Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
'''Այրարատ''', [[Մեծ Հայք]]ի կենտրոնական նահանգը։
 
== ԱնունըԱնուն ==
 
Այրարատ անվան [[ստուգաբանություն|ստուգաբանությամբ]] զբաղվել են մի շարք բանասերներ և պատմաբաններ։ Ամենից հավանականը համարվում է այն կարծիքը, որը Այրարատ անունը կապում է [[Արարատ]] անվան հետ։<ref name="Թ. Հակոբյան">Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, «Միտք», 1968, էջ 121-128:</ref>
 
== Աշխարհագրություն ==
=== ԴիրքըԴիրք ===
Տարածվում էր Արաքսի միջին և Արածանիի վերին ավազաններում։
 
=== ԳավառներըԳավառներ ===
Այրարատը բաղկացած էր հետևյալ 22 գավառներից.<ref name="Թ. Հակոբյան" />
 
* [[Շարուրդաշտ]]- կենտրոնը՝ Շարուր
 
=== ՍահմաններըՍահմաններ ===
Հյուսիսից սահմանակից էր [[Գուգարք]]ին, արևմուտքից՝ [[Բարձր Հայք]]ին ու [[Տայք]]ին, արևելքից՝ [[Սյունիք]]ին և հարավից՝ [[Տուրուբերան]]ին ու [[Վասպուրական]]ին։ Արևմուտքում Այրարատի սահմանը կազմում էր Մեծրաց (կամ Տայոց) լեռնաշղթան, հարավում՝ [[Այծպտունք]] գագաթից մինչև [[Շարիան լեռնաշղթա]]յի հյուսիս-արևմտյան ծայրը, Այրարատի սահմանն անցնում էր [[Հայկական Պար]]ի ջրբաժան բարձրություններով, ապա Շարիան և [[Ծաղկանց լեռներ]]ով դիմում է դեպի արևելք՝ [[Թոնդուրեկ]], իսկ այնտեղից էլ հասնում է Արաքս։ Արևելքում Այրարատի սահմանը կազմում էին [[Գեղամա լեռներ]]ը, այս մասում նրա մեջ է մտնում նաև [[Շարուրի դաշտ]]ը, որը տարածվում էր [[Արփա]] գետի ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսում նրա սահմանները անցնում էին այժմ [[Փամբակ]] և [[Չլդըր]] կոչված լեռնաշղթաներով։ Այրարատը այսպիսի սահմաններով Մեծ Հայքի կազմում հիշատակված «փոքր աշխարհ»-ների մեջ ամենաընդարձակներից է։<ref name="Թ. Հակոբյան" />
 
=== ՌելիեֆըՌելիեֆ ===
Սահմանային [[լեռնաշղթա]]ներից բացի, Այրարատի հարավային մասում զուգահեռականի ուղղությամբ ձգվում է [[Հայկական Պար լեռնաշղթա]]ն, որի արևելյան ծայրին բարձրանում են Մեծ և Փոքր Արարատները։ Հյուսիսային մասում բարձրանում են [[Արագած]] և [[Արա լեռ|Արայի]] գագաթները, իսկ արևմտյան մասում ձգվում են մի շարք լեռնաճյուղեր, որոնք երկրի այդ շրջանին տալիս են լեռնային բնույթ։ Նշված լեռնաշղթաներն ու առանձին գագաթները Այրարատի [[հարթավայր]]ային բնույթը քիչ են փոխում, որովհետև մեծ լեռնաշղթաները ձգվում են նրա սահմանային վայրերով, իսկ Հայկական Պարը, փոքր լեռնաճյուղերն ու առանձին գագաթները միայն առանձին «կղզիներ» են, որոնք վեր են բարձրանում ընդհանուր առմամբ դաշտային [[ռելիեֆ]] ունեցող այս նահանգի այս ու այն կողմում։<ref name="Թ. Հակոբյան" />
 
=== ՋրերըՋրեր ===
Այրարատի մի փոքր մասը, որն ընկած է Հայկական Պարից մի փոքր հարավ, ոռոգվում էր [[Արածանի]]ով։ Այրարատի մյուս մեծ մասը պատկանում էր [[Արաքս]]ի ավազանին։ Այրարատում կային մի շարք լճակներ, որոնցից նշանավոր էին [[Մեծամոր]]ի լիճը և [[Գայլատու]]ն։ Այրարատում բավական մեծ տարածում են ունեցել [[ճահիճ]]ները՝ հատկապես [[Կոգովիտ]] գավառում։<ref name="Թ. Հակոբյան" />
 
=== ԿլիմանԿլիմա ===
Այրարատի կլիմայական պայմանները բազմազան են։ Կլիման ուղղահայաց ուղղությամբ կազմում է մի շարք գոտիներ՝ կիսաանապատներից (միջին Արաքսի հովիտ) մինչև լեռնային ցուրտ գոտին (Մեծ Մասսի և Արագածի բարձրադիր շրջանները)։ Ընդհանուր առմամբ կլիման խիստ ցամաքային է։ Տարեկամ միջին տեղումների քանակը 350-400 մմ-ից չի անցնում։ Ջերմության տատանումը շատ խիստ է արտահայտվում։<ref name="Թ. Հակոբյան" />
 
== Բուսական աշխարհըաշխարհ ==
Այրարատը [[անտառ]]ներով շատ աղքատ է։ Անտառները շատ թե քիչ մեծ տարածում ունեն միայն այժմյան [[Սարիղամիշի]] շրջանում, որը հնում կազմում էր [[Վանանդ]] գավառի մի մասը, և [[Վարաժնունիք]] գավառում (այժմյան [[Ծաղկաձոր]]ն ու [[Հանքավան]]ի ձորը)։ Այրարատում հնում տնկվել են նաև մի քանի պուրակ-անտառներ՝ Դվինի, Արմավիր քաղաքի մոտ և Բագարանի շրջանում։
 
