«Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
Հիմք ունենալով ազգային հարուստ ավանդույթները, օգտագործելով հարևան ժողովուրդների (հատկապես Բյուզանդիայի) գեղարվեստական նվաճումնեը՝ Կիլիկիայում ստեղծվել է գրքարվեստի առանձնահատուկ մի ոճ, որին բնորոշ են նրբագեղ, պլաստիկ ձևերն ու գունային հարուստ համադրությունները։ Ճոխ պատկերազարդված խորանները կորցրել են իրենց դեկորատիվ-ճարտարապետական բնույթը։ Անվանաթերթերի հորինվածքները առավել հավասարակշռված բնույթ են ստացել։
 
Կիլիկյան պատկերագրությունը, հիմնականում մնալով կանոնիկ համակարգերի շրջանակներում, հաճախ դուրս է եկել միջնադարյան պատկերագրության սահմանափակումներից։ 12-րդ դարի երկրորդ կեսից Սկևռան դարձել է Կիլիկյան մանրանկարչության կենտրոններից մեկը, որտեղ կազմակերպվել են նոր ոճի հիմնական սկզբունքները։ Մեզ հայտնի են Սկևռայի երեք մանրանկարիչներ՝ [[Վարդան (մանրանկարիչ)|Վարդանը]], Կոստանդինը և [[Գրիգոր Մլիճեցին։Մլիճեցի]]ին։ Սրանց ստեղծագործություններով նոր փուլ է սկսվում կիլիկյան մանրանկարչությունում։ Կիլիկյան գրքարվեստի հիմնական սկզբունքները որոշակի դրսևորվել են 1173 թվականին Գրիգոր Մլիճեցու պատկերազարդած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ձեռագրում։ Անվանաթերթի նուրբ ծաղկազարդումներից բացի մանրանկարիչը ստեղծել է [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] չորս դիմանկար։ Այս առումով 1173 թվականի «Նարեկը» առանձնակի տեղ է գրավում ողջ հայկական մանրանկարչությունում։
 
12-րդ դարի դարի վերջին տասնամյակի Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի բնութագրող հուշարձաններից են նաև 1193 թվականին Կոստանդինի պատկերազարդած ձեռագիրը և 1197 թվականին Գրիգոր Մփճեցու ծաղկած «Սկևռայի Ավետարանը»։ Եթե 1173 թվականի «Նարեկի» ֆիգուրատիվ պատկերներում դեռ առկա են նախորդ շրջանին բնորոշ վերապրուկները, ապա նոր ոճը առավել ցայտուն է արտահայտվել 1193 և 1197 թվականների ձեռագրերում։