«Ոչխարաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Ոչխար.jpg|մինի|Վեր նայող գառ Արա լեռում արածելիս]]
'''Ոչխարաբուծություն''', անասնապահության[[Անասնաբուծություն|անասնաբուծության]] ճյուղ, զբաղվում է ոչխարների բուծմամբ՝ [[բուրդ]], միս, կաթ, ոչխարենի, գառնենի, ճարպ ստանալու համար։ Ժողտնտեսության համար առավել կարևոր նշանակություն ունի բուրդը, որը իր տեխնիկական արժեքավոր հատկանիշներով (ամրություն, առաձգականություն, ոլորվածություն, մանվածություն և այլն) գործվածքների, տրիկոտաժի, մահուդի, գորգի, թաղիքի և այլնի արտադրության լավագույն հումք է։ Ոչխարենուց (մորթուց) պատրաստում են մուշտակ և մորթեղեն, գառնենուց (նորածին գառների մորթուց) վերարկու, գլխարկ, օձիք և այլն։ Միսը բարձրորակ սննդամթերք է ԽՍՀՄ-ում՝ տարեկան արտադրված մսի 9-11, առանձին շրջաններում՝ մինչև 50, [[ՀԽՍՀ]]-ում՝ 25%), իսկ կաթի վերամշակումից ստանում են պանիր և այլ կաթնամթերքներ։ Ըստ ստացվող հիմնական արտադրանքի ոչխարաբուծությունը ստորաբաժանվում է նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ, կոպտաբուրդ ուղղությունների։ Վերջին ուղղությունն իր հերթին բաժանվում է մուշտակատու, մորթատու, մսաճարպատու, մսաբրդակաթնատու տիպերի։ Ոչխարաբուծությամբ մարդն սկսել է զբաղվել վաղ ժամանակներից։ Դեռևս մ․ թ․ 1,5 հազար տարի առաջ Միջին Ասիայի տարբեր շրջաններում բուծվել են կոպտաբուրդ ոչխարներ (հիմնականում կարակուլյան ցեղի նախահայրերը)։ Մ․ թ․ 800-900 տարի առաջ Փոքր Ասիայի երկրներում հայտնի են եղել նրբագեղմ ոչխարներ (ժամանակակից նրբագեղմների նախահայրերը)։ Մինչե 18-րդ դարի սկիզբը նրբագեղմ ոչխարաբուծությունը կենտրոնացված էր Իսպանիայում, իսկ հետագայում այն լայնորեն տարածվել է այլ երկրներ։ Կիսանրբագեղմ ոչխարաբուծությունը նույնպես ծագել է [[Միջին Ասիա]]յում։ 18-19-րդ դարերում Անգլիայում բուծվել է բարձրամթերատու և վաղահաս կիսանրբագեղմ 80 ցեղ։ Ավելի ուշ վաղահաս կիսանրբագեղմ ոչխարներ սկսեցին ստանալ նաև [[Հարավային Ամերիկա]]յում, [[Նոր Զելանդիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Կանադա]]յում և այլն։ [[Ռուսաստան]]ում նրբայում, նրբագեղմը՝ [[Ֆրանսիա]]յում, [[Ռումինիա]]յում, [[Հունգարիա]]յում և այլն։ [[Չինաստան]]ում և [[Մոնղոլիա]]յում բուծվում են հիմնականում կոպտաբուրդ ոչխարի ցեղեր, [[Աֆղանստան]]ում և [[Հարավային Աֆրիկա]]յի երկրներում զարգացած է կարակուլաբուծությունը։
 
== Գրականություն ==