«Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
'''Կիլիկիայի մանրանկարչության դպրոց''', [[Հայկական մանրանկարչություն|հայկական մանրանկարչության]] դպրոցներից մեկը, որ կազմավորվել է 12-րդ դարում, Կիլիկիայի հայկական պետությունում և գոյատևել է մինչև 1380-ական թվականները։
 
Հայ ժողովրդի պատմության այդ շրջանը նշանավորվել է համազգային մշակույթի վերելքով։ Դրա լավագույն վկայություններից է գրքի գեղարվեստական ձևավորումը։ 12-րդ դարի առաջին կեսից մինչև 1350-ական թվականներին Դրազարկի, Սկևռայի, Ակների, Դռների, Բարձրբերդի և հատկապես Հռոմկլայի գրչատներում աշխատել են տաղանդավոր նկարիչներ [[Գրիգոր ՄչիճեցինՄլիճեցի]]ն, Կոսաանղինը[[Կոստանդին (մանրանկարիչ)|Կոստանդինը]], Վարդանը, Կիրակոսը, Հովհաննեսը, [[Թորոս ՌոսլնըՌոսլին|Թորոս Ռոսլինը]], [[Գրիգոր Պիծակ|Գրիգոր Պիծակը]], Սարգիս Պիծակը և ուրիշներ։ Բազմաթիվ են նաև բարձրարվեստ մանրանկարներով զարդարված ձեռագրերը, որոնց ծաղկողների անունները մեզ չեն հասել։
 
Կիլիկյան պահպանված հնագույն ձեռագրերը հիմնականում գրվել ու պատկերազարդվել են Դրազարկի գրչատներում և մի շարք գծերով առնչվում են նախորդ շրջաններին։ Հայրենիքից գաղթելով և ապաստանելով Բյուզանդիայի արևելյան սահմաններում՝ հայերը տարել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք հետագայում սկզբնաղբյուր են եղել նոր մատյանների համար։ Ստեղծված պատմաքաղաքական իրադրությունների շնորհիվ Կիլիկիայի հայկական պետությունը անընդհատ շփման մեջ է եղել հարևան ժողովուրդների մշակույթի ու արվեստների հետ. դա մեծ նշանակություն է ունեցել կիլիկյան մանրանկարչության զարգացման համար։