքի թռչուն է, տարածված է Բրիտանական կղզիներից մինչև Պուրտուգալիա, Հյուսիսային Աֆրիկայից մինչև Տյան-Շան և Կաշգարիա։ Հանդիպում է Օմեգա լճի սահմաններում և Իրտիշի հովտում։ Թևերի վրա կա մուգ շերտեր, սակայն դրանք շատ թույլ են արտահայտված, կտուցը բաց գույնի է, աչքերը մուգ շագանակագույն են, ոտքերը վարդագույն, պոչի ծայրը՝ սև լայն շերտով։ Հանրապետությունում համարվում է բնադրվող, չվող թռչուն, ապրում է բացառապես անտառային գոտում, հատկապես Գիհու անտառում։ Համեմատաբար փոքրաքանակ թռչուն է, բնադարվում է առանձին զույգերով անտառի խուլ հատվածներում։ Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 2 սպիտակ խոշոր ձու։ Աշնանը կազմում են մեծ խմբեր և կերակրվում անտառամերձ բացատներում ու դաշտերում։ Չափազանց զգույշ թռչուն է, նստում է սովորաբար ծառերի կատարին, ձայնը խռպոտ է ու բարձր։ Սնվում են հատիկներով ու սերմերով։ Համարվում է որսի թռչուն։