«Ծովահենություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
16-18-րդ դարերում հայ վաճառականների նավերը, որոնք հաճախ կրում էին հայկական դրոշ (կարմիր-նարնջագույն), մուտք ունեին Մանիլա («Մանիլյան առևտուր»), որտեղից տեղափոխում էին Ասիա և Եվրոպա Կոլումբոսի «հայտնագործած» երկրներից բերված ոսկին ու արծաթը: Այդ պատճառով հայկական նավերը գտնվում էին ծովահենների (Տ. Դրամոնդ, Բոուեն) ուշադրության կենտրոնում: 1746 թվականին [[Մադրաս|Մադրասի]] մոտ անգլիական ծովակալ Գրիֆինը, որպես «թշնամու սեփականություն», բռնագրավել է երկու հայկական նավ և ողջ գույքն ուղարկել [[Լոնդոն]]: 1783 թվականին հայկական մի նավից ծովահենների կողոպուտը կազմել է 200000 ռուփի, իսկ հայկական մեկ այլ նավից՝ 250000 ռուփի: [[1796 թվական]]ին աղա Մարութի «Արշակ» նավի կողոպտմանը մասնակցել են երեք ֆրանսիական նավեր: 1853 թվականին «Հարություն Աբգար» նավը կողոպտել են չինացիները: Երկարատև Ծովահենության հետևանքով հայ առևտրական ծովագնացությունը, կորցնելով իր պատմական համբավն ու նշանակությունը, ի վերջո, որպես այդպիսին, փաստորեն դադարեց գոյություն ունենալ: Ազգային պետության պաշտպանությունից զուրկ հայ առևտրականները հարկադրված են եղել մշակել ինքնապաշտպանության սեփական միջոցներ: Տարբեր ժամանակներում հայերի առևտրական նավերի պաշտպանությունն սաանձնել են Վենետիկը, [[Ջենովա]]ն, Հոլանդիան, [[Ռուսաստան|Ռուսաստանը]] և այլ պետություններ: Երբեմն հաջողվել է, ծովային երկրների հակասություններն օգտագործելով, ստանալ այս կամ այն երկրի դրոշի ներքո նավարկելու իրավունք կամ բաց ծով դուրս գալ օտարերկրյա ռազմական կամ քաղաքացիական նավերի ուղեկցությամբ: Սակայն նման ուղևորությունների անշահավետության պատճառով հայերը գերադասում էին իրենք զինվել (խոջա Մինասի նավն ուներ 18, «Հնդկաստանի վաճառական»–ը՝ 14 հրանոթ, զինված էին «Նոր Երուսաղեմ», «Ս. խաչ» և շատ ուրիշ նավեր):
 
Պաշտպանության միջոցների թվում կարևոր տեղ էր հատկացվում միջազգային համաձայնագրերին, որոնք հայերը կնքում էին կա՝մ անմիջականորեն իրենք, կա՛մ դիվանագիտական միջնորդների միջոցով: Եվրոպական ծովահենությունից պաշտպանվելու նպատակ էր հետապնդում 17-րդ դարում հայ վաճառական խոջա էլ Սաֆարի առաքելությունը Եվրոպա, որտեղ նա, որպես պարսկական շահի դեսպան, [[Տոսկանա|Տոսկանայի]] մեծ հերցոգից պահանջում էր ազատել ծովում գերված հայերին ու նրանց ունեցվածքը: Նման համաձայնություններ կնքելու, դրանց արդյունքների մասին են վկայում նավարկության անվտանգությունն ապահովելու, ծովահենությունից տուժած վաճառականների վնասները հատուցելու նպատակով միջազգային ծովային առևտրի ուղիները փոխելու մասին Ռուսաստանի հետ կնքված պայմանագրային փաստաթղթերը: [[1673 թվական]]ի պայմանագրով ռուս ցարը պարտավորվում էր տեղեկացնել կողոպուտների փաստի մասին: Ըստ հայ վաճառականական ընկերության հետ կնքված համաձայնագրի՝ ռուսական կառավարությունը 1699 թվականին [[Աստրախան|Աստրախանում]] հոլանդացիների օգնությամբ կառուցել էր «Օրյոլ» ռազմանավը՝ ծովում հայերի անվտանգությունն ապահովելու համար:
 
Իրենց իրավունքների պաշտպանության կարևոր միջոցներից մեկը հայերը համարում էին դատական պաշտպանությունը՝ միջազգային ծովային իրավունքի նորմաներով: Գործի արդարացիության, ծովային իրավունքի իմացության և նրանցից խելացի օգտվելու շնորհիվ եզակի չէին հարցն իրենց օգտին լուծելու, ծովահեններին կամ կապերներին պատասխանատվության ենթարկելու դեպքերը: Այսպես, հայերի օգտին լուծվեց ֆրանսիական դրոշի ներքո նավարկող «Մարկանդե Արմանո» նավի զավթման առթիվ անգլիական ծովահեն դ՚Անգլյուր դը Բուրլեմոնի նկատմամբ [[1649 թվական|1649 թվականին]] հարուցված գործը: Դատական կարգով իրենց իրավունքների հիմնավորման մասին են վկայում նաև «Նոր Երուսաղեմ» և «Ս. խաչ» նավերի զավթման կապակցությամբ հարուցված գործի փաստաթղթերը: Նույն կարգով հայերին հաջողվեց Ցեյլոնում ետ ստանալ «Ս. Լյուդովիկոս» նավի բեռը (1692), «Նոր Երուսաղեմ» նավն ու բեռը (1742): Ծովահենության դեմ հայերի ակտիվ պայքարի մասին են վկայում [[Բրիտանական թանգարան|Բրիտանական թանգարանում]] պահպանվող 320 ձեռագիր նամակները (№ 147)՝ կազմված [[Նոր Ջուղա|Նոր Ջուղայում]], Սուրաթում, Բասրայում, [[Կարակաս|Կարակասում]], Կալկաթայում և այլուր: Ծովահենության դեմ պայքարում միջազգային իրավունքի զարգացման մեջ հայերի ներդրման ցայտուն օրինակ են 1751 թվականին անգլիական կառավարության դեմ հարուցված գործի փաստաթղթերը: Ուրույն տեղ ունի նաև հայ ազգային իրավունքը, որը ոչ միայն նպաստել է միջազգային իրավական նորմաներ նկատմամբ հայերի վերաբերմունքի ձևավորմանը, այլև անմիջական ազդեցություն է ունեցել ծովահենության վերացնելու գործում: Ըստ որում այդ ազդեցությունը շոշափելի է եղել ինչպես պետականության շրջանում, այնպես էլ կորստից հետո: Աշխարհի տարբեր մասերում հայկական գաղթավայրերի ազգային դատաստանագրքերում նախատեսվում էին ծովահենությունն արգելող նորմաները (Ասարախանի հայոց դատաստանագիրքը (հոդված 68, գլուխ 11)), որոնք ավազակային բոլոր գործողությունների, ներառյալ սպանությունների և ուրիշի գույքը կողոպտելու համար սահմանում էին մահապատիժ՝ կախաղանի միջոցով: Հայերը բոլոր հնարավոր միջոցներով պայքարելով ծովահենության դեմ՝ մեծապես նպաստել են նրա վերացմանը, միջազգային ծովային առևտրի և ծովագնացության համար բնականոն պայմանների ստեղծմանն ու բաց ծովի սկզբունքի հաստատմանը:
{{Անավարտ}}
{{ՀՍՀ}}