«Առնո Բաբաջանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 4965901 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.71.80.201 (քննարկում) մասնակիցը
Տող 7.
== Կենսագրություն ==
Առնո Բաբաջանյանը ծնվել է [[Երևան]]ում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ [[1938 թվական]]ին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է [[Գնեսինների անվան երաժշտական քոլեջ]]ի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է [[Մոսկվայի պետական կոնսերվատորիա|Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ]] ([[Բեռլին, Բորիս Մոյիսեյևիչ|Բ. Մ. Բեռլին]]ի դաշնամուրի դասարան): Նրա տաղանդը [[Արամ Խաչատրյան]]ը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ Դրանից հետո, [[1929]]-ին ընդունվել է [[Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց|Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոց]]ը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև, [[1948]]-ին ուսումը շարունակել է [[Մոսկվայի կոնսերվատորիա]]յի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող [[Հայաստանի կուլտուրայի տուն|Հայաստանի կուլտուրայի տանը]] կից ստուդիայում։
 
[[1950]]-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։
 
== Ստեղծագործություն ==
[[Պատկեր:ArmenianStamps-116.jpg|մինի|Առնո Բաբաջանյանի պատկերով հայկական դրոշմանիշ]]
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է [[Արամ Խաչատրյան]]ի և [[Սերգեյ Ռախմանինով]]ի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «[[Հերոսական բալլադ]]ում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող «[[Հայկական ռապսոդիա]]ն» գրել է 1950-ին։
Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ [[Ռոբերտ Ռոժդեստվենսկի|Ռոբերտ Ռոժդեստվենսկու]] և երգիչ [[Մուսլիմ Մագոմաև]]ի հետ։ (երգեր՝ «Королева красоты», «Голубая тайга», «Улыбнись», «Будь со мной», «В нежданный час», «Встреча», «Воспоминание», «Позови меня», «Загадай желание», «Благодарю тебя», «Свадьба»)։ Ֆենոմենալ հաջողության հասան համահեղինակներ [[Եվգենի Եվտուշենկո]]յի հետ գրված երգերը ( «Не спеши», «Чёртово колесо», «Твои следы»), [[Անդրեյ Վոզնեսենսկի|Անդրեյ Վոզնեսենսկու]] հետ գրված «Год любви», «Москва-река», «Верни мне музыку» երգերը և [[Լեոնիդ Դերբենյով]]ի հետ համատեղ գրված «Лучший город земли» երգը։ «Առաջին սիրո երգը» и «Երևան»- ը համարվում են որպես հիմն հարազատ քաղաքի։ Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «[[Առաջին սիրո երգը (ֆիլմ)|Առաջին սիրո երգը]]», «[[Երջանկության մեխանիկան]]», «[[Հարսնացուն հյուսիսից (ֆիլմ)|Հարսնացուն հյուսիսից]]» և այլն։ Նա գրել է տարբեր ստեղծագործություններ՝ «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն։ Առնո Բաբաջանյանը մահացել է [[Երևան]]ում, 1983 թվականի նոյեմբերի 11-ին։երեվանում
 
== Պատկերասրահ ==