«Կրկնակի աստղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 5, էջ 695 oգտվելով ԱՎԲ
ճշտումներ
Տող 6.
''Խավարուն'' կրկնակի աստղերի ուղեծրի հարթությունը գրեթե համընկնում է տեսագծի հետ։ Ուղեծրային շարժման հետևանքով դիտվում է բաղադրիչների մեկընդմեջ խավարում՝ մեկը մյուսին ծածկելու միջոցով։ Բաղադրիչների գումարային պայծառության մեջ ժամանակի ընթացքում դիտվում են մաքսիմումներ (երբ բաղադրիչներն իրար չեն ծածկում) և տարբեր խորության մինիմումներ (երբ տարբեր պայծառության բաղադրիչները հաջորդաբար ծածկվում են մեկը մյուսով)։ Խավարուն կրկնակի աստղերի դիտումների հիման վրա հնարավոր է որոշել բաղադրիչների հարաբերական չափերը, նրանց էֆեկտիվ [[ջերմաստիճան]]ների հարաբերությունը, իսկ երբեմն նույնիսկ բաղադրիչների ձևերը։
 
''Սպեկտրային'' կրկնակի աստղերը հայտնաբերվում են դրանց սպեկտրներում դիտվող սպեկտրային գծերի պարբերական տատանումներով կամ երկատմամբ։ Բաղադրիչների ուղեծրային շարժման (որի ընթացքում բաղադրիչներից մեկը մոտենում է մեզ, իսկ մյուսը հեռանում) և [[Դոպլերի էֆեկտ]]ի շնորհիվ սպեկտրային գծերը շեղվում են դեպի [[սպեկտր]]ի մերթ կարճալիք, մերթ երկարալիք մասը։ Եթե ստացվում են և’և՛ մեկ, և’և՛ մյուս բաղադրիչ աստղերի սպեկտրները, ապա փոփոխվում են դրանցում դիտվող միևնույն սպեկտրային գծերի փոխադարձ հեռավորությունները։ Իսկ եթե ցածր պայծառության պատճառով բաղադրիչներից մեկի սպեկտրը չի դիտվում, ապա իրենց անշարժ դիրքի նկատմամբ տատանումներ են կատարում պայծառ (գլխավոր) բաղադրիչի սպեկտրային գծերը։ Այն դեպքում, երբ սպեկտրային կրկնակի աստղը միաժամանակ խավարուն կրկնակի է (տեսագծի հետ ուղեծրի հարթության կազմած անկյունը շատ փոքր է), սպեկտրային գծերի տատանումները տեղի են ունենում այն նույն պարբերությամբ, ինչ պայծառության վւոփոխությունները։փոփոխությունները։ Տեսագծային [[արագություն]]ների ժամանակից կախված փոփոխությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս որոշել բաղադրիչների շրջապտույտի պարբերությունները, ուղեծրերի ձևը։ Երբ ուղեծրի հարթության և տեսագծի կազմած [[անկյուն]]ը հավասար է զրոյի, սպեկտրային գծերի ամենամեծ շեղման միջոցով [[ուղեծիր|ուղեծրի]] երկու տրամագծորեն հակադիր կետերում որոշվում է զանգվածների կենտրոնի նկատմամբ բաղադրիչների շարժման լրիվ արագությունը։
 
Կրկնակի աստղերի բաղադրիչների շարժումները նկարագրվում են [[Կեպլերի օրենք]]ներով։ Դիտումներից որոշելով բաղադրիչների հարաբերական շարժման ուղեծիրը՝ [[Կեպլեր]]ի երրորդ ընդհանրացրած օրենքի հիման վրա որոշվում է բաղադրիչների [[զանգված]]ների գումարը։ Եթե հայտնի է նաև զանգվածների կենտրոնի նկատմամբ բաղադրիչների շարժման ուղեծրերի կիսառանցքային հարաբերությունը, որը կախված է զանգվածների հարաբերությունից, ապա կարելի է որոշել նաև բաղադրիչների զանգվածներն առանձին-առանձին։ Կրկնակի աստղերի ուսումնասիրությունը չափազանց կարևոր է [[աստղ]]երի առաջացմանն ու զարգացմանը վերաբերող կոսմոգոնիական հարցերն ըմբռնելու համար։