«Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
Ակներում, Դռներում և Բարձրբերդում պատկերազարդված մատյանների հիմնական հարդարանքը, գլխազարդերի հետ մեկտեղ, եղել են բիբլիական հերոսների (առաքյալներ, մարգարեներ) պատկերները։ Մյուս կողմից՝ կատարման բարձր տեխնիկայի ու առանձին տիպերի մեկնաբանությամբ այդ ձեռագրերի մանրանկարները որոշ աղերսներ ունեն բյուզանդական մանրանկարչության հետ։ Հովհաննեսի անվան հետ կապված ձեռագրերը մի ինքնուրույն խումբ են կազմում, և հիշատակված վանքերի գրչատները համախմբվում են որպես մի ամբողջական՝ «Հովհաննես Արքաեղբոր դպրոց»։
 
Հռոմկլայի գրչատների գործունեության սկիզբը պետք է համարել 1160-ական թվականները։ Այնտեղ պատկերազարդված հնագույն մատյանը 1166 թվականի Ավետարանն է, որը բնութագրվում է որպես նոր շրշանի անցման հուշարձան։ Հռոմկլան կիլիկյան մանրանկարչության գլխավոր կենտրոնն է դարձել 13-րդ դարի երկրորդ կեսին։ Այս փայլուն շրջանը կապված է կաթողիկոս [[Կոստանդին Ա ԲարձրբերղցուԲարձրբերդցի|Կոստանդին Ա Բարձրբերդցու]] անվան հետ, որը հովանավորել է ժամանակի լավագույն վարպետներին։ Հռոմկլայում աշխատող նշանավոր վարպետների անվանաշարքը սկսվում է մանրանկարիչ և գրիչ [[Կիրակոս (մանրանկարիչ)|Կիրակոսով]]։ Նրա պատկերազարդած ձեռագրերը վկայում են կիլիկյան մանրանկարչության մեծ առաջընթացը։ Հռոմկլայի գրքարվեստը բնութագրող հաջորդ հուշարձանը 1253 թվականին Հովհաննեսի պատկերազարդած ձեռագիրն է։ Հովհաննեսը և Կիրակոսն են եղել 1240-60-ական թվականների կիլիկյան մանրանկարչության նշանավոր ներկայացուցիչները։ Այդ ժամանակ էլ հող է նախապատրաստվել 13-րդ դարի երկրոդ կեսի նշանավոր մանրանկարիչների համար, երբ մի շարք անհայտ վարպետների աշխատանքներում, հատկապես, [[Թորոս Ռոսլին]]ի պատկերազարդած մատյաններում հայկական մանրանկարչությունը հասել է իր բարձրակետին։ Այս շրջանում փոխվել է նաև կիլիկյան ձեռագրերի ձևավորման բնույթը։ Մինչ այդ ձեռագրերի հարդարանքը սահմանափակվում էր ճոխ զարդարված խորաններով և ավետարանիչների պատկերներով։
 
13-րդ դարի երկրորդ կեսից թեմատիկ մանրանկարները մեծ տեղ են գրավում։ Հիմնականում պահպանելով պատկերագրական կանոնիկ սկզբունքները (բյուգանդական)՝ Կիլիկիայի վարպետները բազմաթիվ նորույթներ են մտցրել, գրքի գեղարվեստական ձևավորմանը հաղորդել ազգային ինքնատիպ երանգավորում։ Բնորոշ են դարձել նրբագեղ ձևերը։ Բարձր զարգացման է հասել զարդանկարչությունը։ Բարդ հյուսվածքավոր զարդապատկերներն ու բուսական մոտիվները հաճախ միահյուսվել են ֆանտաստիկ կերպարներին, թռչուններին ու մարդկային ֆիգուրներին։ Գծանկարը դարձել է պարզ ու արտահայտիչ, գունաշարին հաղորդվել նուրբ համադրումներ։