«Նյուրնբերգի մայսթերզինգերները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
 
==Ստեղծման պատմություն ==
«Նյուրնբերգի մայսթերզինգերները» ([[մայստերզինգեր]] - երգի վարպետ) օպերայի տեքստի առաջին ուրվագիծը վերաբերում է 1845 թվականին: Գաղափարը ծագել էր քիչ առաջ ավարտած [[Տանհոյզեր|«Թանհոյզեր»]] օպերայի ազդեցությամբ: Սա պետք է լիներ Վարտբուրգում երգիչների մրցույթի մի տեսակ կատակերգական զուգահեռը: Երկու ստեղծագործությունների կենտրոնում էլ երգիչների մրցույթն է, որի հաղթողին սպասվում է գեղեցիկ աղջկա ձեռքը: Բայց եթե «Թանհոյզեր»-ում գեղեցկուհու սերը նվաճելու համար մրցում էին ասպետ-մինեզինգերները, ապա «Նյուրնբերգի մայսթերզինգերներ»-ում մրցում են քաղաքի արհեստավորները: Այս օպերայի վրա տարվող աշխատանքները սկսվեցին 1861 թվականի դեկտեմբերից և տևեցին մի քանի տարի: Օպերան ամբողջովին ավարտուն տեսքի հասավ 1867 թվականի հոկտեմբերին և հաջորդ տարվա հունիսի 21-ին [[Մյունխեն]]ում կայացավ պրեմիերան: «Նյուրնբերգի մայսթերզինգերներ»-ի [[լիբրետո]]յի ստեղծման ընթացքում կոմպոզիտորն օգտվել է տարբեր աղբյուրներից: Հաշվի առնելով պատմական տվյալների և միջնադարյան [[Նյուրնբերգ]]ի երգի վարպետների բանաստեղծական ավանդույթների կարևորությունը, [[Ռիխարդ Վագներ|Վագներ]]ը հին նյուրնբերգյան ժամանակագրությունից հավաքեց տեղեկություններ 1697 թվականի վերաբերյալ՝ ոգեշնչվելով իրենից առաջ ստեղծագործած գերմանացի գրող [[Էռնստ Հոֆման]]ի «Վարպետ Մարտին Տակառագործն ու իր ենթավարպետները» նորավեպից. այդ նորավեպի առանձին դրվագներ ևս նյութ են ծառայել լիբրետոյի համար: Կերտելով կոշկակար-բանաստեղծ [[Հանս Սաքս]]ի ((1494—1576թթ.)) պատմական կերպարը, Վագներն օգտագործել է նրա գրվածքները, որ հանրահայտ էին Գերմանիայում (երկար մոռացությունից հետո դրանք կրկին վեր էր հանել [[Գյոթե]]ն՝ Սաքսին ձոնելով իր բանաստեղծություններից մեկը): Վագներն առաջինառաջինը չէր, որ բեմ էր հանում Սաքսին. նրա մասին գրված կային արդեն պիեսներ ու օպերաներ: Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները» օպերայից անմիջապես առաջ (1840 թ.) հանրությանն էր ներկայացվել իր ժամանակի հանրահայտ կոմպոզիտոր [[Ալբերտ Լորցինգ]]ի «Հանս Սաքս կամ մայսթերզինգերները» օպերան:
Միևնույն ժամանակ «Նյուրնբերգի մայսթերզինգերներ»-ի գրական տեքստում տեղ գտան նաև ինքնակենսագրական պահեր: Սաքսի տխուր փիլիսոփայական մտորումներում, և անսպասելիորեն նաև միջնադարյան ժողովրդական բանաստեղծների խոսքերում հնչում են Վագների սեփական մտքերը: Վալտեր Շտոլցինգի՝ ռոմանտիկական կրակոտ նկարչի կերպարի մեջ, ում արվեստը խախտում է ավանդական ամեն կաղապար՝ հարուցելով պահպանողական արվեստագետների վախն ու զայրթույթը, դժվար չէ տեսնել հենց Վագների ճակատագրի բանաստեղծական մարմնացումը, իսկ հիմար ու ինքնահավան Բեքմեսերի ծաղրական կերպարի մեջ, որ իբրև դատավոր է կանչվել «երգի վարպետների» մրցույթում՝ իր թշնամիներին ու պահպանողական քննադատներին:
Օպերայի հղացման պահից սկսած, 20 տարվա ընթացքում, այն ենթարկվեց էական փոփոխությունների: Վագների հայացքով՝ գերմանական ստեղծագործ ոգու վերջին ներկայացուցիչը հանդիսացող Սաքսի կերպարը կերտելը բավականին դժվար էր. նրա բերանից հնչում են աշխարհում տիրող դժբախտության ու անմտության մասին ողբերգական մենախոսություններ: Միևնույն ժամանակ ստեղծված են ժողովրդական կենցաղի զարգացող տեսարաններ, որոնց գլխավոր տեղ է հատկացված օպերայի վերջնական տարբերակում: Կատակերգական օպերան դարձավ ժողովրդի կյանքը և նրա ամենակարող ու ամենահաղթ մշակույթը ներկայացնող հիանալի աշխատանք: