«Կալիֆոռնիա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Ժամանակին Կալիֆոռնիան Ամերիկայի նվաճողների համար եղել է բաղձալի [[երկիր]]։ [[Մեքսիկա]]յի խաղաղօվկիանոսյան ափերով նավարկելով դեպի հյուսիս՝ [[իսպանացի]]ները [[16-րդ դար]]ում հասան Կալիֆոռնիայի ափերին։ Այդ ժամանակավանից Կալիֆոռնիան դարձավ իսպանական [[գաղութ]] և այդպես մնաց մինչև [[1821]] թվականը։ Սակայն, երբ [[Մեքսիկա]]ն [[Իսպանիա]]յից անջատվեց, Կալիֆոռնիան մտավ Մեքսիկայի կազմի մեջ։ [[1846]] թվականին [[ԱՄՆ]]-ը [[Մեքսիկա]]յից խլեց Կալիֆոռնիան, երբ այնտեղի [[գետ]]երից մեկում ոսկի հայտնաբերվեց։ Այդ ժամանակ մարդկային մի հեղեղ հոսեց դեպի Կալիֆոռնիա. մարդիկ գնում էին բախտ որոնելու։ [[Ոսկի|Ոսկ]]ու տենդով էր բռնվել նաև Կալիֆոռնիայի խաղաղ կյանքով ապրող բնակչությանը։ Կարճ ժամանակամիջոցում առափնյա մասը փաստորեն ամայացավ։ Այնտեղ խարիսխ գցած [[նավ]]երն անտեր մնացին, որովհետև ոսկու տենդով բռնված անձնակազմը ձգտում էր դեպի երկրի խորքերը, դեպի Սիերա-Նևադա։ Սիերա-Նևադայի լանջերում նորանոր բնակավայրեր, ավելի ճիշտ՝ ճամբարներ էին ստեղծվում։ Սակայն շուտով ոսկին սպառվեց, դրա հետ էլ կամաց-կամաց թուլացավ ոսկու տենդը։ Երկրի խորքերը հասած մարդկանց մի մասը ետ դարձավ, մյուս մասը հրապուրվեց Կալիֆոռնիայի բնությամբ։ Կազմակերպվեցին ֆերմաներ, աստիճանաբար զարգացավ [[գյուղատնտեսություն]]ը, կառուցվեցին գործարաններ, ստեղծվեցին աշխույժ նավահանգիստներ, հայտնի դարձան նավթային մեծ պաշարներ և այլն։ [[1850]] թվականին Կալիֆոռնիան պաշտոնապես ինքնուրույն [[նահանգ]] հայտարարվեց և մտավ [[ԱՄՆ]]-ի կազմի մեջ։
 
== Բնակչություն ==
== Բնակչությունը ==
Կալիֆոռնիա նահանգի մոտ տասներկու միլիոնանոց բնակչությունը խայտաբղետ է։ Դեռ [[16]]-րդ դարից գաղթած իսպանական վերաբնակիչների թվին ավելացան նորանոր [[ժողովուրդ]]ներ թե [[եվրոպա]]կան և թե [[ասիա]]կան [[երկիր|երկրն]]երից։ Կալիֆոռնիայի բնիկների մի մասն անհետացել է, իսկ մյուս մասը քշվել է լեռների խորքերը։
 
33 086

edits