«Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
կան առանձին հոդվածներ
Տող 26.
 
== Անկում ==
1375 թվականին Կիլիկիայի հայկական երբեմնի հզոր պետությունը դադարել է գոյություն ունենալուց։ Ստեղծված հասարակական-քաղաքական ճըգնաժամի պատճառով խաթարվել է կիլիկյան մանրանկարչության վերընթաց ուղին։ Չնայած դրան, 14-րդ դարի կիլիկյան մանրանկարչությունը, մասնավորապես զարդարվեստի, կատարողական տեխնիկայի ու էջի ձևավորման հարցերում, մեծ նվաճումների է հասել։ Պահպանվել են ձեռագրեր, որոնց ծաղկազարդումը թեպետ հաճախ սահմանափակվում է միագույն ու գծապատկերով կատարված խորաններով, գլխատառերով ու լուսանցազարդերով, այնուամենայնիվ, դրանցում ես դրսևորվել է ծաղկողի վարպետությունը։ 14-րդ դարում կիլիկյան մանրանկարչության մեջ առանձնակի տեղ ունի ժամանակի ամենաաչքի ընկնող մանրանկարիչ Սարգիս Պիծակը։ Նրա պատկերազարդած բազմաթիվ մանրանկարներ վառ գույներով ու գրաֆիկական ոճով, հորինվածքի և կատարողական ձևերի վարպետությամբ նշանավորում են կիլիկյան մանրանկարչության վերշնակետը։ Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո սկսվել է հայերի մասսայական գաղթը։ Երկրից հեռացել են նաենաև մանրանկարիչ վարպետները։ Այս հանգամանքը նպաստել է կիլիկյան մանրանկարչության սովորույթների տարածմանն ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ հայկական գաղթավայրերում (Իտալիա, Ղրիմ և այլուր)։
 
Հայ մարանկարչությունը 12-րդ դարի վերջին քառորդում և հատկապես 13-րդ դարում մեծ վերելք ապրեց։ Դրան խթանեց Հայաստանում ստեղծված տնտեսական, քաղաքական նպաստավոր պայմանները և հատկապես Կիլիկյան հայկական պետության ամրապնդումն ու զարգացումը։
 
Առաջանում են մի քանի գեղանկարչական դպրոցներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Կիլիկիայում, որտեղ հայ մանրանկարչությունը իր զարգացումն է ապրում։
Կիլիկիայում գրված և մեզ հասած ձեռագրերի մեծ քանակը վկայում է, թե որքան կարևոր նշանակություն էր տրվում ձեռագրերի ստեղծմանը, հավաքմանն ու պահպանմանը։ Ձեռագրերի հիշատակարանները վկայում են [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]], [[Ներսես Լամբրոնացի|Ներսես Լամբրոնացու]], [[Հովհաննես Արքաեղբայր|Հովհաննես Արքաեղբոր]], թագուհի Կեռանի, [[Հեթում Բ]]-ի, կաթողիկոս Կոստանդինի, [[Սմբատ Սպարապետ]]ի և այլոց պատվերով գրված ու պատկերազարդված շատ մատյաններ։ Հեթում Բ-ի հասած վերջին շքեղ ձեռագիրը 1295 թ. Աստվածաշունչն էր, որը գլուխների է բաժանված։
 
12-րդ դարի 2-րդ կեսից և 13-րդ դարում բացվում են Դրազարկի, Սկևռայի, Ակների, Գռների, Բարձրբերդի և Հռոմկլայի մանրանկարչական դպրոցները, որտեղ աշխատել են բազմաթիվ նկարիչներ՝ [[Գրիգոր Մլիճեցի]]ն, Կոստանդինը, Վարդանը, Կիրակոսը, Հավհաննեսը, [[Թորոս Ռոսլին]]ը, [[Սարգիս Պիծակ]]ը և ուրիշներ։
 
Հայաստանում գործած բազմաթիվ մանրանկարչական կենտրոններից առանձնապես նշանավոր են Անի-Հաղպատի, Գլաձորի, Վանի, Մեծոփի, Տաթևի, Երզնկայի, Կարին-Էրզրումի և այլ գրչության դպրոցները, որտեղ ստեղծագործել են միջնադարյան վարպետ նկարիչներ [[Ստեփանոս]]ը, [[Իգնատիոս]]ը, Մարգարեն, Գրիգոր Ծաղկողը, [[Մոմիկ]]ը (13-14-րդ դար), [[Ավագ]]ը, Թորոս Տարոնացին (14-րդ դար,) [[Գրիգոր Տաթևացի]]ն, [[Ծերուն Ծաղկող]]ը (14-15-րդ դար), Գրիգորիսը, Կարապետը, Մանվելը, Մկրտիչ Նաղաշը, Թոմա Կաֆայեցին (15-րդ դար), Բարսեղը, [[Նաղաշ Հովնաթան]]ը, [[Ղազար Բաբերդցի]]ն և այլք։
 
Հիմք ունենալով ազգային հարուստ ավանդույթները և օգտագործելով հարևան երկրների, մանավանդ, բյուզանդական արվեստի նվաճումները, Կիլիկիայի նկարիչները ստեղծում են գրքի գեղարվեստական ձևավորման առանձնահատուկ ոճ, որին բնորոշ են նրբագեղ ձևերն ու գունային համադրությունները։ Կիլիկյան մանրանկարիչների մոտ բարձր զարգացման է հասնում զարդանկարչությունը, որը շատ բազմազան է և երբեք չի կրկնվում։
 
