«Առաքել Դավրիժեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{արևմտահայերեն|Առաքել Դաւրիժեցի}}
{{Անձ}}
'''Առաքել Դավրիժեցի''' (մոտ 1590, [[Թավրիզ]] – 1670, [[Վաղարշապատ]]), հայ պատմագիր, եկեղեցական գործիչ։

== Կենսագրություն ==
Սովորել է [[Էջմիածնի Մայր Տաճար|Սուրբ Էջմիածնի]] հոգևոր վարժարանում, աշակերտել կաթողիկոս [[Փիլիպոս Ա Աղբակեցի|Փիլիպոս Ա Աղբակեցուն]]։ Ձեռնադրվել է վարդապետ, զբաղվել ուսուցչությամբ, ընդգրկվել Էջմիածնի միաբանության մեջ, 1636–371636–1637 թթ. Հովհաննավանքի առաջնորդն էր։ 1645–461645–1646 թթ. այցելել է Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան, եղել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում, հանգանակել գումարներ Մայր աթոռի համար։
 
== Աշխատություններ ==
[[Պատկեր:Arakel Davrizhetsi.jpg|մինի|Առաքել Դավրիժեցու պատմության 1669 թ. հրատարակության շապիկը]]
1651–621651–1662 թթ. ընթացքում Փիլիպոս Ա կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն» («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») աշխատությունը, որտեղ մանրամասն նկարագրել է իր ապրած ժամանակների եղելությունները, անդրադարձել Հայաստանի տնտեսական ու քաղաքական կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմների պատմությանը, ջալալիների շարժմանը, վավերականորեն նկարագրել 1604 թ. շահ Աբբաս I-ի կազմակերպած՝ հայերի բռնագաղթը և դրա աղետալի հետևանքները։ «Պատմութիւնը» արժեքավոր աղբյուր է հայկական գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար, եզակի են Լվովի հայերի ներքին կյանքի, ինքնավարության, դատավարության, կենցաղի, Նոր Ջուղայի հիմնադրման ու ծաղկման, արհեստների, առևտրի զարգացման վերաբերյալ տեղեկությունները։ Պատմության մեջ մանրամասն անդրադարձ կա XVII դ. 1-ին տասնամյակներին Ս. Էջմիածնի անմխիթար կացությանը, Մայր աթոռի ներքին կյանքի դժվարություններին, հոգևորականության բարքերին, վկայաբանություններին, նահատակության առանձին դեպքերին, [[Մովսես Գ Տաթևացի]], Փիլիպոս Ա Աղբակեցի, [[Հակոբ Դ Ջուղայեցի]] կաթողիկոսների գործունեությանը, նոր վանքերի ու դպրոցների հիմնադրմանը, ժամանակի հայոց մշակույթի ու եկեղեցու նշանավոր դեմքերի ([[Սիմեոն Ջուղայեցի]], [[Ստեփանոս Լեհացի]], [[Մինաս Ծաղկող]], [[Ներսես Մոկացի]] և այլոց) ծավալած եկեղեցական, կրթական ու մտավոր-մշակութային գործունեությանը։
 
Պատմում է լեհահայ գաղութի կյանքի, նրանց բռնի կաթոլիկացման գործընթացների, Նիկոլ եպս. Թորոսովիչի ազգադավ գործունեության, Հայաստանում, Պարսկաստանում, Լեհաստանում և հայկական այլ գաղթավայրերում լատին միսիոներների ծավալած քարոզչության մասին, մերկացնում հայությունը պառակտող նրանց գործելակերպը։ Այդ պատճառով Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին Առաքել Դավրիժեցու «Պատմություն»-ը համարել է «վտանգավոր ու մոլորական» և մտցրել արգելված գրքերի ցուցակի մեջ։ Դավրիժեցին անդրադարձել է նաև իր ժամանակի աղանդավորական շարժումներին, կազմել Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունը և այլն։
Տող 23 ⟶ 26՝
 
{{Հայկական գիր և գրականություն}}
{{DEFAULTSORT:Դավրիժեցի, Առաքել}}
 
[[Կատեգորիա:Հայ պատմիչներ]]
[[Կատեգորիա:Հայ մատենագիրներ]]