«Կետեր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3280 բայտ ,  3 տարի առաջ
ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
(ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում)
}}
 
'''Կետեր''' ({{lang-el|κῆτος}} — «ծովային հրեշներ»), [[կետանմաններ|կետանմանների]]ի կարգին պատկանող [[Ծովային կենդանիներ|ծովային]] [[կաթնասուններ]], որոնք տարբերվում են դելֆիններից և ծովախոզերից։:
 
Կետերը հսկա չափերի (1,2-33 մ) կենդանիներ են: Մարմինը մերկ է, իլիկանման և աննկատելիորեն անցնում է պոչի, որը վերջանում է հորիզոնական երկթիակ լողակով: Առջևի վերջավորությունները վեր են ածվել լողակների, ետինները անհետացել են: Մազածածկը, քրտինքային, ճարպային գեղձերը և արտաքին ականջը ետ են զարգացել: Մաշկային ճարպաշերտը շատ հաստ է, որը փոքրացնում է մարմնի տեսակարար քաշը և պաշտպանում ջերմային կորուստներից: Քթանցքերը ծածկված են փականներով: [[Թոքեր|Թոքերը]] խիստ առաձգական են: Կմախքը սպունգանման է, ողնաշարը սրբոսկր չունի: Կողերը 17 զույգ են, սակայն [[Կրծոսկր|կրծոսկրի]] հետ միացած են 1-11 զույգը: Մկանները շատ միոգլոբին են պարունակում և երկար ժամանակ կարող են ջրում սուզված մնալ: Լավ զարգացած են լսողությունը, համի, շոշափելիքի և մաշկային զգացողությունը: Շոշափելիքի օրգան են ծառայում գլխի վրայի վիբրիսները: Աչքերը մանր են, արցունքագեղձեր չունեն: Կետերի կարգն ունի 2 ենթակարգ՝ անատամ կետեր կամ բեղավորներ, ունեն 3 ընտանիք, և ատամնավոր կետեր, որ ունեն 4 ընտանիք: Հայտնի է 38 սեռ, 83 տեսակ՝ տարածված [[Համաշխարհային օվկիանոս|համաշխարհային օվկիանոսում]]՝ Արկտիկայից մինչև Անտարկտիկա: Մեծ մասը ձմռանը գնում են դեպի տաք ջրեր (բազմանալու), ամռանը՝ սառը ջրեր (գիրանալու, ճարպ կուտակելու):
 
Ատամնավոր կետերը սնվում են ձկներով, գլխոտանի փափկամորթներով, անատամները՝ պլանկտոնային խեցգետնանմաններով: Ատամների քանակը 2-ից մինչև 240 է: Ծնում են 1 խոշոր ձագ: Սեռահասուն են 2-6 տարում, կյանքի տևողությունը 30-50 տարի է: Ապրում են ընտանիքով կամ հոտերով:
 
Կետերի նախնիները (հավանաբար կրեոդոնտները) ջրային կյանքի են անցել համարյա 60 մլն տարի առաջ: Հայտնի են 127 սեռի բրածո կետեր: Բրածո կետեր գտնվել են ստորին օլիգոցենի շերտերում ([[Կովկաս|Կովկասում]]) և վերին միոցենի շերտերում (Մոլդովայում, Ղրիմում, Կովկասում):
 
Կետորսության օբյեկտ են, որը կարգավորում է Միջազգային կետորսության հանձնաժողովը: Որոշ տեսակների միսը օգտագործվում է որպես սնունդ, ստանում են մեծ քանակությամբ կետաճարպ:
<gallery>
Պատկեր:Humpback stellwagen edit.jpg|Սապատավոր Կետ
Պատկեր:Graywhale MMC.jpg|Մոխրագույն Կետ
</gallery>
{{Անավարտ}}
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Կետանմաններ]]
[[Կատեգորիա:Կաթնասուններ]]
 
 
{{Անավարտ}}