«Ժան Բատիստ Լյուլլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: lv:Žans Batists Lulli
չ Ռոբոտը ավելացնում է․: el:Ζαν Μπατίστ Λυλί; cosmetic changes
Տող 4.
'''Ժան Բատիստ Լյուլլի''' ([[ֆրանսերեն]]` Lully, [[իտալերեն]]` Giovanni-Baptista Lylli կամ Lulli; [[նոյեմբերի 28|28 նոյեմբերի]] [[1632]], [[Ֆլորենցիա]] — [[մարտի 22|22 մարտ]] [[1687]], [[Փարիզ]]), [[17-րդ դար]]ի ֆրանսիացի երգահան, [[ջութակ]]ահար, պարող, դիրիժոր և [[մանկավարժ]], ֆրանսիական [[օպերա]]յի հիմնադիր, ծագմամբ իտալացի: Իր օպերաներում, որոնք կրում էին «tragédie mise en musique» (բառացիորեն՝ «երաժշտության վրա փոխադրած ողբերգություն», ռուսական երաժշտագիտության մեջ օգտագործվում է նվազ դիպուկ, բայց ավելի սահուն եզրյութ՝ «քնարերգական ողբերգություն»), Լյուլին ձգտել է ուժեղացնել երաժշտական-դրամատիկական էֆեկտները, ավելի բնական նրբերանգներ հաղորդել արտասանությանը, սրել երգչախմբի դրամատիկական նշանակությունը: Բեմականացման շքեղության, տպավորիչ պարերի, լիբրետտոյի և ինքնին երաժշտության գերազանց արժանիքների շնորհիվ Լյուլիի օպերաները մեծ հաջողություն են ունեցել Ֆրանսիայում և հռչակ վայելել Եվրոպայում, մեծ ներգործություն են ունեցել օպերա ժանրի հետագա զարգացման վրա՝ չիջնելով բեմից շուրջ 100 տարի: Բացի քնարերգական ողբերգություններից ՝ Լյուլիի գրչին են պատկանում մեծ թվով բալետներ (ballets de cour), առանձին գործիքների և նվագախմբի համար ստեղծագործություններ, տրիոներ, դիվերտիսմենտներ, նախերգանքներ, հոգևոր ստեղծագործություններ և այլն:
 
== Կենսագրությունը ==
Ծնվել է 1632 թ. Նոյեմբերի 28-ին Ֆլորենցիայի մոտ` իտալացի ջրաղացպանի ընտանիքում: Մանուկ հասակից դրսևորել է երաժշտական և դերասանական ունակություններ. երգել է, նվագել, խաղացել կոմիկական տեսարաններ: [[1646]]թ. կոմս Գիզը նրան տանում է Փարիզ, որտեղ արքայադուստր Մոնպասիեի արքունիքում աշխատում է որպես խոհարար, իսկ 10 տարի անց, ֆրանսիականացված անունով՝ Ժան Բատիստ Լյուլլին մեծ հաջողություններ է ունենում [[Լյուդովիկոս 14-րդ]]ի պալատում: [[1653]] թ. արժանանում է «Գործիքային երաժշտության պալատական երգահանի» կոչմանը, իսկ [[1662]] թ.-ից արդեն կոչվեց թագավորական ընտանիքի «Maitre de la musique» ([[ֆրանսերեն]]՝ «երաժշտության ուսուցիչ»), հետագայում արժանանում է նաև «թագավորի քարտուղարի» կոչմանը: Նա նաև ստեղծում է «Թագավորի 12 ջութակները» և «Թագավորի 24 ջութակները» նվագախմբերը:
 
Տող 19.
Լյուլլին եղել է դեսպոտիկ՝ բռնկվող անձնավորություն: Կարելի է ասել որ նման բնավորությունն է դառնում նրա մահվան պատճառը: Ֆրանսիայի [[ազնվական]]ները կրում էին սուր ծայրով [[գավազան]]: Լյուլլին փորձերից մեկի ժամանակ, բարկացած վիճակում իր գավազանը գետնին խփելով հանկարծակի խրում է ոտքի մեջ և ստանալով [[փտախտ]] (գանգրենա) մահանում է 1687 թ.-ին իր փառքի գագաթնակետին: Նրա մահը ծանր տարավ ողջ Ֆրանսիան, իհարկե նաև Լյուդովիկոս 14-րդը:
 
== Ստեղծագործությունները ==
Գրել է 14 օպերա:
 
Տող 37.
[[da:Jean-Baptiste Lully]]
[[de:Jean-Baptiste Lully]]
[[el:Ζαν Μπατίστ Λυλί]]
[[en:Jean-Baptiste Lully]]
[[eo:Jean-Baptiste Lully]]