«Արամ Թալալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ): → )։ (3) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 25.
 
== Կենսագրություն ==
[[1995]] թվականին ավարտել է [[Յեյլի համալսարան]]ը ([[ԱՄՆ]])։ 1995-1997 թթ. դասավանդել է [[Ալյասկա (նահանգ)|Ալյասկա նահանգ]]ի «Ֆեյրբանգս» միջազգային փառատոնում։ [[1993]]-[[1996]] թթ.՝ Նյու Հեյվըն, [[1996]]-[[1997]] թթ.՝ Նյու Վեսթ սիմֆոնիկ նվագախմբերի (ԱՄՆ) կոնցերտմայստեր։կոնցերտմայստեր<ref>{{Cite web|url=http://www.cellist.nl/database/showcellist.asp?id=1056|title=Aram Talalyan - www.cellist.nl|website=www.cellist.nl|accessdate=2017-02-08}}</ref><ref>{{Cite web|url=http://www.classicalarchives.com/artist/4098.html#tv=about|title=Aram Talalyan - Classical Archives|last=LLC|first=Classical Archives|website=www.classicalarchives.com|accessdate=2017-02-08}}</ref>։ [[1997]] թվականից դասավանդում է [[Երևանի պետական կոնսերվատորիա]]յում: [[1999]] թվականից՝ իր հիմնած «Բարոկկո» կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, [[2000]] թվականից՝ [[Կոմիտասի անվան պետական լարային քառյակ|Կոմիտասի անվան լարային քառյակ]]ի [[թավջութակ]]ահար: 2009 թվականից հանդիսանում է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի փառատոնի գեղարվեստական ղեկավարը<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>:<br />
Արամ Թալալյանը 1998 թվականից ղեկավարում է նաև հինավուրց և ժամանակակից երաժշտության նվագախումբը։ Որպես դիրիժոր ղեկավարել է «Traveling Notes», «Melodies of Piece» միջազգային փառատոների սիմֆոնիկ նվագախմբերը և Զապորոժիեյի ակադեմիկ սիմֆոնիկ նվագախումբը։ 2000-2009 թթ. հանդիսացել է [[Կոմիտասի անվան կվարտետ]]ի թավջութակահարը։ Հանդես է եկել Քլոդ Ֆրանկի, [[Յո-Յո Մա|Յո Յո Մանի]], [[Վլադիմիր Սպիվակով]]ի, Յապ Շրյոդերի, Դիմուտ Պոպպենի, Ջեսսի Լևինի, Քրիստոֆեր Սթեմբրիջի, Էմին Խաչատուրյանի, Լևոն Չիլինկիրյանի և այլոց հետ։ Եղել է հայ և արտասահմանյան կոմպոզիտորների թավջութակի, կամերային և նվագախմբային մի քանի տասնյակ ստեղծագործությունների նախաձեռնողն ու առաջին կատարողը։ Հանդիսանում է «Երևանյան Բարոկ փառատոնի», «Ալտի-թավջութակի փառատոնի» գեղարվեստական ղեկավարն ու հիմնադիրը։ Արամ Թալալյանը հայ և արտասահմանյան կոմպոզիտորների թավջութակի, կամերային և նվագախմբային մի քանի տասնյակ ստեղծագործությունների նախաձեռնողն ու առաջին կատարողն է։ Պարբերաբար հանդես է գալիս [[ԱՊՀ]]-ի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, [[Եվրոպա]]յի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրներում։ Ակտիվ մասնակիցն է Հայաստանյան և միջազգային հեղինակավոր փառատոների՝ «Արվեստների պատկերասրահ», «Վերադարձի», Երևանյան հեռանկարներ, Իրանի «Ֆաջր», «Մոսկովյան աշուն», Մարտիշոր ([[Մոլդովա]]), Դեյիա ([[Իսպանիա]]) և այլն։