Լամբրոնյան հոգևոր կենտրոն Սկևռան 12-րդ դարի 2-րդ կեսից դարձավ կիլիկյան մանրանկարչության հիմնական օջախներից մեկը։ Մեզ հայտնի են Սկևռայում աշխատող երեք մանրակնարիչներ՝ Վարդանը, Կոստանդինը և Գրիգոր Մլիճեցին։ Վարդանի ստեղծագործությունները չեն պահպանվել։ Կոստանդինի աշխատանքներից հայտնի է Վենետիկի Մխիթարյանների մատենադարանում գտնվող 1193 թ. Ավետարանը՝ նակարազարդված Ներսես Լամբրոնացու կողմից։ Գրիգոր Մլիճեցու հետ է կապվում 4 կամ 5 ձեռագիր։ Նրա գործերից ամենանշանավորը Երևանի Մատենադարանում պահվող 1173 թվականի [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] «'''Մատյան ողբերգության'''» երկի պատկերազարդումը։ Նա Գրիգոր Նարեկացուն պատկերել է 4 անգամ տարբեր մեկնաբանություններով, Նարեկացին՝ փիլիսոփա, Նարեկացին՝ աղոթող, Նարեկացին՝ ճգնավոր և Նարեկացին՝ Քրիստոսից օրհնվելիս։
 
12-րդ դարի վերջին տասնամյակի կիլիկյան մանրանկարչությունը բնութագրող հուշարձաններից է 1193 թվականի Կոստանդին նկարիչի ձեռքով պատկերազարդված Ավետարանը և 1197 թվականի Գրիգոր Մլիճեցու «Լվովի ավետարանը»։
 
12-րդ դարում Կիլիկիայի Հռոմկլա բերդաքաղաքը հռչակվել է ուրույն և բարձրարվեստ մանրանկարչության դպրոցով։ Նրա վաղ շրջանի պատկերազարդ ձեռագրերը մեզ չեն հասել։ 1113 թվականին Դրազարկի վանքում պատկերազարդված ձեռագրում ակնհայտ է Մեծ Հայքի ազդեցությունը, իսկ կիլիկյան գրքարվեստի հատկանիշներից՝ լուսանցքում սրտաձև արմավազարդը՝ հավասարաթև խաչով, հիմնական գույները կարմիրը, կապույտն ու կանաչն են։
 
13-րդ դարի Հռոմկլայի դպրոցից մեզ հասած առաջին պատկերազարդ ձեռագրերը Ավետարաններն են, որոնք հիմնականում հետևել են 12-րդ դարի ավանդույթներին. նորությունը նրբագույն զարդամոտիվների հարստությունն է, խորանների վերևում և լուսանցքներում պատկերված են աքաղաղներ, մոմակալներ, սիրամարգեր, նռնենիներ ու արմավենիներ, սափորներից ելնող բուսազարդեր և այլն։
 
13-րդ դարի 2-րդ կեսից լայն գործունեություն են ծավալում Ակների, Գռների և Բարձրբերդի գրչատները։ Այս վանքերի մատենական գեղանկարչության բարգավաճումը կապվում է Հեթում Ա թագավորի եղբոր՝ Հովհաննես եպիսկոպոսի անվան հետ։ Միայն նրա պատվերով գրվել և պատկերազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, հաճախ էլ ձեռագրերը նա ինքն էր արտագրում՝ հավանաբար և ծաղկազարդում։ Մի շարք մանրանկարիչներ ու գրիչներ Հովհաննես Արքաեղբորը համարում են իրենց ուսուցիչը։ Հովհաննես եպիսկոպոսի անվան հետ կապված պատկերազարդված մատյանների հիմնական հարդարանքը հանդիսանում էին առաքյալներ, մարգարեներ և այլ սրբերի կամ անձանց առանձին պատկերներ։
 
Տնտեսական վերելք ապրող քաղաքներում առաջ եկած նոր մանրանկարիչները ձգտում էին արվեստի մեջ ներմուծել աշխարհիկ մոտիվներ և ավետարանական թեմաների մեջ դնել յուրօրինակ մեկնաբանություն։ Այդպիսիք են մանրանկարիչ Մարգարեի ձեռքով 1211 թ. պատկերազարդված «[[Հաղպատի Ավետարան|Հաղպատի ավետարանի]]» մանրանկարները։ Ձեռագիրը պատվիրել են Սահակ և Առաքել եղբայրները։ Մեկ ուրիշ խորանի վրա Մարգարեն պատկերել է նվագող պատանի, իսկ երկրորդ խորանում՝ մի աղջիկ և մի երիտասարդ։ «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» մանրանկարում ավետարանական զրույցը հիշեցնում է հանդիսավոր ծիսական երթ միջնադարյան մեծ քաղաքի փողոցում։
 
Բուն Հայաստանի մանրանկարչության նախորդ շրջանի ավանդույթներն իրենց հետագա զարգացումն են գտել Գրիգորի գործերում, որոնց թվում աչքի է ընկնում 1232 թ. նկարազարդված «Թարգմանչաց ավետարանը»։
 
{{Հայկական մանրանկարչություն}}