Մշակաբույսերից Այրարատում հատկապես աչքի են ընկել [[հացահատիկ]]ները, [[բանջարեղեն]]ը, [[բամբակ]]ը և [[քնջութ]]ը, այգեգործական մշակաբույսերից՝ [[խաղող]]ը, [[դեղձ]]ը, [[ծիրան]]ը, [[տանձ]]ը, [[սալոր]]ը և այլն։<ref name="Թ. Հակոբյան" />
 
== Կենդանական աշխարհըաշխարհ ==
Այրարատյան աշխարհում, [[Հայկական լեռնաշխարհ]]ի մյուս շրջանների նման, տարածված են բարեխառն գոտու կենդանիները։ Տնտեսական խոշոր նշանակություն է ունեցել [[Արարատյան դաշտ]]ի ճահճուտներում ապրող որդի մի տեսակը, որից պատրաստել են ընտիր, չգունաթափվող «[[որդան կարմիր]]» ներկը։[[Պատկեր:Porphyrophora hamelii, female.jpg|մինի|250px|Որդան կարմիր]]
<ref name="Թ. Հակոբյան" />
 
== Բնական հարստություններըհարստություններ ==
Այրարատյան աշխարհը հնագույն ժամանակներից աչքի է ընկել բնական բազմատեսակ հարստություններով։ Ամենից առաջ այն նշանավոր էր սեղանի աղով ([[Կողբ]] և [[Կաղզվան]])։ Ներկայումս էլ այդ աղահանքերը չեն կորցրել իրենց նշանակությունը։ [[Մետաղ]]ի հանքային հարստություններով Այրարատը աղքատ էր։ Այստեղ միայն հիշատակվում են [[ոսկի]], [[պղինձ]] և [[երկաթ]]: Ոսկին հանդես է եկել ոչ թե հանքերով, այլ ավազի հետ խառը։ Պղնձի հանքերով հայտնի է [[Վարաժնունիք]] գավառը։
 
Այրարատը շատ ավելի նշանավոր էր [[շինանյութ]]երով ու [[հանքային ջուր|հանքային ջրերով]]: Այստեղ տարածված են տարբեր գույնի բազմատեսակ [[տուֆ]]եր, [[մարմար]]ներ, [[գրանիտ]]ներ, [[բազալտ]]ներ, [[ավազ]], [[կավ]], [[կրաքար]]եր։ Այրարատ աշխարհում էին գտնվում հնում մեծ հռչակ ստացած, [[Վարշակի ջերմուկ]]ները (այժմյան [[Դիադին (Շարուրի շրջան)|Դիադին]]ի շրջանում), [[Արզնի]]ն և հանքային ջրերի այլ վայրեր։<ref name="Թ. Հակոբյան" />
 
== Վարչա-քաղաքական վիճակըվիճակ ==
Այրարատը հանդիսացել է հայ ժողովրդի քաղաքական միավորման, տնտեսական կյանքի և մշակույթի կենտրոնը։ Մեր մատենագիրները մեծ գովեստով են խոսում Այրարատի մասին։
 
Այրարատյան աշխարհի բնակչության խտությունը, Հայաստանի մյուս մասերի համեմատությամբ, մեծ էր։ Բնակիչների գերազանց մեծամասնությունը [[հայեր]] էին։ Հայերից բացի, Այրարատում՝ հատկապես քաղաքներում, բնակվել են նաև [[հրեաներ]], [[ասորիներ]], [[հույներ]] և [[պարսիկ]]ներ։ [[Արաբներ]]ի տիրապետության շրջանում՝ 8-րդ դարի երկրորդ կեսից սկսած, Այրարատի որոշ քաղաքներում բնակություն են հաստատել զգալի թվով արաբներ, որոնք հիմնականում կատարում էին վարչական աշխատանք և կայազորային ծառայություն։ Ավելի ուշ շրջանում՝ 11-13-րդ դդ, Այրարատ են մուտք գործում նաև սելջուկ-թուրքեր, մոնղոլ-թաթարներ և այլ ցեղեր։<ref name="Թ. Հակոբյան" />
 
== Ճանապարհներ ==
== Ճանապարհները ==
Հայաստանի ճանապարհների կենտրոնը Այրարատյան աշխարհն էր։ Երկրի ճանապարհների կարևորագույն հանգուցակետերը՝ Արմավիրը, Արտաշատը, Դվինը և Անին գտնվում էին Այրարատում։ Ուրարտական շրջանում Այրարատում ճանապարհների կարևորագույն հանգուցակետը [[Արգիշտիխինիլի]]ն էր, որն Ուրարտական պետության անկումից հետո իր տեղը զիգեց Երվանդաշատին (Ախուրյանի գետաբերանի մոտ)։ Հետագայում, երբ Հայաստանը ձեռք բերեց քաղաքական անկախություն, Այրարատում արագ կերպով բարձրացավ [[Արտաշեսյաններ]]ի մայրաքաղաք Արտաշատը։ Մինչև 5-րդ դարի երկրորդ կեսը Արտաշատը Այրարատով անցնող ճանապարհների սիրտն էր։ Արտաշատից դուրս էին գալիս տարանցիկ առևտրի կարևոր մի քանի ճանապարհներ, որոնք ունեին նաև ռազնավարական խոշոր նշանակություն։ Դրանցից առանձնապես կարևոր էին երեքը.
 
23 087

edits